Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 5/1 էջ 16–17
  • Աստծու Թագավորության մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծու Թագավորության մասին
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
  • Ովքե՞ր են լինելու Աստծու Թագավորության կառավարիչները
  • Որտեղի՞ց է իշխելու Թագավորությունը
  • Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Թագավորությունը չարությունը վերացնելու համար
  • Ովքե՞ր են լինելու Թագավորության հպատակները երկրի վրա
  • Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը երկրի վրա ապրող մարդկանց համար
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու թագավորության մասին
    2010 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 5/1 էջ 16–17

Ինչ ենք սովորում Հիսուսից

Աստծու Թագավորության մասին

Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

Աստծու Թագավորությունը մի կառավարություն է, որն իշխելու է ամբողջ երկրի վրա։ Հիսուսն ասաց. «Ուստի, դուք այսպե՛ս աղոթեք. «....Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»» (Մատթեոս 6։9, 10; Դանիէլ 2։44)։

Ովքե՞ր են լինելու Աստծու Թագավորության կառավարիչները

Հիսուսը ծնվել էր, որպեսզի լիներ Աստծու Թագավորության Թագավորը։ Մի հրեշտակ ասաց նրա մորը. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի» (Ղուկաս 1։30–33)։ Բացի այդ, Հիսուսը ընտրեց իր հետևորդներից մի քանիսին՝ իր հետ միասին կառավարելու։ Իր առաքյալներին նա ասաց. «Դուք եք, որ իմ փորձությունների մեջ միշտ ինձ հետ մնացիք, և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար» (Ղուկաս 22։28, 29; Դանիէլ 7։27)։ Հիսուսի հետևորդներից 144 000 հոգի կիշխի նրա հետ (Հայտնություն 5։9, 10; 14։1)։

Որտեղի՞ց է իշխելու Թագավորությունը

Աստծու Թագավորությունը իշխելու է երկնքից։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե գնամ ու տեղ պատրաստեմ ձեզ համար [երկնքում], նորից կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի, որտեղ որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։.... Ես Հոր մոտ եմ գնում» (Հովհաննես 14։2, 3, 12; Դանիէլ 7։13, 14)։

Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Թագավորությունը չարությունը վերացնելու համար

Հիսուսը երկիրը կմաքրի չար մարդկանցից։ Նա ասաց. «Երբ մարդու Որդին [Հիսուսը] գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Եվ բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես որ հովիվն է ոչխարներին զատում այծերից։.... Եվ սրանք [ամբարիշտ մարդիկ] կգնան դեպի հավիտենական մահ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (Մատթեոս 25։31–34, 46)։

Ովքե՞ր են լինելու Թագավորության հպատակները երկրի վրա

Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5; Սաղմոս 37։29; 72։8)։ Երկիրը կլցվի այնպիսի մարդկանցով, ովքեր այսօր արդեն սովորում են սիրել միմյանց։ Իր հետևորդներին Հիսուսը ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։34, 35)։

Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը երկրի վրա ապրող մարդկանց համար

Հիսուսը կբուժի մարդկանց հիվանդությունները։ Երկրի վրա եղած ժամանակ նա մեծ թվով մարդկանց հետ խոսեց «Աստծու թագավորության մասին և բուժեց նրանց, ովքեր բուժման կարիք ունեին» (Ղուկաս 9։11)։ Հարություն առած Հիսուսին տեսիլքում տեսնելուց հետո Հովհաննես առաքյալը գրեց. «Տեսա մի նոր երկինք ու մի նոր երկիր,.... գահից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է.... Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի»» (Հայտնություն 21։1–4)։

Աստծու Թագավորությունը երկիրը դրախտի կվերածի։ Հիսուսի կողքին մահապատժի ենթարկված չարագործն ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Իսկ Հիսուսը ասաց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։42, 43; Եսայիա 11։4–9)։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8–րդ գլուխըa։

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը