Հարցերի արկղ
◼ Ի՞նչ զգուշություն է անհրաժեշտ ծնողներին ցուցաբերել, երբ իրենց անչափահաս երեխաները մասնակցում են դաշտի ծառայությանը։
Քրիստոնյա ծնողները ճիշտ են վարվում՝ դաշտի ծառայությանը իրենց հետ վերցնելով երեխաներին և սովորեցնելով նրանց Թագավորության բարի լուրը մարդկանց հաղորդելու ձևը։ Միաժամանակ, հարկ է, որ նրանք հսկեն իրենց երեխաներին՝ հաշվի առնելով քարոզվող տարածքում, նույնիսկ հարևանությամբ գտնվող «ավելի ապահով» թվացող վայրում վտանգավոր հանգամանքների առկայությունը։ Մեր ապրած այս «չար ժամանակներին» բնորոշ ագահության և սեռային անբարոյության աճի հետևանքով երեխաներն ավելի հաճախ են դառնում բռնության և մոլագարության առարկաներ (Բ Տիմոթ. 3։1—5)։ Ծնողներին անհրաժեշտ է ողջամիտ լինել և նախազգուշական միջոցներ ձեռք առնել իրենց երեխաներին հնարավոր կողոպտիչներից պաշտպանելու համար։ Իսկ ինչպե՞ս։
Աստվածաշունչն իմաստուն խորհուրդ է տալիս՝ խորագետ լինել և վտանգը կանխատեսել (Առակ. 22։3; Մատթ. 10։16)։ Այս խոսքերի նպատակը կանոններ ստեղծելը չէ. պարզապես իմաստուն կլինի, եթե ծնողը կամ չափահաս որևէ մեկը ուղեկցի երեխային դաշտի ծառայության ժամանակ։ Կամ եթե միասին քարոզում են երկու դեռահասներ, խելամիտ կլինի, որ ծնողը կամ չափահաս քրիստոնյաներից մեկը նրանց տեսադաշտից չկորցնի ծառայության ողջ ընթացքում։ Իհարկե, երբ երեխան մեծանում է և պատասխանատու դառնում, ծնողները կարող են որոշել ծնողական հսկողության աստիճանը (տես նաև 1992 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը)։
Խելամիտ է նաև առհասարակ ուշադիր լինել՝ մեքենայով երթևեկելիս կամ, պարզապես, զբոսնելիս։ Նախազգուշական միջոցներ ձեռք առնելով՝ հաճախ կարելի է կանխել դժբախտ պատահարներն ու աղետները, բժշկվելու հետ կապված ծախսերը և իրավական բնույթի պատասխանատվություններից խուսափելը դատամոլությամբ լի այս աշխարհում։
Երիտասարդներին պատշաճ է ‘Տիրոջ անունն օրհնելը’ (Սաղ. 148։12, 13)։ Ծառայության ժամանակ իրենց անկեղծ խոսքերն ու լավ վարքը մեծ տպավորություն են թողնում մարդկանց վրա և փառք բերում Եհովային։ Ծնողնե՛ր, ամեն կերպերով օգնեցեք ձեր երեխաներին կանոնավորաբար մասնակցելու բարի լուրը քարոզելու գործին և առավել ևս ուշադիր եղեք նրանց նկատմամբ՝ պաշտպանելով ներկայիս հնարավոր վտանգներից։