Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
Այսօր բավականին շատ ինֆորմացիա կարելի է գտնել այն մասին, թե ինչպես հետևել սրտի առողջությանը՝ ավելի ուրախ կյանքով և երկար ապրելու համար։ Մինչդեռ շատ ավելի կարևոր է այլաբանական սրտի վիճակը։ Ուստի որքան տեղին է մեկօրյա հատուկ համաժողովի խորագիրը՝ «Ծառայենք Եհովային կատարյալ սրտով». համաժողովը կսկսվի անցկացվել 2003 թ. սեպտեմբերից (Ա Մնաց. 28։9)։ Ի՞նչ ենք ակնկալում սովորել այս համաժողովից։
Շրջանային վերակացուն կներկայացնի «Օգնենք մարդկանց ծառայել Եհովային հոժար կամքով» վերնագրով ելույթը։ Հարցազրույցներում կշեշտվի այն, թե ինչ ուրախություն է պատճառում մարդկանց մոտ նկատված հետաքրքրությունը զարգացնելը և նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը. այն մարդկանց, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային։ Անշուշտ, բոլոր ներկաները սփոփանք և քաջալերություն կստանան հրավիրված հռետորի առաջին ելույթից, որի վերնագիրն է՝ «Պաշտպանենք մեր սիրտը այս անհանգիստ աշխարհում»։ Առավոտյան ծրագիրը կավարտվի մկրտության ելույթով։
Ճաշից հետո «Օգնության ձեռք մեկնենք» մասում կքննարկի այն հարցը, թե ինչպես կարող ենք օգնություն ցույց տալ ուրիշներին։ Ի՞նչ կարող են անել ծնողները, որպեսզի իրենց երեխաների սրտերը պաշտպանեն վատ ազդեցություններից և օգնեն նրանց մոտենալ Եհովային։ «Օգնեք ձեր երեխաներին ուրախանալ Եհովայով» մասում գործնական խորհուրդներ կտրվեն, ինչպես նաև ցուցադրումով կներկայացվի, թե ինչպես կարելի է անել դա։
Օգուտներ քաղո՞ւմ ենք յուրաքանչյուր միջոցառումից, որ Եհովան պատրաստում է մեր այլաբանական սիրտը առողջ և ամուր վիճակում պահելու համար։ Հրավիրված հռետորի վերջին ելույթում՝ «Կատարյալ սիրտ ունեցիր Եհովային ծառայելիս», շեշտ կդրվի չորս կարևոր կետերի վրա, որոնք անհրաժեշտ են մեր հոգևոր վիճակը պահպանելու համար։ Որքա՞ն ժամանակ ու ջանք ենք նվիրում սրտանց աղոթքին, Աստծո Խոսքը ուսումնասիրելուն, եռանդորեն քարոզելուն և քրիստոնյա հավատակիցների հետ շփմանը։ Կարո՞ղ ենք կատարելագործվել այս ոլորտներից որևէ մեկում։
Եհովան մեզ հետևյալ հրավերն է ուղղում. «Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի» (Առակ. 23։12)։ Արդեն հիմա պլաններ կազմիր, որպեսզի ներկա գտնվես սուրբգրային կրթություն ստանալու այս օգտակար ծրագրին։ Այդպես վարվելով՝ դու կզորանաս կատարյալ սրտով և հոժար կամքով Եհովային ծառայելու մեջ։