Աստվածապետական նորություններ
◼ Ալբանիա. հունվար ամսին այստեղ քարոզիչների նոր թիվ գրանցվեց՝ 1 556, որը 20 տոկոսով գերազանցում է քարոզիչների նախորդ տարվա միջին թվին։
◼ Պալաու. դեկտեմբերին քարոզիչների ընդհանուր թիվը կազմեց 73 հոգի, որը 20 տոկոսով բարձր է քարոզիչների նախորդ տարվա միջին թվից և 22–ով ավելի է, քան նախանցած տարվա դեկտեմբերին գրանցված քարոզիչների թիվը։
◼ Կանադա. 1999 թ. հունվարի 1–ին նշանակվել են 460 նոր ընդհանուր ռահվիրաներ։
◼ Միացյալ Նահանգներ. Ընկերությունը փրկարար կոմիտեներ է նշանակել՝ Միացյալ Նահանգների հարավային մասում փոթորիկներից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով։ Օգնություն է ցույց տրվել Տեխասում պատահած ջրհեղեղից տուժածներին և Ֆլորիդա–Քիսում «Ջորջ» փոթորկից տուժածներին։ Հարևանները զարմացած էին մնացել Ընկերության կողմից կազմակերպված եղբայրներին ցույց տրված օգնության վրա։