Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Ինչպիսի՞ օգուտներ ես քաղում այսօր՝ Եհովայի հետ քայլելով։ Ինչպե՞ս կարելի է դիմագրավել փորձությունները և թույլ չտալ ոչ աստվածապետական գործերին մեր կյանքում գրավել առաջնահերթ տեղը՝ Թագավորության շահերը ետին պլան մղելով (Մատթ. 6։33)։ Դժվարանո՞ւմ ես արդյոք տարբերել ճիշտը սխալից՝ ապրելով այս աշխարհում, քանի որ աշխարհը սխալը որպես ճիշտ է ներկայացնում (Եբր. 5։14)։ Այս հարցերը կքննարկվեն «Օգուտներ քաղեք հիմա՛ Աստծո ճանապարհներով քայլելուց» վերնագրով շրջանային համաժովի ընթացքում, որը կանցկացվի 1999 թ. սեպտեմբեր ամսից սկսած (Սաղ. 128։1)։
Համաժողովի շաբաթօրյա ծրագիրը կսկսվի նոր բաժնով՝ Ծառայողական հանդիպումով։ Ձեր շրջանային վերակացուն կտեղեկացնի ժողովներին ծրագրի մասին, որպեսզի բոլորը կարողանան նախապատրաստվել և ծրագիրն ամբողջությամբ ըմբռնել։
«Ռահվիրանե՛ր, հետևե՛ք ձեր ընթացքին» վերնագրով բաժինը ցույց կտա մեզ, թե ինչպես իմաստություն և հավասարակշռվածություն ցուցաբերենք, որպեսզի խնայենք ռահվիրայությանը հատկացված ժամանակը (Եփես. 5։15—17)։ «Զգուշացի՛ր «ուղիղ» թվացող ճամփաներից» թեման մեզ կսովորեցնի զանազանել, թե ի՛նչն է ընդունելի Աստծուն մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Մյուս՝ «Ինչ առնչություն ունեն կատարված մարգարեությունները մեզ հետ» անվանված ելույթը կօգնի մեզ մեր սրտերն ու մտքերը Աստծո Խոսքի հանդեպ սիրով լցնել։ «Ի՜նչ օգտակար են Աստծո ճանապարհները» վերնագրով հաջորդ հանրային ելույթը կընդգծի այն գործնական օգուտները, որոնք ստանում ենք այսօր՝ Եհովայի արդար պահանջների համաձայն շարունակ ընթանալով։
Կամենո՞ւմ ես ջրի մկրտությամբ հրապարակավ ցույց տալ Աստծո ճանապարհներով ընթանալու քո ցանկությունը՝ որպես նրա նվիրված ծառաներից մեկը։ Եթե այո՛, ապա հայտնիր այդ մասին ժողովի նախագահող վերակացուին, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռք առնվեն։
Վճռական եղիր, որպեսզի այս պատեհ ժամանակին անցկացվող շրջանային համաժողովը բաց չթողնես։ Ներկա եղիր համաժողովի երկօրյա ծրագրին ամբողջությամբ, քանի որ «երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում» (Սաղ. 128։1)։