Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/15 էջ 3–4
  • «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Բազմաթիվ կարծիքներ Հիսուսի մասին
  • Մի՞թե դա կարևոր է
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները
    2012 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 12/15 էջ 3–4

«Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»

Մոտենում է դարձյալ Սուրբ Ծնունդը։ Ամբողջ աշխարհում մարդիկ պատրաստվում են ծննդյան օր նշել։ Սակայն, ո՞ւմ։ Աստծո որդո՞ւ, թե՞ պարզապես առաջին դարում ապրած մի բարեպաշտ հրեայի, որի նպատակն էր բարեփոխել իր երկրում գերիշխող կրոնը։ Աղքատների պաշտպա՞ն էր նա, թե՞ մի ապստամբ, որն այնպիսի վտանգ էր ներկայացնում Հռոմեական կայսրության համար, որ մահապատժի ենթարկվեց։ Գուցե նա մի իմաստո՞ւն էր, որը կարևորում էր ինքնաճանաչման և իմաստության ձեռքբերումը։ Դուք իսկապես իրավունք ունեք հարցնելու. «Արդարև, ո՞վ էր Հիսուս Քրիստոսը»։

Հիսուսն ինքն էլ էր հետաքրքրվում, թե մարդիկ ի՞նչ են մտածում այդ ուղղությամբ։ Մի անգամ նա հարցրեց իր առաքյալներին. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես» (Մարկոս 8։27)։ Սակայն, ինչո՞ւ նա տվեց այդ հարցը։ Շատերն արդեն չէին հետևում իրեն։ Ոմանք էլ, ըստ երևույթին, շփոթված ու հիասթափված էին այն բանից հետո, երբ նա, հակառակ իրենց ցանկության, հրաժարվեց թագավոր դառնալուց։ Դեռ ավելին՝ Հիսուսը երկնքից ոչ մի նշան ցույց չտվեց իր ով լինելը ապացուցելու համար, թեև թշնամիները դրդում էին նրան այդ անելու։ Ուստի, հետաքրքիր կլինի իմանալ, թե առաքյալներն ի՞նչ պատասխան տվեցին։ Նրանք հիշատակեցին մի քանի տարածված կարծիքներ՝ ասելով. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը» (Մատթէոս 16։13, 14)։ Սակայն, առաքյալները չնշեցին այն բազմաթիվ բացասական կարծիքները, որոնք այդ ժամանակ պտտվում էին Պաղեստինում՝ Աստծուն

անարգող, խաբեբա, կեղծ մարգարե և նույնիսկ՝ խելագար։

Բազմաթիվ կարծիքներ Հիսուսի մասին

Եթե Հիսուսը նույն հարցը տար այսօր, երևի թե կձևափոխեր այն՝ ասելով. «Ի՞նչ են գիտնականներն ասում իմ մասին»։ Եվ կրկին կասվեր, որ տարբեր կարծիքներ կան։ «Հիսուսը դարձել է մի ձի, որին տարբեր մարդիկ քշում են բազմաթիվ տարբեր ուղղություններով»,— ասել է Դեյվիդ Թրեյսին (Չիկագոյի համալսարան)։ Անցած դարում գիտնականները մեծ թվով բարդ սոցիոլոգիական, մարդաբանական և գրական մեթոդների միջոցով փորձեցին տալ այն հարցի պատասխանը, թե ով էր Հիսուսն իրականում։ Ի՞նչ եզրակացության եկան նրանք։

Որոշ գիտնականներ շարունակում են պնդել, թե Հիսուսն իրականում վախճանաբանության քարոզիչ էր և մարդկանց մղում էր ապաշխարության։ Սակայն, նրանք խուսափում են Հիսուսին Աստծո Որդի, Մեսիա կամ Փրկիչ անվանելուց։ Նրանցից շատերը հարցականի տակ են դնում Աստվածաշնչի հաղորդագրությունն այն մասին, որ Հիսուսը երկնային ծագում է ունեցել և հարություն է առել։ Ոմանց համար էլ, Հիսուսը պարզապես մի մարդ է, որն իր օրինակելի կյանքով և ուսուցումներով հիմնադրել է մի քանի կրոնական ուղղություններ, և դրանք ի վերջո վեր են ածվել քրիստոնեության։ Դեռ ավելին՝ ըստ «Աստվածաբանությունն այսօր» ամսագրի (անգլ.)՝ դեռևս կան մարդիկ, որոնք Հիսուսին համարում են՝ «ցինիկ, թափառական իմաստուն, խորհրդապաշտ գյուղացի, համայնքի կազմակերպիչ, հիպի պոետ, որը քննադատում էր իր օրերի բարքերը կամ էլ՝ կյանքի բովում կոփված մի խռովարար, որն ազատորեն արտահայտում էր իր կարծիքը Պաղեստինի հետամնաց գյուղերի գրգռված, չքավորության մատնված և ապստամբելու պատրաստ հասարակությանը»։

Սակայն ավելի արտասովոր տեսակետներ էլ կան. օրինակ՝ ռեպ երաժշտության, փողոցային արվեստի և նույնիսկ պարերի մեջ հանկարծակի հայտնված սև Հիսուսի պատկերը։a Որոշ մարդիկ էլ ենթադրում են, թե Հիսուսն իրականում կին է եղել։ 1993 թ. ամռանը Կալիֆորնիայում «Նարընջագույն երկրի ցուցահանդեսն» այցելած մարդիկ տեսան «Քրիստիի» արձանը՝ կնոջ կազմվածքով մերկ «Քրիստոսին»՝ խաչի վրա գամված։ Գրեթե նույն ժամանակ Նյու Յորքում ցուցադրվում էր «Քրիստան»՝ խաչված կին «Հիսուսը»։ Երկու արձաններն էլ բուռն վիճաբանությունների առիթ տվեցին։ Իսկ 1999 թ. սկզբին վաճառքի մեջ կարելի էր տեսնել մի գիրք, որում պատմվում էր «պատանի Հիսուսի և իր շուն–հրեշտակի սիրո մասին»։ Նրանց փոխհարաբերությունը նկարագրվում էր որպես «հոգևոր իմաստով տպավորիչ, և երևում էր, որ տղան և շունը պատրաստ են միմյանց համար նույնիսկ իրենց կյանքը զոհաբերելու»։

Մի՞թե դա կարևոր է

Իսկ ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Հիսուսի ով լինելը։ Թեկուզ այն պատճառով, որ, ինչպես ասել է Նապոլեոնը, «Հիսուս Քրիստոսը ազդել է իր հպատակների վրա և ղեկավարել նրանց՝ ֆիզիկապես ներկա չլինելով»։ Շուրջ երկու հազար տարի Հիսուսի դինամիկ ուսմունքներն ու ապրելակերպը մեծ ազդեցություն են թողնում միլիարդավոր մարդկանց կյանքում։ Մի գրող տեղին է ասել. «Բոլոր երբևիցե արշաված բանակները և երբևիցե կառուցված նավատորմները, բոլոր պառլամենտները, որ երբևիցե գումարվել են, բոլոր երբևիցե իշխած թագավորները՝ բոլորը միասին այդքան հզոր ազդեցություն չեն թողել մարդկանց կյանքում, որքան Հիսուսը»։

Դեռ ավելին՝ Հիսուսին հարկավոր է ճանաչել, քանի որ դրանից ուղղակիորեն կախված է ձեր ապագան։ Դուք հնարավորություն ունեք դառնալու արդեն հաստատված երկնային կառավարության՝ Աստծո Թագավորության հպատակը. իսկ այն գլխավորում է Հիսուսը։ Նրա ղեկավարությամբ մեր՝ դժվարություններով լի մոլորակը կվերականգնի իր բիոհամակարգի շքեղ բազմազանությունը և էկոլոգիական հավասարակշռությունը։ Աստվածաշնչյան մարգարեությունները հավաստիացնում են մեզ, որ Հիսուսի Թագավորության ներքո քաղցածները կերակուր կունենան, հոգ կտարվի աղքատների մասին, հիվանդները կբժշկվեն, իսկ մահացածները հարություն կառնեն։

Անշուշտ կցանկանայիք իմանալ, թե մարդկությանն այդքան անհրաժեշտ այս կառավարության ղեկավարն ինչպիսի անձնավորություն է։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար կարդացեք հաջորդ հոդվածը։

[ծանոթագրություն]

a Հիսուսի արտաքին տեսքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար նայեք «Արթնացե՛ք» պարբերագրի 1998 թ. դեկտեմբերի 8–ի համարի՝ «Ինչպիսի՞ արտաքին ուներ Հիսուսը» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը