Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwhf հոդված 9
  • Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին
  • Աջակցություն ընտանիքին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ պետք է իմանաք
  • Ինչ կարող եք անել
  • Սովորել մեծահասակներից
    2019 Արթնացե՛ք
  • Ծնողնե՛ր, լավ օրինակ եղեք ձեր երեխաների համար
    2006 Դիտարան
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
Ավելին
Աջակցություն ընտանիքին
ijwhf հոդված 9
Հայրը զրուցում է որդու հետ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին

  • Ինչ պետք է իմանաք

  • Ինչ կարող եք անել

  • Ինչ են ասում ծնողները

Ինչ պետք է իմանաք

Այսօր որոշ մշակույթներում երեխաները մտերիմ փոխհարաբերություններ ունեն իրենց ծնողների հետ և առաջնորդություն ստանալու համար նրանց են դիմում։ Սակայն կան մշակույթներ, որտեղ նրանք հաճախ իրենց հասակակիցներից են խորհուրդ հարցնում։

Եթե երեխաները խորհրդի համար իրենց հասակակիցներին են դիմում, նշանակում է, որ ծնողներն այլևս հեղինակություն չեն իրենց համար։ Իրականում, երբ այդպիսի երեխաները հասնում են պատանեկության տարիքի, նրանց ծնողները գուցե զգան, որ իրենց կարծիքը նրանց համար այլևս ոչինչ չարժե։ Եվ դա զարմանալի չէ։ Այդքան ժամանակ անցկացնելով հասակակիցների հետ՝ երեխաներն ասես դաստիարակվում են ոչ թե ծնողների, այլ մեկը մյուսի կողմից։

Երեխաների համար ինչո՞ւ է հեշտ մտերիմ փոխհարաբերություններ հաստատել իրենց հասակակիցների և ոչ թե ծնողների հետ։ Նկատի առնենք հետևյալ պատճառները։

  • Դասարանցիներ։ Երբ երեխաներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ուրիշ երեխաների հետ, նրանց միջև կապվածություն է առաջանում, և նրանց համար գուցե ավելի կարևոր դառնա իրենց հասակակիցների և ոչ թե ծնողների հավանությանն արժանանալը։ Այդ հակվածությունը կարող է ավելի սրվել, երբ երեխաները պատանեկության տարիքի հասնեն։

    Տղան հրաժեշտ է տալիս իր դասընկերներին

    Երեխաների համար պետք է ավելի կարևոր լինի իրենց ծնողների և ոչ թե դասընկերների հավանությունն ունենալը

  • Միասին քիչ ժամանակ անցկացնելը։ Շատ ընտանիքներում, երբ երեխաները դպրոցից տուն են վերադառնում, տանը ոչ ոք չի լինում։ Հաճախ պատճառն այն է, որ ծնողը կամ ծնողները աշխատավայրում են։

  • Պատանեկան մշակույթ։ Երբ երեխաները հասնում են պատանեկության տարիքի, ամբողջությամբ ինտեգրվում են այն մշակույթին, որը հագնվելու, խոսելու և վարվելակերպի վերաբերյալ իր սեփական կանոններն ունի։ Նրանց համար հասակակիցների կարծիքը ծնողների կարծիքից հաճախ ավելի կարևոր է լինում։

  • Մարքեթինգ։ Շատ ընկերությունների առաջարկած ապրանքներն ու զվարճությունները նախատեսված են բացառապես երիտասարդների համար։ Արդյունքում մեծանում է սերունդների միջև եղած անդունդը։ «Եթե պատանեկան մշակույթն անհետանա,— գրում է դ-ր Ռոբերտ Էպսթայնը,— այս բազմամիլիարդ դոլար արժողությամբ արդյունաբերություններից շատերը ակնթարթորեն կփլուզվեն»։a

Ինչ կարող եք անել

  • Մտերիմ եղեք ձեր երեխայի հետ։

    Աստվածաշունչն ասում է. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։

    Հասակակիցները կարող են ընկերներ լինել, բայց երբեք չպետք է ստանձնեն ծնողի դերը։ Հուսադրող է այն, որ մասնագետների խոսքերով՝ երեխաների և պատանիների մեծ մասը հարգում է ծնողներին և ուզում է հաճեցնել նրանց։ Եթե մտերիմ լինեք ձեր երեխաների հետ, ավելի մեծ ազդեցություն կունենաք նրանց վրա, քան նրանց հասակակիցները։

    Հայրը ժամանակ է անցկացնում որդու հետ՝ այգում զբոսնելով, համակարգչային խաղեր խաղալով և մեքենան նորոգելով

    «Դուք պետք է ժամանակ անցկացնեք ձեր երեխաների հետ և միասին զբաղվեք առօրյա գործերով, օրինակ՝ որևէ կերակուր պատրաստեք, տունը մաքրեք, ինչպես նաև տնային աշխատանքները կատարեք։ Միասին զվարճացեք՝ խաղեր խաղացեք, ֆիլմեր կամ հեռուստացույց դիտեք։ Մի՛ մտածեք, որ բավական է միայն մեկ-երկու ժամ «արդյունավետ ժամանակ» անցկացնել նրանց հետ։ Որակը չի լրացնում քանակի պակասը» (Լորեյն)։

  • Հավաստիացեք, որ ձեր երեխան ընկերություն չի անում միայն իր հասակակիցների հետ։

    Աստվածաշունչն ասում է. «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։

    Որոշ ծնողներ ուրախանում են՝ տեսնելով, որ իրենց երեխան շատ ընկերներ ունի, քանի որ դա թերևս այնպիսի տպավորություն է ստեղծում, թե նա կարողանում է լեզու գտնել ուրիշների հետ։ Բայց հասունանալու համար նա պետք է տարբեր տարիքի ընկերներ ունենա։ Բացի այդ, նրա հասակակիցները չեն կարող այնպիսի խորհուրդներ տալ, որոնց կարիքը նա ունի, և որոնք լավագույնս կարող են տալ նրա սիրառատ ծնողները։

    «Երեխայի հասակակիցները կարող են որոշ բաների մասին գիտելիքներ ունենալ, բայց նրանք չունեն կյանքում անհրաժեշտ հմտություններ, կենսափորձ և իմաստություն, որպեսզի ուրիշ պատանիների օգնեն ճիշտ որոշումներ կայացնելու։ Երբ երեխան հետևում է ծնողների առաջնորդությանը, մեծանում և հասունանում է իր տարիքին համապատասխան» (Նադյա)։

  • Առաջնորդություն տվեք իմաստությամբ

    Աստվածաշունչն ասում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20)։

    Նույնիսկ երբ ձեր երեխաները մեծանան, մեծ օգուտներ կքաղեն, եթե ձեզ հետ ժամանակ անցկացնեն։ Ուստի լավ օրինակ եղեք նրանց համար։

    «Երեխաների համար ամենալավ օրինակը իրենց ծնողներն են։ Եթե նրանք սովորեն հոգատարություն և հարգանք դրսևորել ծնողների հանդեպ, կցանկանան դառնալ նրանց պես» (Քեթրին)։

Ինչ են ասում ծնողները

Վենդըլ, նրա կինը՝ Սյուզան

«Պատանիները հաճախ կայացնում են որոշումներ՝ հիմնվելով իրենց սահմանափակ փորձի վրա, և դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Սակայն ծնողների առաջնորդությամբ նրանք կարող են ավելի լայն պատկերացում կազմել իրերի մասին, և դա կօգնի նրանց ճիշտ որոշումներ կայացնելու» (Վենդըլ, նրա կինը՝ Սյուզան)։

Քորթնի, նրա ամուսինը՝ Էրիկ

«Զբաղվեք այնպիսի բաներով, որոնք հետաքրքրում են ձեր երեխաներին, նույնիսկ եթե դա ձեր սրտով չէ։ Հաճույք ստացեք նրանց ընկերակցությունից։ Եղեք վստահելի և օրինակ ծառայեք։ Երեխաները պետք է իմանան, որ դուք սրտանց նրանց համար լավագույնն եք ցանկանում» (Քորթնի, նրա ամուսինը՝ Էրիկ)։

Ամփոփում։ Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին

  • Մտերիմ եղեք ձեր երեխայի հետ։ Հասակակիցները կարող են ընկերներ լինել, բայց երբեք չպետք է ստանձնեն ծնողի դերը։

  • Հավաստիացեք, որ ձեր երեխան ընկերություն չի անում միայն իր հասակակիցների հետ։ Թեև հասակակիցների հետ ընկերությունը գուցե այնպիսի տպավորություն ստեղծի, թե երեխան կարողանում է լեզու գտնել ուրիշների հետ, բայց հասունանալու համար նա պետք է տարբեր տարիքի ընկերներ ունենա։ Իսկ հասակակիցները այնպիսի առաջնորդություն չեն տալիս, որը լավագույնս կարող են տալ ծնողները։

  • Առաջնորդություն տվեք իմաստությամբ։ Նույնիսկ երբ ձեր երեխաները մեծանան, մեծ օգուտներ կքաղեն, եթե ձեզ հետ ժամանակ անցկացնեն։

a «Teen 2.0—Saving Our Children and Families From the Torment of Adolescence» գրքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը