Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2009 թ. ապրիլի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեանոց կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2009 թ. մարտի 2–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
1. Ինչպե՞ս էր Հովսեփը դիմադրում գայթակղությանը, որին ենթարկվում էր ամեն օր (Ծննդ. 39։7–12)։ [lv, էջ 105, 106, պարբ. 18–20]
2. Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ծննդյան տոների մասին (Ծննդ. 40։20–22)։ [lv, էջ 151, պարբ. 9–11]
3. Ինչպե՞ս է Հովսեփը հրաշալի օրինակ թողել մեզ ուրիշներին ներելու հարցում (Ծննդ. 45։4, 5)։ [w99-E(U) 1.1, էջ 31, պարբ. 2, 3]
4. Ի՞նչ ազդեցություն թողեց Հովսեփի հետևյալ խոսքերը իսրայելացիների վրա. «Իմ ոսկորներն այստեղից հանեցէք» (Ծննդ. 50։25)։ [w07 6.1, էջ 28, պարբ. 10]
5. Ի՞նչը կարող է վստահություն առաջացնել մեր մեջ, երբ դժվար հանձնարարություն ենք ստանում (Ելից 4։10, 13)։ [w04 3.15, էջ 25, պարբ. 4]
6. Ինչպե՞ս վարվեց Եհովան փարավոնի հետ, և ի՞նչ ազդեցություն են թողնում մեզ վրա այդ դեպքերը (Ելից 9։13–16)։ [w05 5.15, էջ 21, պարբ. 8]
7. Ի՞նչ են նշանակում Ելից 14։30, 31–ում գրված խոսքերն այսօր։ [w04 3.15, էջ 26, պարբ. 5]
8. Ելից 16։1–3–ում գրված խոսքերի համաձայն՝ ի՞նչ վտանգ կա տրտնջալու մեջ։ [w93-E 3.15, էջ 20, պարբ. 2–էջ 21, պարբ. 2 (w93-R 6.1, էջ 30, պարբ. 2, 3)]
9. Ելից 19։5, 6–ում գրված Օրենքի ուխտի համաձայն՝ ի՞նչ իմաստով էր Իսրայելը «քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ»։ [w95-E 7.1, էջ 16, պարբ. 8 (w93-R 10.1, էջ 13, պարբ. 8)]
10. Ի՞նչ իմաստով էին տասը պատվիրանները, հատկապես ագահության վերաբերյալ օրենքը գերազանցում մարդու կողմից ստեղծված օրենքները (Ելից 20։17)։ [w06 6.15, էջ 23, 24, պարբ. 16]