Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վստահելի մարգարեություններ
Ո՞ր փաստերն են ցույց տալիս, որ Աստվածաշունչը պատմական տեսանկյունից ճշգրիտ է։ Արդեն կատարված մարգարեություններից որո՞նք են վստահեցնում, որ ապագային վերաբերող մարգարեությունները նույնպես կիրականանան։ Այս հարցերը քննարկվում են «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վստահելի մարգարեություններ» տեսաֆիլմում՝ «Աստվածաշունչ. փաստերի և մարգարեությունների գիրք» տեսասկավառակի երրորդ մասում։ Ֆիլմը ուշադրությամբ դիտելուց հետո փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։
1) Ո՞վ է Աստվածաշնչում ամփոփված ճշգրիտ տեղեկությունների Աղբյուրը (Դան. 2։28)։ 2) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ճշգրտորեն նկարագրում հին Եգիպտոսը, և ինչպե՞ս է Եսայիա 19։3, 4 համարներում արձանագրված մարգարեությունը կատարվել։ 3) Ինչպե՞ս է հնագիտությունը հաստատել ասորեստանցիների, նրանց թագավորների, Ասորեստանի անկման մասին Աստվածաշնչի արձանագրությունը (Նաում 3։1, 7, 13)։ 4) Բաբելոնի մասին ո՞ր մարգարեություններն են կատարվել (Երեմ. 20։4; 50։38; 51։30)։ 5) Ի՞նչ մարգարեություն է կատարվել Մարա-Պարսկաստանի վերաբերյալ (Ես. 44։28)։ 6) Ինչպե՞ս է կատարվել Դանիել 7։6 և 8։5, 8 համարներում արձանագրված մարգարեությունը Հունաստանի առնչությամբ։ 7) Ինչպե՞ս է Դանիել 7։7 համարի արձանագրությունը ցույց տալիս, որ Հռոմը դառնալու էր աշխարհակալ ուժ։ 8) Ո՞ր կայսրերի մասին է հիշատակված Աստվածաշնչում։ 9) Ի՞նչ պատահեց քրիստոնյաներին Ներոն կայսեր իշխանության օրոք։ 10) Ինչպե՞ս կատարվեցին Հայտնություն 13։11 և 17։10 համարներում արձանագրված մարգարեությունները։ 11) Ո՞ւմ է ներկայացնում ութերորդ թագավորությունը։ 12) Ֆիլմի ո՞ր հատվածներն են ցույց տալիս Ժողովող 8։9-ում գրված խոսքերի ճշմարտացիությունը։ 13) Ապագային վերաբերող ո՞ր մարգարեությունների կատարմանն ես անհամբերությամբ սպասում։ 14) Ինչպե՞ս կարող ես այս տեսաֆիլմի միջոցով օգնել մարդկանց համոզվելու, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։