Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. դեկտեմբեր. «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Հունվար. 192–էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։
◼ Հիշեցում ժողովի ֆինանսական հարցերով զբաղվող եղբայրներին. համաշխարհային գործին և Թագավորության սրահների ֆոնդին նվիրաբերված նվիրատվությունները հարկավոր է ուղարկել ամեն ամիս և չպետք է օգտագործել ժողովի ծախսերի համար կամ որպես Թագավորության սրահի սեփականության փոխառություն։
◼ Շուտով յուրաքանչյուր ժողով կստանա իր լեզվով Հիշատակի երեկոյի հրավիրատոմսեր 2004 թվականի համար։ Եթե ձեր տարածքում ապրում են օտարախոս բնակիչներ և դուք կցանկանայիք այդ լեզուներով որոշակի քանակությամբ հրավիրատոմսեր ունենալ, պետք է «Գրականության պատվերի բլանկով» (S-14) պատվիրեք դրանք հնարավորին չափ շուտ։ Լեզուների ցանկը, որոնցով հրավիրատոմսերն առկա են, դուք կգտնեք «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ժողովներին։ Խնդրում ենք, պատվիրեք միայն այն լեզուներով, որոնք անհրաժեշտ են ձեր տարածքում։
◼ Նկատի ունեցեք, որ 2005 թ.–ին Հիշատակի երեկոն կանցկացվի մարտի 24–ին՝ կիրակի օրը՝ արևամուտից հետո։ Այս մասին նախօրոք է հայտարարվում, որպեսզի եղբայրները կարողանան հարմար սրահներ վարձել այն դեպքերում, երբ միևնույն Թագավորության սրահից օգտվում են մի քանի ժողովներ, և այլ դահլիճներ փնտրելու անհրաժեշտություն է զգացվում։ Նման դեպքերում երեցները պետք է համաձայնության գան դահլիճի ղեկավարության հետ, որպեսզի շենքում անցկացվող այլ միջոցառումները չխանգարեն Երեկոն խաղաղ ու կազմակերպված ձևով անցկացնելուն։ Հաշվի առնելով տվյալ իրադարձության կարևորությունը՝ Հիշատակի երեկոյին ելույթ ներկայացնող եղբորը նշանակելիս երեցների խորհուրդը պետք է ընտրի առավել փորձառու երեցներից որևէ մեկին՝ նրանց հերթով նշանակելու կամ ելույթը ամեն տարի միևնույն եղբորը հանձնարարելու փոխարեն։ Եթե ժողովում կա օծյալ երեց, և նա ի վիճակի է ելույթ ունենալ, պետք է նրան նշանակել։