Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/13 էջ 3–4
  • Լսիր և սովորիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լսիր և սովորիր
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Պատրա՞ստ ես մասնակցելու հոգևոր խնջույքի
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • ‘Լսեք և ավելացրեք ուսումը’
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Հոգևորապես սնվելու և ուրախանալու առիթ
    2008 Մեր թագավորական ծառայությունը
  • «Հավաքիր ժողովրդին»
    2014 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 4/13 էջ 3–4

Լսիր և սովորիր

1. Ինչո՞ւ գուցե հարկ լինի լրացուցիչ ջանքեր գործադրելու մարզային համաժողովին ուշադիր լսելու և սովորելու համար։

1 Մոտենում են 2013թ. մարզային համաժողովները։ Շատ բան է արվել պատրաստելու համար այնպիսի ծրագիր, որը կբավարարի տարբեր մարդկանց կարիքները։ Քայլեր ձեռնարկե՞լ ես ներկա լինելու համաժողովի բոլոր երեք օրերին։ Մեծ համաժողովի ժամանակ ուշադրությունը շեղող բաներ շատ են լինում, ուստի լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ ծրագրի վրա կենտրոնացած մնալու համար։ Քանի որ համաժողովի մասերը ավելի երկար են տևում, քան ժողովի հանդիպումը, կարիք է առաջանում ավելի երկար կենտրոնացած մնալու։ Բացի այդ, գուցե հոգնածություն զգանք երկար ճանապարհ անցնելու կամ այլ գործոնների պատճառով։ Ի՞նչը կօգնի սթափ մնալու, որպեսզի կարողանանք լսել ու սովորել (2 Օրենք 31։12)։

2. Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սիրտը։

2 Նախքան համաժողովը։ Մեր պաշտոնական կայքում (www.jw.org) տեղադրված է մարզային համաժողովի ծրագիրը, որտեղ կան բոլոր ելույթների վերնագրերը և վերնագրերի մոտ՝ մեկ-երկու սուրբգրային գլխավոր համար։ Եթե ինտերնետ մտնելու հնարավորություն ունես, ապա կարող ես ծանոթանալ այս տեղեկությանը, ինչը կօգնի քեզ պատրաստելու սիրտդ (Եզր. 7։10)։ Ընտանեկան երկրպագության ժամանակ կարո՞ղ ես քննարկել ծրագիրը, որպեսզի ընտանիքիդ բոլոր անդամները անհամբերությամբ սպասեն համաժողովին։

3. Ի՞նչը կօգնի մեզ ուշադիր լսելու։

3 Համաժողովի ընթացքում։ Լավ կլինի՝ զուգարանից օգտվենք նախքան ծրագրի սկսվելը։ Անջատիր բջջային հեռախոսդ, որպեսզի ծրագրի ընթացքում զանգեր կամ հաղորդագրություններ չստանաս ու չշեղվես կամ գայթակղություն չառաջանա ուրիշներին հաղորդագրություններ ուղարկելու։ Եթե ստիպված ես հեռախոսդ միացած պահելու, այն դիր այնպիսի ռեժիմում, որ չշեղի ուրիշների ուշադրությունը, եթե զանգեր ստանալու լինես։ Եթե օգտվելու ես պլանշետային համակարգչից, այնպես արա, որ չգրավես ուրիշների ուշադրությունը։ Աշխատիր ծրագրի ընթացքում չուտել ու չխմել (Ժող. 3։1)։ Նայիր հռետորին։ Քո Աստվածաշնչով հետևիր ընթերցվող համարին։ Կարճ գրառումներ արա։

4. Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին, որ լսելն ու սովորեն։

4 Մենք ուզում ենք, որ մեր երեխաները նույնպես լսեն ու սովորեն։ Առակներ 29։15-ում ասվում է. «Ինքնահոսի թողնված երեխան կամաչեցնի իր մորը»։ Ուստի լավ կլինի, որ ընտանիքի անդամները միասին նստեն։ Այդպես ծնողները կկարողանան հավաստիանալ, որ իրենց երեխաները ուշադիր լսում են և ոչ թե խոսում, հաղորդագրություններ ուղարկում կամ էլ շրջում սրահի տարածքում։ Նույնիսկ եթե նրանք փոքր են և չեն կարող ամեն ինչ հասկանալ, կարող են սովորել արթուն մնալ և հանգիստ նստել։

5. Ինչո՞ւ է օգտակար վերհիշել համաժողովում հնչած մտքերը, և ինչպե՞ս կարող ենք դա անել։

5 Համաժողովի յուրաքանչյուր օրից հետո։ Աշխատիր բավականաչափ վաղ տանը լինել։ Շուտ պառկիր քնելու, որպեսզի բավարար չափով հանգստանաս։ Եթե վերհիշես համաժողովում հնչած մտքերը, ապա սովորածդ ավելի լավ կտպավորվի քո մեջ։ Օգտակար կլինի յուրաքանչյուր երեկո ընտանիքով մի քանի րոպե քննարկել ծրագիրը։ Եթե ընկերներիդ հետ գնալու լինես ռեստորան, կարող ես քեզ հետ վերցնել գրառումներդ և պատմել նրանց քեզ դուր եկած մեկ-երկու միտք։ Մարզային համաժողովից հետո ձեր ընտանեկան երկրպագության ժամանակ կարող եք քննարկել, թե ընտանիքով ինչպես կիրառեք ձեր սովորածը։ Կարող եք նաև ամեն շաբաթ քննարկել նոր լույս տեսած հրատարակությունից մի հատված։

6. Բավարա՞ր է համաժողովին պարզապես ներկա լինելը։ Բացատրիր։

6 Ուտելիքը օգուտ կտա միայն այն դեպքում, եթե այն ուտենք և մարսենք։ Նույնը կարելի է ասել այն հոգևոր ուտելիքի մասին, որը կմատուցվի մարզային համաժողովում։ Եկեք, ուրեմն, լիարժեք օգուտներ քաղենք՝ ներկա լինելով այդ հոգևոր խնջույքի ամեն մի մասին, ուշադիր լսելով և սովորածը կիրառելով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը