ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին երբևէ վերջ կդրվի՞։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, ցավոք, շատ տարածված են։ Մարդիկ հարձակման են ենթարկվում իրենց ռասայի, կրոնի, էթնիկ պատկանելության, սեռի կամ այլ պատճառներով։ Այդ բռնարարքները շատ մարդկանց վախի մեջ են պահում և հաճախ ֆիզիկական ու զգացական խոր վերքեր հասցնում։ Որոշ դեպքերում դրանք նույնիսկ խլում են մարդկանց կյանքը։
Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ մեր օրերում մարդիկ լինելու էին «դաժան, բարին չսիրող» և «մարդկային ջերմ զգացմունքներից զուրկ» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Ուստի հարց է առաջանում. ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին երբևէ վերջ կդրվի՞։ Ի՞նչ է այդ մասին ասում Աստվածաշունչը։
Ինչպես վերջ կդրվի ատելության հողի վրա կատարվող հանցագործություններին
Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստված կարող է վերջ դնել դաժանությանը և կանի դա։
«Չարագործները կկործանվեն.... Իսկ հեզերը կժառանգեն երկիրը և ապրելով լիակատար խաղաղության մեջ՝ անսահման ուրախություն կվայելեն» (Սաղմոս 37։9-11): Աստված թույլ չի տա, որ բռնարար մարդիկ շարունակեն վնասել ուրիշներին։
«Աստված կսրբի նրանց աչքերից բոլոր արցունքները: Այլևս ո՛չ մահ կլինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ» (Հայտնություն 21։4)։ Նա կբուժի մարդկանց կրած ֆիզիկական, մտային և զգացական ցավերը. դրանց հետքն անգամ չի մնա։
«Աստված հարություն է տալու» մարդկանց (Գործեր 24։15)։ Նա միլիոնավոր մարդկանց կյանքի կբերի, այդ թվում՝ նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների պատճառով։
Հաղթել ատելության դեմ պայքարում
Աստվածաշունչը ոչ միայն հույս է տալիս, այլև օգնում է հաղթել ատելության դեմ պայքարում։ Սրտանց հորդորում ենք ձեզ Աստվածաշնչից իմանալ հետևյալ կարևոր հարցերի պատասխանները։
Ի՞նչ կարող ենք անել, որ ազատվենք ատելության զգացումից, որը բռնարարքների պատճառ է դառնում։ Կարդացեք «Կոտրենք ատելության շղթան» վերնագրով «Դիտարանը» և իմացեք Աստվածաշնչի պատասխանը։
Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ այսքան շատ տառապանք լինի աշխարհում։ Դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը և իմացեք այս հարցի վերաբերյալ Աստվածաշնչի հստակ պատասխանը։