Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 83
  • Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ պետք է իմանաս
  • Ինչ կարող ես անել
  • Ինչպե՞ս դիմադրել գայթակղությանը
    2014 Արթնացե՛ք
  • Հաղթանակ մարդկային թուլության դեմ
    2001 Դիտարան
  • Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը
    2008 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 83
Երիտասարդը գայթակղվել է՝ տեսնելով մի զույգի, որը ռոմանտիկ փոխհարաբերություններ ունի, երկու տղաների, որոնք էլեկտրոնային սարքով ինչ-որ բան են նայում, և մի աղջկա, ով անցնում է նրա կողքով

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը

Պողոս առաքյալը գրել է. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21)։ Դու է՞լ ես նման բան զգացել։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ դիմադրելու սխալ ցանկություններին տեղի տալու գայթակղությանը։

  • Ինչ պետք է իմանաս

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչ պետք է իմանաս

Գայթակղությունն ու հասակակիցների ճնշումը հաճախ ձեռք ձեռքի տված են քայլում։ Աստվածաշունչն ասում է, որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Շրջապատի ճնշումը կամ զվարճությունների ազդեցությունը կարող են սրտումդ այնպիսի ցանկություններ բորբոքել, որոնց պատճառով գուցե սխալ բաներ անելու գայթակղության առաջ կանգնես և նույնիսկ «չարիք անելու համար բազմությանը հետևես» (Ելք 23։2)։

«Ուրիշներին հաճեցնելու և նրանց կողմից ընդունված լինելու ցանկությունը կարող է այնքան ճնշող լինել, որ դրդի քեզ նրանց պես վարվելու, միայն թե արժանանաս նրանց հավանությանը» (Ջերեմի)։

Մտածիր։ Ինչո՞ւ գուցե ավելի դժվար լինի դիմադրել գայթակղությանը, եթե քեզ չափից շատ է մտահոգում քո մասին ուրիշների կարծիքը (Առակներ 29։25)։

Ամփոփում։ Հասակակիցների ճնշման պատճառով սկզբունքներիդ հարցում զիջումների մի՛ գնա։

Ինչ կարող ես անել

Լավ իմացիր քո համոզմունքները։ Եթե չունես հստակ տեսակետ և արժեքներ, կարող ես ուրիշների կողմից կառավարվող խաղատիկնիկ դառնալ։ Ավելի լավ կլինի հետևել աստվածաշնչյան այս հորդորին. «Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն» (1 Թեսաղոնիկեցիներ 5։21)։ Որքան լավ հասկանաս քո համոզմունքները, այնքան քեզ համար ավելի հեշտ կլինի առաջնորդվել դրանցով և դիմադրել դրանց հակառակ գնալու գայթակղությանը։

Մտածիր։ Ինչո՞ւ ես համոզված, որ բարոյականության վերաբերյալ Աստծու չափանիշները քո օգտի համար են։

«Նկատել եմ, որ երբ հավատարիմ եմ մնում իմ համոզմունքներին և տեղի չեմ տալիս գայթակղությանը, ուրիշները ավելի շատ են հարգում ինձ» (Քիմբերլի)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Դանիել։ Դանիելը, երբ հավանաբար դեռ պատանի էր, «իր սրտում որոշեց», որ հնազանդվելու է Աստծու օրենքներին (Դանիել 1։8)։

Երիտասարդին ամրացված են պարաններ, ասես նա ուրիշների կողմից կառավարվող խաղատիկնիկ է

Եթե չունես հստակ տեսակետ և արժեքներ, կարող ես ուրիշների կողմից կառավարվող խաղատիկնիկ դառնալ

Լավ իմացիր քո թույլ կողմերը։ Աստվածաշնչում խոսվում է «երիտասարդական ցանկությունների», այսինքն՝ այնպիսի իղձերի մասին, որոնք հատկապես ուժգին են երիտասարդ տարիքում (2 Տիմոթեոս 2։22)։ Խոսքը ոչ միայն սեռական ցանկությունների, այլև ուրիշների կողմից ընդունված լինելու և ժամանակից շուտ անկախ ապրելու ցանկության մասին է։

Մտածիր։ Աստվածաշունչն ասում է, որ «ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակոբոս 1։14)։ Իսկ ո՞ր ցանկությունն է ամենից շատ գայթակղում քեզ։

«Ինքդ քեզ հետ ազնիվ եղիր այն հարցում, թե որ գայթակղությունների նկատմամբ ես ավելի խոցելի։ Փնտրտուքներ արա, որպեսզի իմանաս՝ ինչպես պայքարել այդ գայթակղությունների դեմ, և գրի առ այն մտքերը, որոնք կարող ես օգտագործել այդ պայքարում։ Եթե այդպես վարվես, հաջորդ անգամ, երբ գայթակղության առաջ կանգնես, կիմանաս, թե ինչպես դիմադրել դրան» (Սիլվիա)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Դավիթ։ Երբեմն Դավիթը տեղի էր տալիս ուրիշների ճնշումներին և նույնիսկ իր ցանկություններին։ Սակայն նա սովորում էր իր սխալներից և ձգտում ճիշտ վարվել։ «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ,— աղոթեց նա Եհովային,— և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում» (Սաղմոս 51։10)։

Իրավիճակը ձեռքդ վերցրու։ Աստվածաշունչն ասում է. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ» (Հռոմեացիներ 12։21)։ Դա նշանակում է, որ դու կարող ես գայթակղության զոհ չդառնալ և ընտրել ճիշտ վարվելը։

Մտածիր։ Ինչպե՞ս կարող ես իրավիճակը ձեռքդ վերցնել, որպեսզի գայթակղության առաջ կանգնելիս ճիշտ որոշում կայացնես։

«Ես մտածում եմ, թե ինչ կզգամ, եթե տեղի տամ գայթակղությանը։ Արդյոք ինձ ավելի լա՞վ կզգամ։ Գուցե, բայց ընդամենը մի ակնթարթ։ Իսկ լավ կզգա՞մ որոշ ժամանակ անց։ Ո՛չ։ Միայն ավելի վատ կզգամ։ Ուստի արժե՞ տրվել գայթակղությանը։ Ո՛չ» (Սոֆիա)։

Աստվածաշնչյան օրինակ՝ Պողոս։ Թեև Պողոսն ընդունում էր, որ վատ հակումներ ունի, սակայն վերահսկում էր դրանք։ Նա գրեց, որ ճնշում է իր մարմինը և ծառայեցնում այն (1 Կորնթացիներ 9։27)։

Ամփոփում։ Գայթակղությանը տրվելու կամ չտրվելու որոշումը քոնն է. ղեկը քո ձեռքում է։

Հիշիր՝ գայթակղությունները ժամանակավոր են։ «Շատ բաներ, որ ավագ դպրոցում մեծ գայթակղություն էին ինձ համար, այժմ չնչին բան են,— ասում է 20-ամյա Մելիսան։— Երբ մտածում եմ այդ մասին, համոզվում եմ, որ ներկայիս գայթակղությունները նույնպես անցողիկ են, և որ մի օր հետ կնայեմ ու կուրախանամ, որ դիմադրել եմ դրանց»։

Ինչ են ասում հասակակիցներդ

Օլիվիա

«Վճռականությունը և քաջությունը օգնում են ինձ դիմադրելու գայթակղությանը։ Օրինակ՝ երբ որոշում եմ չանել այսինչ կամ այնինչ բանը, չեմ փոխում իմ որոշումը, չեմ վերանայում այն և թույլ չեմ տալիս, որ ուրիշի որոշումը ազդի իմ որոշման վրա» (Օլիվիա)։

Ջարեդ

«Պատանիները բազմաթիվ ճնշումների են ենթարկվում, որ գնան տարբեր խնջույքների և այնտեղ ալկոհոլ ու թմրանյութեր գործածեն և սեքսով զբաղվեն։ Ինձ շատ է օգնում ծնողներիս հետ այդպիսի ճնշումների մասին անկեղծորեն զրուցելը։ Սխալ անելու գայթակղությանը նաև կարողանում եմ դիմադրել՝ ազատ ժամանակս ինչ-որ բանով լցնելով» (Ջարեդ)։

Մայան

«Գայթակղությանը դիմադրելը ինձ համար դժվար է հատկապես այն դեպքերում, երբ մի բան այդքան էլ սխալ չէ ուրիշների համար, բայց գուցե սխալ է ինձ համար։ Դա այդպես է, օրինակ, զվարճությունների ընտրության հարցում։ Պետք է հստակ հասկանաս, թե ինչ համոզմունքներ ունես, որպեսզի խուսափես այդպիսի գայթակղություններին տրվելուց։ Դրա համար ժամանակ և կյանքի փորձ է պետք» (Մայան)։

Ջուլիան

«Երբ բանը հասնում է գայթակղությանը, դու պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ։ Պետք է իմանաս՝ ինտերնետային որ էջերը, շատ հավանական է, որ գայթակղիչ և անբարո նյութեր հրամցնեն քեզ, և պետք է որոշես, թե ինչպես արձագանքել, երբ դա պատահի։ Գործողությունների պլան մշակիր, որպեսզի չտրվես գայթակղությանը» (Ջուլիան)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը