Մայիսի 27-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՄԱՅԻՍԻ 27-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 6 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 10, պարբ. 1–7 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հովհաննես 12–16 (10ր)
№ 1. Հովհաննես 12։20–36 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 3Դ Քրիստոնյաները պետք է ամուսնանան միմիայն քրիստոնյաների հետ (5ր)
№ 3. Ինչո՞ւ է տեղին, որ Եհովան կոչվում է «Աստված, որ խաղաղություն է տալիս» (Հռոմ. 15։33) (5ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Ուսումնասիրություն սկսենք ամսվա առաջին շաբաթ օրը։ Ելույթ։ Ցուցադրիր, թե ինչպես կարելի է ուսումնասիրություն սկսել հունիս ամսվա առաջին շաբաթ օրը՝ օգտագործելով «Դիտարանի» վերջին էջը։ Խրախուսիր բոլորին ջանքեր թափել ուսումնասիրություն սկսելու համար։
15 ր. Ջրիր ցանված սերմերը (1 Կորնթ. 3։6–9)։ Քննարկում՝ հիմնված հետևյալ հարցերի վրա. 1) ինչո՞ւ է քեզ դուր գալիս վերայցելություն անելը, 2) ինչո՞ւ է ոմանց համար դժվար վերայցելություն անելը, 3) ինչպե՞ս կարելի է այդ դժվարությունները հաղթահարել, 4) ի՞նչ օգնություն կարող ենք ստանալ, եթե դժվարանում ենք վերայցելություն անել, 5) ի՞նչ նշումներ է անհրաժեշտ անել հետաքրքրված մարդու, քննարկված թեմայի, թողնված գրականության և այլ մանրամասների վերաբերյալ, 6) ինչպե՞ս ես պատրաստվում վերայցելություններին, 7) ինչո՞ւ է ճիշտ ամեն շաբաթ ժամանակ հատկացնել վերայցելություն անելուն։
10 ր. «Ուսուցանիր ֆիլմերի միջոցով»։ Քննարկում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե մեր ֆիլմերն ինչպես են օգնել իրենց նախքան Վկա դառնալը։
Երգ 101 և աղոթք