Օգնություն խնդրիր
1 Բ Տիմոթէոս 3։1–ում (ՆԿ–ի նոր աշխարհաբ. թարգմ.) արձանագրված «դժուար» բառը լրիվ համապատասխանում է մեր ճգնաժամային ժամանակների նկարագրությանը։ Իսկ ի՞նչ կարող ես անել հոգևոր առումով դժվարությունների հանդիպելիս, երբ, թերևս, դիմակայելու անկարող զգաս քեզ։
2 Պատրա՞ստ ես զրուցելու ժողովի հոգևորապես հասուն որևէ անհատի հետ։ Ոմանք գուցե վարանեն դա անել ամաչելու, ուրիշին ծանրաբեռնել չցանկանալու պատճառով կամ էլ կասկածում են, թե որևէ մեկը իսկապես կարող է օգնել իրենց։ Իհարկե, մենք պետք է ջանանք մեր կարողության չափով կատարել մեզ վրա դրված պատասխանատվությունները, սակայն պետք է միշտ ազատ զգանք մեզ, եթե հարկ է առաջանում մեր հոգևոր բարօրությանը վերաբերվող հարցերում օգնություն խնդրել (Գաղ. 6։2, 5)։
3 Ինչո՞վ սկսել։ Եթե ցանկանում ես, կարող ես մոտենալ Գրքի ուսումնասիրության քո ղեկավարին և խնդրել նրանից միասին ծառայության գնալ։ Դա քեզ հնարավորություն կտա տեղյակ պահել նրան հոգևոր առաջադիմություններ անելու քո ցանկության մասին։ Եթե ղեկավարը ծառայողական օգնական է, հայտնիր նրան, որ դու հոգևոր օգնության կարիք ունես. իր հերթին, նա կխնդրի ժողովի երեցներին, որպեսզի օգնություն ցույց տան քեզ։ Կամ դու ինքդ կարող ես մոտենալ երեցներից որևէ մեկին քեզ մտահոգող հարցով։
4 Ինչպիսի՞ օգնության կարիք ես զգում։ Ինչ–որ բան նվազեցնում է եռա՞նդդ. միայնակ ծնո՞ղ ես և փորձում ես ամեն կերպ երեխայիդ ժողովի հետ սերտ կապերի մե՞ջ պահել. գուցե ծե՞ր ես և ֆիզիկական օգնության կարի՞ք ես զգում. կամ ինչ–որ խնդի՞ր է վհատեցնում քեզ։ Թերևս այս ճգնաժամային օրերում դժվարությունները դիմագրավելն այնքան էլ հեշտ չէ, սակայն անհնարին էլ չէ. օգնությունը մատչելի՛ է։
5 Երեցների օգնությունը։ Երեցներն անկեղծ հոգատարություն են ցուցաբերում։ Նրանք կլսեն քո մտահոգությունները։ Տեսնելով, որ ուրիշ քարոզիչներ էլ են նման դժվարությունների հանդիպում՝ երեցները նկատի կառնեն քո խնդիրները, քանի որ նրանք «հովվում» են և ուսուցանում ժողովին։ «Օրինակ լինելով հօտին»՝ նրանք միշտ պատրաստ են քեզ հետ կողք–կողքի ուրախությամբ համագործակցելու (Ա Պետ. 5։3)։ Լսելով այս փորձառու, սուրբգրային սկզբունքներով առաջնորդվող եղբայրներին, կբարելավես ծառայությունդ, ինչպես նաև անձնական կյանքդ (Բ Տիմոթ. 3։16, 17)։
6 Հիսուսը մեզ «մարդկանց տեսքով պարգևներ» է տվել (Եփես. 4։8, ՆԱ)։ Դա նշանակում է, որ ազատ կարող ենք դիմել նրանց։ Նրանք պատրաստ են քեզ օգնել։ Իրականում նրանք ‘քոնն են’ (Ա Կորնթ. 3։21—23)։ Ուստի, երեցներից խուսափելու փոխարեն՝ համարձակորեն դիմիր նրանց և քեզ անհրաժեշտ օգնությունը խնդրիր։