Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Ապրիլ. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր։ Երբ վերայցելություն ես անում, առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կամ «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկները, եթե սրանցից որևէ մեկը համապատասխանում է մարդու կարիքներին, ու ձգտիր ուսումնասիրություն սկսել։ Մայիս և հունիս. «Կյանքը խաղաղ նոր աշխարհում», «Կապրի՞ այս աշխարհը», «Վայելեք ընտանեկան կյանքը» և «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկները։ Եթե մարդը հետաքրքրվում է, ցույց տուր, թե ինչպես ենք անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի կամ «Լսիր Աստծուն» կամ «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան» գրքույկների միջոցով։ Հուլիս. «Բարի լուր Աստծուց» գրքույկը կամ էլ հետևյալ գրքույկները. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Լսիր Աստծուն», «Լսիր Աստծուն և ապրիր հավիտյան»։ Հնարավորության դեպքում փորձիր ուսումնասիրություն սկսել։
◼ Մարզային համաժողովի նախորդ շաբաթվա Ծառայողական հանդիպման ծրագիրը կարելի է փոխել, որպեսզի քննարկվեն համաժողովին ներկա գտնվելու վերաբերյալ այն խորհուրդներն ու հիշեցումները, որոնք քննարկվել են ապրիլի 22-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Համաժողովից մեկ կամ երկու ամիս հետո «Տեղական կարիքներ» բաժնում կարելի է անդրադառնալ համաժողովում հնչած այն մտքերին, որոնք քարոզիչների համար օգտակար են եղել ծառայության մեջ։
◼ Եթե պլանավորում ես ճանապարհորդել և այդ ընթացքում ներկա լինել այլ երկրում անցկացվող մարզային համաժողովի, օգտակար տեղեկություններ կարող ես գտնել jw.org կայքում (Մեր մասին/Համաժողովներ)։