Հարցերի Արկղ
◼ Տեղի՞ն է արդյոք, որ ժողովները կամ առանձին անհատներ օգտագործեն Եհովայի վկաների իրավաբանական մարմինների էմբլեմները։
Էմբլեմը խորհրդանշան է, դրոշմապատկեր կամ ապրանքանիշ, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ճանաչել որևէ ընկերություն։ «Դիտարանի» էմբլեմը ներկայացնում է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը» (Փենսիլվանիա) և կազմակերպության այլ իրավաբանական մարմինները։ Իսկ Եհովայի վկաների ժողովներին ուղղված նամակների էջագլխում պատկերված է Աստվածաշունչը՝ բացված տեսքով։ Կազմակերպությունը նաև այլ էմբլեմներ է օգտագործում։
Ժողովները կամ առանձին անհատներ կազմակերպության իրավաբանական մարմինների էմբլեմները կամ նմանատիպ այլ նշաններ չպետք է փակցնեն Թագավորության սրահների, նամակագլուխների, անձնական իրերի կամ այլ բաների վրա։ Դա կարող է շփոթեցնել պաշտոնյա անձանց, քարոզիչներին կամ ուրիշներին. նրանք գուցե մտածեն, որ տվյալ ժողովը կապ ունի կազմակերպության իրավաբանական մարմինների հետ։ Իսկ եթե նամակագրության ժամանակ ենք էմբլեմներ օգտագործում, մարդիկ կարող են մտածել, որ նամակ են ստացել Բրուքլինի գլխավոր վարչությունից կամ Գրասենյակից։
Եթե մոտ ապագայում նախատեսվում է Թագավորության սրահ կառուցել, ապա Սրահի վրա չպետք է փակցնել «Դիտարանի» էմբլեմը, անկախ նրանից՝ այն պատկանում է «Դիտարան» ընկերությանը, թե ոչ։ Եթե Թագավորության սրահների վրա արդեն կան նմանատիպ էմբլեմներ, և դրանք վերացնելու համար գուցե շատ ժամանակ, ջանքեր և գումար պահանջվեն, ապա անմիջապես փոփոխություններ անելու կարիք չկա։ Թերևս հարմար լինի շինությունը վերակառուցելու ժամանակ անել դա։ Իսկ եթե առանձնապես մեծ փոփոխություններ անելու կարիք չի լինի, ապա կարելի է անմիջապես գործի անցնել։