Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք մայիս ամսվա առաջին շաբաթ օրը
«Կհամաձայնվեք, որ բոլորս էլ սխալներ ենք անում։ Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք Աստված ներո՞ւմ է լուրջ մեղքերը։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է այստեղ գրված»։ Ցույց տուր «Դիտարանի» մայիսի 1-ի համարի 15-րդ էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 մայիսի
«Կցանկանանք ձեր կարծիքն իմանալ այս խոսքերի վերաբերյալ։ [Կարդա՛ 1 Հովհաննես 4։8։] Շատերը համաձայն են այս խոսքերին, սակայն կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Աստված դաժան է, քանի որ բնական աղետներ է բերում կամ թույլ է տալիս, որ դրանք լինեն։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Այս ամսագրում բերվում են տրամաբանական փաստարկներ, թե ինչու չպետք է Աստծուն դաժան համարենք»։
Արթնացե՛ք մայիս
«Մենք այցելում ենք մարդկանց, որպեսզի խոսենք մի անհանգստացնող խնդրի մասին՝ հանցագործության։ Շատերը մտածում են, որ հանցագործությունը նվազեցնելու համար պետք է շատ ոստիկաններ ունենալ։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Գիտե՞ք, որ Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով հանցագործությանը վերջ կդրվի։ [Կարդա՛ Սաղմոս 27։10, 11։] Այս ամսագրում խոսվում է այդ հավաստիացման մասին և մի քանի գործնական քայլեր է առաջարկվում, որպեսզի կարողանաք պաշտպանվել հանցագործներից»։