Ուսումնասիրենք «Դանիելի մարգարեությունը» գիրքը
1 Ապրիլի 17–ով սկսվող շաբաթից սկսած՝ ժողովի Գրքի ուսումնասիրության ժամանակ կուսումնասիրենք «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գիրքը։ Շատերն արդեն ընթերցել են այս հետաքրքիր գիրքը, սակայն հիմա մեզ հնարավորություն է ընձեռվում օգուտներ քաղելու պարունակված նյութի խմբովին քննարկումից։ Բոլոր քարոզիչներին, հետաքրքրվող անհատներին և երեխաներին հրավիրում ենք, նույնիսկ հորդորում ենք ներկա գտնվել այդ շաբաթական հանդիպումներին Աստվածաշնչի «Դանիէլ» գրքի մանրամասն ուսումնասիրությանը մասնակցելու համար (Բ Օրին. 31։12, 13)։
2 Ուսումնասիրության ծրագիրը և հրահանգներ։ «Դանիելի մարգարեությունը» գրքի ուսումնասիրության ամբողջ ծրագիրը տրված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սույն համարում։ Գրքի ուսումնասիրության հանդիպումների ժամանակ քեզ մոտ ունեցիր ծրագրի մեկ օրինակ։ Ծրագրում նշվում է ուսումնասիրվելիք գլուխը, պարբերությունները, ինչպես նաև «Դանիէլ» գրքից այն համարները, որոնք պետք է քննարկվեն տվյալ շաբաթվա բաժնում։ Ծանոթագրություններում բացատրվում է, թե գրքի որոշ թեմաներ ինչպես և երբ կքննարկվեն։ Խորհուրդ է տրվում, որ ղեկավարը յուրաքանչյուր շաբաթական ուսումնասիրության վերջում խմբի հետ միասին «Դանիէլ» գրքից նկատի առնի սուրբգրային այն համարները, որոնք նախատեսված են նույն շաբաթվա ծրագրում քննարկելու համար։ Եթե ժամանակը ներում է, կարելի է կարդալ դրանք և մեկնաբանություններ տալ։ Որոշ համարների կանդրադառնանք կրկին ու կրկին, քանի որ դրանց քննարկումը շարունակվելու է։
3 Պատրաստվիր մանրամասն քննարկման։ Մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի յուրաքանչյուր շաբաթվա ուսումնասիրությանը բավականին ժամանակ տրամադրվի առանց շտապելու նշանակված նյութը քննարկելու համար։ Գրքի չորս գլուխները բավականին կարճ են, ուստի, հունիսի 5–ով սկսվող շաբաթվա ուսումնասիրության ավարտից հետո ղեկավարը կընդգրկի Դանիէլ 2։1—40 համարները։ Հունիսի 26–ով սկսվող շաբաթվա ուսումնասիրության ընթացքում կարելի է անդրադառնալ Դանիէլ 3։1—30 խոսքերին, իսկ սեպտեմբերի 4–ով սկսվող շաբաթվա քննարկման ժամանակ մանրամասնորեն նկատի կառնվեն գրքի 139–րդ էջի պատկերներն ու սուրբգրային համարները։ 188 և 189 էջերում զետեղված քարտեզը կուսումնասիրվի հոկտեմբերի 2–ով սկսվող շաբաթվա ուսումնասիրությանը։
4 Ուսումնասիրությանը նախապատրաստվիր ամեն շաբաթ և վայելիր այն ուրախությունը, որը կստանաս քննարկմանը ակտիվ մասնակցելուց։ Բարձր գնահատիր Եհովայի տեսանելի կազմակերպության հետ համագործակցելու առանձնաշնորհումը և օգուտներ քաղիր Աստծո օծյալ ծառաների միջոցով հայթայթված իմաստությունից ու ճշմարտության հասկացողությունից (Դան. 12։3, 4)։ Սիրով հորդորիր բոլորին կանոնավորաբար ներկա գտնվել Գրքի ուսումնասիրությանը։ Եկե՛ք բոլորս էլ ուշադրություն դարձնենք Աստծո մարգարեական խոսքին, որն արձանագրված է «Դանիէլ» գրքում (Եբր. 10։23—25; Բ Պետ. 1։19)։