Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/10 էջ 4
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ռահվիրայական ծառայությունից ստացած օրհնությունները
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նրանք հավատարմության լավ օրինակ են թողել
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի փոփոխություն
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Հիշիր լիաժամ ծառայողներին
    2014 Դիտարան
Ավելին
2010 Մեր թագավորական ծառայությունը
km 11/10 էջ 4

Հարցերի արկղ

◼ Ի՞նչ գործնական միջոցներով կարող ենք աջակցել ռահվիրաներին։

2009 ծառայողական տարվա ընթացքում ամբողջ աշխարհում գրեթե 800000 եղբայրներ ու քույրեր ծառայել են որպես ընդհանուր և հատուկ ռահվիրա։ Այս լիաժամ ծառայողներն իրենց լավագույնն են տվել՝ տրամադրելով ժամանակ, էներգիա և նյութական միջոցներ Թագավորության բարի լուրը տարածելու համար (Առակ. 3։9)։ Անկասկած, Եհովան թանկ է գնահատում նրանց թափած ջանքերը։ Ընդօրինակելով նրան՝ մենք նույնպես պետք է ցույց տանք մեր գնահատանքը։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց, որպեսզի ուրախ սրտով շարունակեն իրենց ծառայությունը՝ չնայած դժվարություններին։

Հատուկ ընտրված խոսքերը կարող են քաջալերել մեր ռահվիրաներին և մղել շարունակելու ռահվիրայական ծառայությունը (Առակ. 25։11)։ Կարող ենք փոփոխություններ մտցնել մեր շաբաթական գրաֆիկում, որպեսզի հնարավորություն ունենանք ծառայելու նրանց հետ։ Երբ միասին ենք գնում ծառայության, կարող ենք առաջարկել մեր ավտոմեքենան, կամ երբ հասարակական տրանսպորտով ենք երթևեկում, վճարել ճանապարհածախսը։ Իսկ եթե նրա ավտոմեքենայով ենք գնում, ապա կարող ենք որոշակի գումար տրամադրել ճանապարհածախսը ծածկելու համար (1 Կորնթ. 13։5; Փիլիպ. 2։4)։ Մենք նաև սեր կդրսևորենք ռահվիրաների հանդեպ, եթե հյուրասիրություն ցույց տանք նրանց և ժամանակ առ ժամանակ հրավիրենք մեր տուն՝ ճաշի (1 Պետ. 4։8, 9)։

Աստվածաշունչը վստահեցնում է, որ Եհովան անպայման հոգ կտանի նրանց կարիքները, ովքեր Թագավորության շահերն առաջին տեղում են դնում (Սաղ. 37։25; Մատթ. 6։33)։ Օրինակ՝ նա օգնում է իր ծառաներին քրիստոնեական եղբայրության միջոցով (1 Հովհ. 3։16–18)։ Ինչ խոսք, ռահվիրաները չեն մտածում, որ ուրիշները պարտավոր են հոգալ իրենց ֆինանսական կարիքները։ Այդ պատճառով էլ գուցե չասեն, որ ինչ-որ բանի կարիք ունեն։ Ուստի եթե ուզում ենք օգնել մեր սիրելի ռահվիրաներին և «լրացնել նրանց պակասը», պետք է լինենք ուշադիր և դիտունակ (2 Կորնթ. 8։14, 15)։

Երբ առաջին դարի Կենքրայի ժողովի եռանդուն ավետարանիչներից մեկը՝ Ֆիբեն, պատրաստվում էր ուղևորվել Հռոմ, Պողոսը այնտեղի եղբայրներին հորդորեց. «Ընդունեք նրան Տիրոջով, ինչպես որ արժան է սրբերին, և օգնեք նրան ցանկացած հարցում, ինչում որ ձեր կարիքը կունենա» (Հռոմ. 16։1, 2)։ Մենք հիանալի առիթ ունենք նման հոգատարություն ցույց տալու՝ աջակցելով մեր ժողովի ընդհանուր և հատուկ ռահվիրաներին, ովքեր առանց դադարի հռչակում են բարի լուրը (Գործ. 5։42)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը