Դեկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Ծանոթագրություն. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարից սկսած՝ Ծառայողական հանդիպումների ծրագրում կներգրավվի հաջորդ ամսվա առաջին հանդիպման ծրագիրը։ Պատճառն այն է, որ հնարավոր է ձգձգումներ լինեն՝ կապված «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի մատակարարման նոր փոխադրակարգի հետ։
Դեկտեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 13
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Ընդօրինակեք Եհովայի անաչառությունը»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, այնուհետև սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Բացատրիր, թե ինչ է անաչառությունը, ինչպես է Եհովան դրսևորում այն, և ինչպես կարող ենք ցուցաբերել այդ հատկությունը ծառայության ժամանակ (տե՛ս «Դիտարան» ամսագրի 1996 թ. նոյեմբերի 15–ի համարը, էջ 25—27, ռուս.)։
20 րոպե. «Մի՞թե այդ մասին նախկինում չենք լսել»։ Ելույթ և հարց ու պատասխանով քննարկում։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես է կրկնողությունն օգնել նրանց՝ ճշմարտությունն ավելի խորը հասկանալու և գնահատելու (տե՛ս «Դիտարան» ամսագրի 1995 թ. հուլիսի 15–ի համարը, էջ 21, 22, ռուս. և 1993 թ. նոյեմբերի 1–ի համարը, էջ 21, 22, պարբ. 10—12)։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Խորհրդի կարգով բացատրիր, թե աշխարհիկ տոնակատարությունների շնորհավորանքներին ինչպես կարելի է զգուշությամբ պատասխանել։ Եթե ժողովի պահեստում առկա են «Մեծագույն Մարդը» (ռուս.) կամ «Մեծ Ուսուցիչը» (ռուս.) գրքերի օրինակներ, ցույց տուր, թե ինչպես կարելի է արդյունավետ կերպով դրանք ծառայության մեջ գործածել Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ։
15 րոպե. «2000 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը»։ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուի ելույթը։ Ներկայացրու նոր ծրագրում տեղի ունեցած հետևյալ փոփոխությունները. № 3 առաջադրանքը հիմնված է «Աստուածաշունչի Խօսակցութեան Բնաբաններ» գրքույկի վրա, № 4 առաջադրանքը հիմնված է «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի վրա և հիմնականում տրվում է երիտասարդ քարոզիչներին կամ նորեկներին։ Հորդորիր բոլորին հետևել Աստվածաշնչի ընթերցանության շաբաթական ծրագրին և ջանասիրաբար կատարել Դպրոցում ստացած առաջադրանքները։
20 րոպե. «Ինչպե՞ս կզրուցես աթեիստի հետ»։ Հարց ու պատասխան։ Քննարկիր, թե ինչ պատճառներով են շատերը կորցրել հավատն Աստծո նկատմամբ։ Ցույց տուր, թե ինչ մեթոդներով կարելի է մոտենալ և օգնել նրանց՝ տրամաբանորեն ընդունելու Աստծո գոյությունը։ Մեկ կամ երկու հակիրճ ցուցադրում ներկայացրու։ Լրացուցիչ ինֆորմացիայի համար տես «Դիտարան» ամսագրի 1994 թ. դեկտեմբերի 1–ի համարը, էջ 3—7, ռուս. ։
Երգ 212 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 47
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հարցերի արկղ։ Մի քանի քարոզիչներ պատմում են տվյալ հարցին վերաբերող հակիրճ դեպքեր ծառայությունից, որոնք ուրախություն են պատճառել իրենց։
15 րոպե. Ինչպես պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկություններին։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրումներ։ Կարդա՛ «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկի 7–րդ և 8–րդ էջերում զետեղված «Ծանոթագրությունը»։ Ընտրիր առարկությունների երկու կամ երեք օրինակ՝ տրված սույն գրքույկի 8—12 էջերում, կամ օգտագործիր ձեր տարածքում հաճախակի հանդիպող առարկությունները։ Ներկայացրու առաջարկվող պատասխաններից մի քանիսը և քննարկիր, թե դրանք ինչպես կարող են արդյունավետ լինել ձեր տարածքում։ Հակիրճ ցուցադրիր դրանցից մի քանիսը։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, երբ նրանց տված պատասխանները լավ արդյունքներ են ունեցել։
20 րոպե. Կարո՞ղ եմ արդյոք ընդունել որևէ կրոնական կազմակերպության առաջարկած աշխատանքը։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարան» ամսագրի 1999 թ. ապրիլի 15–ի համարի վրա, էջ 28—30, ռուս. ։ Ոմանք ընդունել են այդպիսի առաջարկ, սակայն հետագայում հայտնաբերել են, որ նման աշխատանքը ներդաշնակ չէ Աստվածաշնչի սկզբունքների հետ։ Նկատի առ այն հարցերը, որոնք անհրաժեշտ է քննարկել կրոնական կազմակերպությունների հետ կապված աշխատանքի ընտրություն կատարելիս։ Հորդորիր բոլորին այնպիսի ընթացք բռնել, որը հաճելի է Եհովայի աչքին (Բ Կորնթ. 6։3, 4, 14—18)։
Երգ 114 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 123
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Եթե ժողովի հանդիպումների ժամերի փոփոխություններ են սպասվում նոր տարվա սկսվելու կապակցությամբ, սիրով հորդորիր բոլորին շարունակել հանդիպումներին կանոնավորաբար հաճախել հաստատված նոր ժամերին։ Հիշեցրու քարոզիչներին, որ Աստվածաշունչն ուսումնասիրող և մյուս հետաքրքրվող անհատներին տեղյակ պահեն բոլոր փոփոխությունների մասին, և, եթե ժողովն ունի տեղեկատվական թերթիկներ, օգտվիր դրանցից նոր ժամերը ցույց տալու համար։ Հիշեցրու դեկտեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. Հունվարին տարածում ենք մեր 192–էջանոց գրքերը։ Ելույթ և ցուցադրումներ։ Ներկայացրու ժողովի պահեստում եղած երկու–երեք 192–էջանոց գիրք և քաջալերիր քարոզիչներին, որպեսզի ծառայության դուրս գալիս իրենց հետ վերցնեն այդ գրքերի օրինակներից (եթե ժողովի պահեստում չկան այդպիսի գրքեր, ցույց տուր, թե ինչպես կարելի է հունվարին առաջարկել որևէ այլ գիրք)։ Բացատրիր, թե այս հրատարակություններն ինչու են արդյունավետ Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար։ Ընդգծիր այն թեմաները կամ նկարները, որոնցից կարելի է օգտվել խոսակցություն սկսելու համար։ Ցուցադրիր մեկ կամ երկու մատուցում։ Հետաքըրքրություն տեսնելու դեպքում, «Աստված պահանջում է» բրոշյուրի օգնությամբ կարելի է ուսումնասիրություն սկսել։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 3–ով սկսվող շաբաթը
Ծանոթագրություն։ Հունվարի 3–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպումը կարելի է սկսել սովորականից շուտ միայն այն դեպքում, եթե ժողով այցելելու է շրջանային վերակացուն։
Երգ 10
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
17 րոպե. Իմացիր, թե ինչպես պետք է պատասխան տաս (Կող. 4։6)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Աստվածապետական ծառայության դպրոցի ուղեցույց» գրքի վրա, գլուխ 18, պարբերություն 1, 2 և 8—14, ռուս. ։ Սույն ձեռնարկում տրված սկզբունքները կօգնեն մեզ հեշտությամբ Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց հաղորդել։ Ցույց տուր, թե ինչ առումով են այնտեղ տրված խորհուրդներն արդյունավետ։ Տե՛ս նաև «Դիտարան» ամսագրի 1991 թ. սեպտեմբերի 1–ի համարը, էջ 25—29, ռուս. ։
20 րոպե. «Եհովայի վկաների 2000 թ. նահանգային համաժողովը՝ «Աստծո Խոսքը կատարողները» վերնագրով»։ Քարտուղարը հարց ու պատասխանով քննարկում է ներդիրում զետեղված նյութը։ Նախ կարդա համաժողովի 1999 թ. դեկտեմբերի 15–ի նամակ–հրավերքը։ Ընթերցելով մեջբերված սուրբգրային համարը՝ ցույց տուր, թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի բոլորս հետևենք Ընկերության կողմից մեզ տրվող առաջնորդությանը։ Շեշտիր, որ կարևոր է, որպեսզի բոլորս նախապես մեր գործերն այնպես պլանավորենք, որ կարողանանք համաժողովի բոլոր օրերին, այդ թվում նաև ուրբաթ օրը ներկա գտնվել։ Գովեստի խոսքեր ուղղիր եղբայրներին Ընկերության կարգադրությունների հանդեպ համագործակցության ոգի ցուցաբերելու համար։
Երգ 27 և եզրափակիչ աղոթք։