Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 8/15 էջ 3–4
  • Ատելության համաճարակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ատելության համաճարակը
  • 2000 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ատելությունն արմատախիլ անելու միակ միջոցը
    2000 Դիտարան
  • Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ատելությունն ամենուր է
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին երբևէ վերջ կդրվի՞։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
Ավելին
2000 Դիտարան
w00 8/15 էջ 3–4

Ատելության համաճարակը

«Մարդիկ երբեք չեն հասկանում նրանց, ում ատում են»

(Ջեյմս Լոուել, ակնարկագիր և դիվանագետ)։

ԱՅՍՕՐ ատելությունը տիրում է ամենուրեք։ Այնպիսի անվանումները, ինչպիսիք են Արևելյան Թիմորը, Կոսովոն, Լիբերիան, Լիթլտոնը և Սարաևոն, ինչպես նաև նեոնացիստները, «սափրած գլուխները», ռասիստ ծայրահեղականները, մեր հիշողության մեջ արթնացնում են ածխացած փլատակների, եղբայրական թարմ գերեզմանների և դիակների ճնշող պատկերներ։

Ապագա՝ առանց ատելության, ընդհարումների և բռնության. այս երազանքները խորտակվել են։ Դանիելլ Միտերանը՝ Ֆրանսիայի հանգուցյալ նախագահի կինը, հիշում է իր պատանեկան տարիները. «Մարդիկ երազում էին այնպիսի հասարակության մասին, որտեղ բոլորն ազատորեն իրար կվստահեին, յուրաքանչյուրը կունենար հոգեկան անդորր և խաղաղություն ուրիշների հետ։ Նրանք երազում էին լինել առողջ, ապրել խաղաղ ու արժանավայել կյանքով՝ ուժեղ, առատաձեռն ու հոգատար մարդկանց միջավայրում»։ Ի՞նչ եղան այդ անուրջները։ Նա գանգատվում է. «Կես դար է անցել, և ակնհայտ է, որ մեր երազանքներն այդպես էլ երազանք են մնացել»։

Ատելության ներկայիս վերածնունդը հնարավոր չէ չնկատել։ Այն ավելի է տարածվում գնալով ավելի աղաղակող դրսևորումներով։ Անիմաստ, իրար հաջորդող ատելության բռնկումները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ էության, ավելի սահմռկեցուցիչ է, քան նախորդը, հանգեցրել են նրան, որ միլիոնավոր մարդիկ իրենց պակաս ապահով են զգում։ Եթե նույնիսկ մեզ չեն ատում տանը կամ մեր երկրում, ապա այդ երևույթին կարող ենք հանդիպել մեկ ուրիշ վայրում։ Հավանաբար, դրանում համոզվում ենք ամեն օր՝ դիտելով հեռուստատեսությամբ հեռարձակվող տեղեկատվական ծրագրերը կամ լսելով ռադիոյով հաղորդվող լուրերը։ Ատելությունը տեղ է գտել նույնիսկ Ինտերնետում։ Քննարկենք ատելության դրսևորումներից մի քանիսը։

Վերջին տասնամյակն աչքի ընկավ իր նախադեպը չունեցող ազգայնամոլությամբ։ «Ազգայնամոլությունը,— ասում է Հարվարդի համալսարանի Միջազգային գործերի կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Նայ կրտսերը,— չի թուլանում, այլ, ընդհակառակը, աշխարհի գրեթե բոլոր ծայրերում ավելի սուր բնույթ է կրում։ Մեկ «համաշխարհային գյուղ» լինելու փոխարեն՝ երկրագնդով մեկ բազմաթիվ «գյուղեր» կան, որոնք շարունակ հետևում են միմյանց։ Իսկ սա, իր հերթին, ավելացնում է ազգամիջյան բախումների հնարավորությունը»։

Կան ատելության ավելի նենգ, թաքնված դրսևորումներ, որոնք ուշադրություն են գրավում միայն տվյալ երկրի ներսում կամ էլ նույնիսկ թաղամասում։ Երբ Կանադայում հինգ «սափրած գլուխներ» սպանեցին ծեր սիկհին, այս դեպքը «ոմանց կողմից լուսաբանվեց որպես ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերածնունդ՝ մի երկրում, որին հաճախ են գովաբանել իր ռասայական հանդուրժողականության համար»։ 1997–ին Գերմանիայում ծայրահեղականների կողմից կատարված ռասիստական հարձակումների թիվն ավելացավ 27 տոկոսով, այն դեպքում, երբ տարիներ շարունակ նվազելու միտում էր ունեցել։ «Դա վհատեցնող փաստ է»,— նշեց արտաքին գործերի նախարար Մանֆրեդ Քանտերը։

Ինչպես մի տեղեկագրության մեջ է ասվում, Ալբանիայի հյուսիսում ավելի քան 6 000 երեխաներ փաստորեն բանտարկյալ են դարձել իրենց իսկ տներում, քանի որ վախենում են ընտանիքի թշնամու զոհը դառնալ։ Այս երեխաներն արյան վրեժխնդրության սովորույթի զոհ են դարձել. սովորույթ, «որը կաթվածահար է անում հազարավոր ընտանիքների կյանքը»։ Համաձայն Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի (ՀՖԲ) մի զեկուցագրի՝ Միացյալ Նահանգներում «1998–ին ատելության հողի վրա կատարված ու ՀՖԲ–ին հաղորդված 7 755 հանցագործությունների ավելի քան կեսը պայմանավորված էր ռասայական նախապաշարումներով»։ Իսկ մնացած կեսի դրդապատճառներն են եղել կրոնը, էթնիկական կամ ազգային պատկանելությունը, հիվանդությունները։

Դեռ ավելին, լրագրերի վերնագրերն ամեն օր խոսում են օտարատյացության մի համաճարակի մասին, որը գլխավորապես ուղղված է փախստականների դեմ, որոնց թիվն այժմ կազմում է ավելի քան 21 միլիոն։ Ցավալի է, որ օտարազգիների դեմ իրենց վատ տրամադրվածությունն արտահայտողների մեծ մասը երիտասարդներ են, որոնք հրահրվում են անպատասխանատու քաղաքական գործիչների կամ էլ «քավության նոխազ» փնտրողների կողմից։ Նույն երևույթի պակաս ակնհայտ նշաններից են անվստահությունը, անհանդուրժողականությունը և կաղապարային մտածողությունը իրենցից տարբերվող մարդկանց մասին։

Որո՞նք են ատելության համաճարակի պատճառները։ Ի՞նչ կարելի է անել այն արմատախիլ անելու համար։ Այս հարցերի մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

[թույլտվությամբ]

Daud/Sipa Press

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը