Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 8/03 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 8/03 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Օգոստոս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից որևէ մեկը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Երբ դա տեղին է, կարելի է առաջարկել հետևյալ գրքույկները՝ «Գիրք բոլորի համար», «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում»։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ»։ Հոկտեմբեր. առաջարկեք «Դիտարան» պարբերագրի առանձին համարներ։ Երբ հետաքրքրություն է ցուցաբերվում, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը և հատուկ ջանքեր գործադրեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Նոյեմբեր. առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե տանտերն արդեն ունի այս հրատարակությունները, առաջարկեք «Երկրպագիր Աստծուն» գիրքը կամ նախկինում հրատարակված որևէ հրատարակություն։

◼ 2003 թ. հոկտեմբերի 20–ով սկսվող շաբաթվանից ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումներին ուսումնասիրելու ենք «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը սեպտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընկած մոտ ժամկետում պետք է ստուգի ժողովի ֆինանսական հաշիվները։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին։

◼ 2003 թ. օգոստոսի 31–ին կամ այդ ամսաթվին մոտ օրերին պետք է ժողովում առկա գրականության ու պարբերագրերի տարեկան հաշվառում կատարել։ Սա անցկացվում է այնպես, ինչպես սովորաբար ամսական հաշվառումը, որն արվում է գրականությունը կոորդինացնող եղբոր կողմից։ Հաշվառման արդյունքները հարկավոր է անցկացնել «Գրականության հաշվառում» (S–18) բլանկ։ Պարբերագրերի ընդհանուր թիվը պետք է իմանալ պարբերագրերի համար պատասխանատու եղբորից (եղբայրներից)։ Կոորդինացնող ժողովի քարտուղարը պետք է հետևի հաշվառման ընթացքին։ Բլանկի տակ ստորագրում են կոորդինացնող ժողովի քարտուղարը և նախագահող վերակացուն։ Յուրաքանչյուր կոորդինացնող ժողով կստանա «Գրականության հաշվառում» (S–18) բլանկի 3–ական օրինակ։ Խնդրում ենք բլանկի բնօրինակը ուղարկել մասնաճյուղ սեպտեմբերի 6–ից ոչ ուշ։ Մի օրինակը պահեք ժողովի քարտարկղում։ Իսկ երրորդ օրինակը կարող եք գործածել որպես սևագիր օրինակ։

◼ Հայաստանի՝ Հիշատակի երեկոյի հաշվետվությունը. ներկաների թիվը 2003 թ.–​ին՝ 19 935, խորհրդանիշներից օգտվողների թիվը՝ 2, ժողովների թիվը՝ 59։

◼ Ուրախությամբ հայտնում ենք, որ 2003 թ. մայիսի 17–ին՝ շաբաթ օրը, տեղի ունեցավ Սոլնեչնոյեում գտնվող՝ Ռուսաստանի մասնաճյուղի նոր շենքերի նվիրումը։ Ծրագրին, որն անցկացվեց Սոլնեչնոյեում, ներկա էին 978 եղբայրներ և քույրեր, որոնցից շատերը երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային, և հրավեր էին ստացել այդ կարևոր իրադարձությանը մասնակցելու։ Նվիրման ելույթը, որի վերնագիրն էր՝ «Կլցնեմ այս տունը փառքով», ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Դեյվիդ Սփլեյնը։ Մայիսի 18–ին՝ կիրակի օրը, Կիրովի անվան մարզադաշտում (Սանկտ–​Պետերբուրգ) տեղի ունեցավ հատուկ հանդիպում, որը նվիրված էր այդ իրադարձությանը։ Ծրագիրը, ինչպես նաև եղբայր Սփլեյնի «Արժե՞ հագնել Սավուղի զենք ու զրահը» ելույթը լսելու համար հավաքվել էր 9 817 հոգի։

◼ Ուրախ ենք հայտնելու, որ 2003 թ. հունիսի 1–ին՝ կիրակի օրը, Սանկտ–​Պետերբուրգում տեղի ունեցավ «Ծառայության կատարելագործման դպրոցի» 18–րդ դասարանի ավարտական ծրագիրը, որին ներկա էին 299 եղբայրներ և քույրեր։ 24 ուսանողներ ավարտեցին իրենց ուսումը և այժմ պատրաստ են իրենց ստացած գիտելիքները կիրառելու։ 6 եղբայրներ նշանակվեցին հատուկ ռահվիրաներ, իսկ մյուսները վերադարձան իրենց ժողովներ։ Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք Եհովայի օրհնություններ իրենց նշանակումներում (Առակ. 10։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը