Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 159
  • Կենդանիները գնո՞ւմ են երկինք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կենդանիները գնո՞ւմ են երկինք
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Կենդանիները հոգի ունե՞ն
  • Հոգին կարո՞ղ է մահանալ
  • Կենդանիները մեղք գործո՞ւմ են
  • Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ընդունելի՞ է
  • Կենդանիներ
    2015 Արթնացե՛ք
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Աստված հոգ տանո՞ւմ է կենդանիների մասին
    2011 Արթնացե՛ք
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2015 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 159
Շուն

Կենդանիները գնո՞ւմ են երկինք

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշունչը սովորեցնում է, որ երկրի վրա եղած բոլոր կենդանի արարածներից միայն մարդիկ են երկինք գնալու, այն էլ սահմանափակ թվով մարդիկ (Հայտնություն 14:1, 3)։ Նրանք գնալու են այնտեղ, որպեսզի Հիսուսի հետ թագավորեն և քահանայություն անեն (Ղուկաս 22։28–30; Հայտնություն 5։9, 10)։ Մարդկանց մեծամասնությունը հարություն է առնելու երկրային դրախտի վրա ապրելու համար (Սաղմոս 37։11, 29)։

Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ տնային կենդանիների կամ շների համար երկինք գոյություն ունի, և դա տրամաբանական է։ Կենդանիները չեն կարող կատարել անհրաժեշտ քայլերը, որպեսզի լինեն «երկնային կոչման մասնակիցներ» (Եբրայեցիներ 3։1)։ Այդ քայլերից են գիտելիքներ ստանալը, հավատ դրսևորելը և Աստծու պատվիրաններին հնազանդվելը (Մատթեոս 19:17; Հովհաննես 3։16; 17։3)։ Միայն մարդիկ են ստեղծվել հավիտյան ապրելու հեռանկարով (Ծննդոց 2։16, 17; 3:22, 23)։

Երկինք գնալու համար երկրային արարածները պետք է հարություն առնեն (1 Կորնթացիներ 15։42)։ Աստվածաշնչում հիշատակվում են հարության մի քանի դեպքեր (1 Թագավորներ 17։17–24; 2 Թագավորներ 4։32–37; 13։20, 21; Ղուկաս 7։11–15; 8։41, 42, 49–56; Հովհաննես 11։38–44; Գործեր 9։36–42; 20։7–12)։ Եվ այդ բոլոր դեպքերում հարություն առածները մարդիկ են եղել, ոչ թե կենդանիներ։

  • Կենդանիները հոգի ունե՞ն

  • Հոգին կարո՞ղ է մահանալ

  • Կենդանիները մեղք գործո՞ւմ են

  • Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ընդունելի՞ է

Կենդանիները հոգի ունե՞ն

Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ թե՛ կենդանիները և թե՛ մարդիկ հոգի են (Թվեր 31։28)։ Երբ ստեղծվեց առաջին մարդ Ադամը, նրան ոչ թե տրվեց հոգի, այլ նա «կենդանի հոգի դարձավ» (Ծննդոց 2։7)։ Հոգին բաղկացած է երկու բանից՝ «հողի փոշուց» և «կյանքի շնչից»։

Հոգին կարո՞ղ է մահանալ

Այո՛, Աստվածաշունչը սովորեցնում է, որ հոգին կարող է մահանալ (Ղևտական 21։11; Եզեկիել 18։20)։ Երբ կենդանիները և մարդիկ մահանում են, նրանք դեպի հողն են վերադառնում (Ժողովող 3։19, 20)։ Այլ խոսքերով՝ դադարում են գոյություն ունենալուց։

Կենդանիները մեղք գործո՞ւմ են

Ո՛չ։ Մեղք գործել նշանակում է մտածել, զգալ կամ անել այնպիսի մի բան, որը հակառակ է Աստծու սահմանած չափանիշներին։ Կենդանի էակը կարող է մեղք գործել միայն այն դեպքում, երբ ունակ է որոշումներ կայացնելու բարոյական հարցերի վերաբերյալ, իսկ կենդանիները այդ ունակությունը չունեն։ Սովորաբար կենդանիները իրենց սահմանափակ կյանքի ընթացքում բնազդով են առաջնորդվում (2 Պետրոս 2։12)։ Իսկ կյանքի վերջում նրանք սատկում են, թեև ոչ մի մեղք չեն գործել։

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ընդունելի՞ է

Ո՛չ։ Աստված մարդկանց իշխանություն էր տվել կենդանիների վրա, բայց իրավունք չէր տվել վատ վերաբերվելու նրանց (Ծննդոց 1:28; Սաղմոս 8:6–8)։ Աստված հոգ է տանում յուրաքանչյուր կենդանու մասին, այդ թվում՝ փոքր թռչունների (Հովհաննես 4։11; Մատթեոս 10։29)։ Նա իր ծառաներին պատվիրել էր հոգատար լինել կենդանիների նկատմամբ (Ելք 23։12; 2 Օրենք 25։4; Առակներ 12։10)։

Աստվածաշնչյան համարներ կենդանիների մասին

Ծննդոց 1։28. «Աստված օրհնեց [առաջին մարդկային զույգին] և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա»»։

Նշանակությունը. Աստված մարդկանց իշխանություն էր տվել կենդանիների վրա։

Թվեր 31։28. «Արշավանքի գնացած ռազմիկներից.... հարկ վերցրու մեկ հոգի հինգ հարյուրի միջից, ինչպես մարդկանցից, այնպես էլ խոշոր անասուններից, էշերից և մանր անասուններից»։

Նշանակությունը. թե՛ կենդանիները, թե՛ մարդիկ հոգի են։

Առակներ 12։10. «Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին»։

Նշանակությունը. բարի մարդիկ պատշաճ կերպով խնամում են կենդանիներին, այդ թվում՝ իրենց տնային կենդանիներին։

Մատթեոս 10։29. «Չէ՞ որ երկու ճնճղուկը չնչին արժեք ունեցող մետաղադրամով է վաճառվում։ Սակայն նրանցից և ոչ մեկը գետին չի ընկնի առանց ձեր Հոր իմացության»։

Նշանակությունը. Աստված նկատում և հոգ է տանում կենդանիների, անգամ փոքր թռչունների մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը