Ո՞րն է լավագույն բժշկական օգնությունը
«Նա, ով առանց արյան փոխներարկման բուժում է ստանում, ըստ էության, ստանում է լավագույն բժշկական օգնությունը»։ Այսպիսի խոսքեր ասաց Մայքլ Ռոս անունով մի գլխավոր բժիշկ և անեսթեզիոլոգ։ Ի՞նչ պրոցեդուրաներ և բուժման մեթոդներ կարելի է ընդգրկել «առանց արյան փոխներարկման բուժում» ստանալու մեջ։ Դու պետք է տեղեկություններ ունենաս այս մասին, որպեսզի, իրազեկ լինելով, կարողանաս որոշումներ կայացնել բուժումների և վիրահատության հետ կապված։ Դիտիր «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը (ռուս.)։ Ապա ներքոհիշյալ հարցերի օգնությամբ ստուգիր գիտելիքներդ։ (Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում ընդգրկված են դրվագներ, որոնցում ցույց է տրվում վիրահատությունների ընթացքը, ծնողները պետք է զգուշություն ցուցաբերեն ֆիլմն իրենց մանկահասակ երեխաների հետ դիտելիս։)
1) Ո՞րն է հիմնական պատճառը, որ Եհովայի վկաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ 2) Ո՞րն է Եհովայի վկաների ցանկությունը բուժօգնություն ստանալու հետ կապված։ 3) Որո՞նք են հիվանդի հիմնական իրավունքները։ 4) Ինչո՞ւ է առանց արյան փոխներարկման բուժօգնություն ընտրելը ողջամիտ և պատասխանատու քայլ։ 5) Երբ անհատը մեծ ծավալի արյուն է կորցնում, ի՞նչ երկու կարևոր խնդրի առաջ են կանգնում բժիշկները։ 6) Որո՞նք են առանց արյան փոխներարկման բուժմեթոդների հիմնական չորս սկզբունքները։ 7) Ինչպե՞ս կարող են բժիշկները ա) նվազեցնել արյան կորուստը, բ) պահպանել էրիթրոցիտները, գ) խթանել արյան արտադրողականությունը և դ) վերականգնել կորցրած արյունը։ 8) Բացատրիր, թե ի՞նչ են արյունանոսրացումը և ռեինֆուզիան։ 9) Ի՞նչ պետք է իմանաս առանց արյան փոխներարկման բուժմեթոդների մասին։ 10) Հնարավո՞ր է բարդ վիրահատություններ կատարել առանց արյան փոխներարկման։ 11) Ի՞նչ առաջխաղացումներ են տեղի ունենում բժշկության բնագավառում։
Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, և անհատն այն կայացնում է՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Որոշե՞լ ես, թե քո կամ երեխաներիդ համար արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի մեթոդներ են ընդունելի։ Այս հարցի հետ կապված քո որոշումների ու դրանց պատճառների մասին պետք է տեղյակ լինեն ընտանիքիդ մյուս անդամները, որոնք Եհովայի վկա չեն (տե՛ս «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի և 2000 թ. հոկտեմբերի 15–ի համարներում տպագրված հոդվածները՝ «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ)։