Ուսուցանիր ֆիլմերի միջոցով
Եհովան Աբրահամին ու Երեմիային կարևոր տեղեկություններ էր հաղորդում ոչ միայն խոսքի, այլև տեսանելի բաների միջոցով (Ծննդ. 15։5; Երեմ. 18։1–6)։ Մենք կարող ենք օգնել ուսումնասիրողին հասկանալու և բարձր գնահատելու աստվածաշնչյան ճշմարտությունները՝ օգտվելով այնպիսի զննական միջոցներից, ինչպիսիք են մեր ֆիլմերը։ Ստորև բերվում են առաջարկներ, թե որոշ ֆիլմեր երբ կարելի է դիտել։ Հիշիր, որ սրանք ընդամենը առաջարկներ են, որովհետև մարդիկ տարբեր են։
«Աստվածաշունչը սովորեցնում է» գիրք
◻ Գլուխ 1։ 17-րդ պարբերությունից հետո դիտեք «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 2։ Վերջում դիտեք «Աստվածաշունչ. հնագույն, բայց արդիական գիրք» ֆիլմը։
◻ Գլուխ 9։ 14-րդ պարբերությունից հետո դիտեք «Եհովայի վկաներ. կազմակերպված հռչակում են բարի լուրը» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 14։ Վերջում դիտեք «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» ֆիլմը։
◻ Գլուխ 15։ 10-րդ պարբերությունից հետո դիտեք «Մեր եղբայրությունը» ֆիլմը (անգլ., ռուս.)։
«Աստծու սերը» գիրք
◻ Գլուխ 3։ 15-րդ պարբերությունից հետո դիտեք «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 4։ Վերջում դիտեք «Հարգիր Եհովայի իշխանությունը» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 7։ 12-րդ պարբերությունից հետո դիտեք «Պացիենտները հրաժարվում են արյունից. բժշկությունը գտել է լուծումը» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 9։ 6-րդ պարբերությունից հետո դիտեք «Նախազգուշական օրինակներ մեր օրերի համար» ֆիլմը (անգլ., ռուս.)։
◻ Գլուխ 17։ Վերջում դիտեք «Քայլիր հավատով, ոչ թե տեսանելի բաներով» ֆիլմը։
Կազմակերպության ուրիշ ֆիլմեր ևս կարող են օգտակար լինել ուսումնասիրողի համար։ Օրինակ՝ եթե նա հալածանքի է ենթարկվում, հավանաբար կքաջալերվի՝ դիտելով «Հավատարիմ՝ հալածանքների ներքո. Եհովայի վկաները Խորհրդային Միությունում» կամ «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» ֆիլմերը (երկուսն էլ՝ անգլ., ռուս.)։ Պատանիների համար օգտակար կարող են լինել «Ձգտեք այնպիսի նպատակների, որոնք փառք են բերում Աստծուն» և «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» ֆիլմերը (երկուսն էլ՝ անգլ., ռուս.)։ Նշումներ արա քո՝ «Աստվածաշունչը սովորեցնում է» և «Աստծու սերը» գրքերում, որպեսզի հիշես, թե որ ֆիլմը երբ է անհրաժեշտ դիտել ուսումնասիրողի հետ կամ տալ նրան, որ դիտի։ Երբ նոր ֆիլմեր թողարկվեն, մտածիր, թե ինչպես կարող ես օգտագործել դրանք, որպեսզի Աստվածաշնչի ճշմարտությունը հասնի ուսումնասիրողի սրտին (Ղուկ. 24։32)։