Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին
Իրավական և բժշկության բնագավառների մասնագետները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում բուժօգնության կարիք ունեցող անհատների իրավունքներին և բարոյական սկզբունքներին։ Արդյունքը եղել է այն, որ բուժման այնպիսի նոր մեթոդներ են առաջ եկել, որոնցից կարող են օգտվել Եհովայի վկաները (Գործք 15։28, 29)։ Հենց այդ հարցն է շոշափվում «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմում։ Դիտեք այն, ապա կրկնեք ֆիլմում տեղ գտած նյութը։ Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում ընդգրկված են դրվագներ, որոնցում ցույց է տրվում վիրահատությունների ընթացքը, ծնողները պետք է զգուշություն ցուցաբերեն ֆիլմն իրենց մանկահասակ երեխաների հետ դիտելիս։
1) Ինչո՞ւ են բժիշկները վերանայում արյան փոխներարկման միջոցով բուժման մեթոդները։ 2) Բարդ վիրահատության երեք դեպքեր պատմիր, որոնք կատարվել են առանց արյան փոխներարկման։ 3) Ամբողջ աշխարհում քանի՞ բժիշկ է ցույց տվել իր պատրաստակամությունը հիվանդին առանց արյան փոխներարկման բուժելու հարցում։ Ինչո՞ւ են նրանք պատրաստ դա անելու։ 4) Ի՞նչ են բացահայտել վերջերս հիվանդանոցներում կատարված հետազոտությունները արյան գործածության վերաբերյալ։ 5) Ինչո՞վ է վտանգավոր արյան փոխներարկումը։ 6) Ի՞նչ եզրակացության են եկել շատ մասնագետներ առանց արյան փոխներարկման բուժմեթոդների օգուտների վերաբերյալ։ 7) Ի՞նչն է սակավարյունություն առաջ բերում։ Ի՞նչ աստիճանի սակավարյունության կարող է դիմանալ մարդը։ Ինչպե՞ս կարելի է կանխարգելել սակավարյունությունը։ 8) Ինչպե՞ս կարելի է խթանել հիվանդի մարմնի մեջ կարմիր գնդիկների արտադրությունը։ 9) Ինչպիսի՞ մեթոդների միջոցով կարելի է նվազեցնել վիրահատության ժամանակ արյան կորուստը։ 10) Առանց արյան փոխներարկման մեթոդներով բուժումը կարելի՞ է կիրառել երեխաների պարագայում կամ այնպիսի անհատների, որոնց կյանքը վտանգի տակ է։ 11) Ո՞րն է որակյալ բուժում ապահովելու հարցում բարոյական կարևոր սկզբունքներից մեկը։ 12) Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կարևոր նախօրոք ընտրել բուժման այնպիսի մեթոդ, որը արյան փոխներարկում չի պահանջում։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։
Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, որն անհատը կայացնում է Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Որոշե՞լ ես, թե արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի՞ մեթոդներ են ընդունելի քո կամ երեխաներիդ համար։ Այս հարցի հետ կապված քո որոշումների ու դրանց պատճառների մասին պետք է տեղյակ լինեն ընտանիքիդ մյուս անդամները, որոնք Եհովայի վկաներ չեն (տե՛ս «Դիտարանի» 2000 թ. հունիսի 15–ի և հոկտեմբերի 15–ի համարներում լույս տեսած հոդվածները՝ «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ)։