Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 144
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում դիակիզման մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում դիակիզման մասին
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Տարածված սխալ կարծիքներ դիակիզման վերաբերյալ
  • Արդյոք դիակիզումն անընդունելի՞ է
    2009 Արթնացե՛ք
  • Ընթերցողների հարցերը
    2014 Դիտարան
  • Բովանդակություն
    2009 Արթնացե՛ք
  • Գիտեի՞ք արդյոք
    2013 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 144
Դիակիզվածի մոխրով սափորը՝ դրված նրա նկարի կողքին

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում դիակիզման մասին

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում կոնկրետ առաջնորդություն չկա դիակիզման վերաբերյալ։ Այնտեղ մահացածների թաղման կամ դիակիզման հետ կապված ոչ մի խիստ կանոն սահմանված չէ։

Սակայն Աստվածաշունչը հայտնում է առանձին դեպքերի մասին, երբ Աստծու հավատարիմ ծառաները թաղել են իրենց մահացած հարազատների դին։ Օրինակ՝ Աբրահամը մեծ ջանքեր թափեց, որպեսզի իր կնոջը՝ Սառային թաղելու համար տեղ պատրաստի (Ծննդոց 23։2–20; 49։29–32)։

Սուրբ Գրքում հիշատակվում են նաև Աստծուն հավատարիմ անհատներ, ովքեր այրել են մահացածների դին։ Օրինակ՝ երբ Իսրայելի Սավուղ թագավորը և նրա որդիներից երեքը պատերազմում սպանվեցին, նրանց դիերը սկզբում մնացին թշնամու տարածքում և դրանց հետ անպատվությամբ վարվեցին։ Այս մասին լսելով՝ իսրայելացի հավատարիմ զինվորները հետ բերեցին Սավուղի ու նրա որդիների մարմինները, այրեցին դրանք և ոսկորները թաղեցին (1 Սամուել 31։8–13)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդպես վարվելը ընդունելի էր (2 Սամուել 2։4–6)։

Տարածված սխալ կարծիքներ դիակիզման վերաբերյալ

Սխալ կարծիք։ Դիակիզումը անարգական վերաբերմունքի դրսևորում է մարմնի հանդեպ։

Փաստ։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր մահանում են, հետ են դառնում դեպի հողը. բնականից այդպես է լինում դիակի հետ, երբ այն քայքայվում է (Ծննդոց 3։19)։ Դիակիզումը արագացնում է այդ պրոցեսը՝ մարմինը վերածելով մոխրի, կամ՝ հողի փոշու։

Սխալ կարծիք։ Աստվածաշնչյան ժամանակներում միայն Աստծուն տհաճ մարդկանց էին մահից հետո այրում։

Փաստ։ Աստծուն անհավատարիմ որոշ մարդկանց մարմինները այրել են։ Այդպես են վարվել, օրինակ, Աքանի և նրա ընտանիքի հետ (Հեսու 7։25)։ Սակայն դա բացառություն էր, ոչ թե օրինաչափություն (2 Օրենք 21։22, 23)։ Ինչպես արդեն նշվեց, նույնիսկ որոշ հավատարիմ մարդկանց, օրինակ՝ Սավուղ թագավորի որդի Հովնաթանի դին այրել են։

Սխալ կարծիք։ Աստված չի կարող հարություն տալ այն մարդկանց, ում մարմինը դիակիզման է ենթարկվել։

Փաստ։ Աստծու համար նշանակություն չունի՝ մարդու մարմինը թաղվել է, կորել է ծովում, թե հոշոտվել է գազանների կողմից (Հայտնություն 20։13)։ Ամենակարողը ի զորու է հեշտությամբ վերստեղծելու մարդու մարմինը (1 Կորնթացիներ 15։35, 38)։

Դիակիզո՞ւմ, թե՞ թաղում. ինչպես որոշել

Երբ որոշում եք, թե ինչպես վարվել մահացածի մարմնի հետ, քննեք հետևյալ գործոնները։

  • Հանգուցյալի կամքը։ Աստվածաշնչում նշված են դեպքեր, երբ ընտանիքի անդամները հարգել են անհատի տված հրահանգները այն բանի հետ կապված, թե ինչպես մահից հետո վարվեն նրա մարմնի հետ (Ծննդոց 50։4, 5; Ելք 13։19)։

  • Տեղի սովորությունները։ Դրանք հաճախ ազդեցություն են ունենում այն որոշման վրա, թե ինչպես վարվել հանգուցյալի մարմնի հետ (Հովհաննես 19։40)։ Օրինակ՝ աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ սովորաբար թաղում էին մահացածներին (Ծննդոց 49։31; 1 Սամուել 28։3)։ Նմանապես այսօր անհատը գուցե որոշի մահացած մարդու մարմնի հետ վարվել տեղի սովորությունների համաձայն, եթե դրանք չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։

  • Իրավական պահանջները։ Աստվածաշունչը հորդորում է հնազանդվել պետական իշխանություններին (Հռոմեացիներ 13։1)։ Որոշ երկրներում իշխանությունները մահացածների մարմնի հետ վարվելու մասին օրենքներ են ընդունել։ Օրինակ՝ դիակիզման հետ կապված՝ որոշ երկրներում իշխանությունները սահմանափակումներ են դրել, թե որտեղ կարելի է թափել մոխիրը։

  • Ուրիշների զգացումները։ Սուրբ Գիրքը հորդորում է մեզ փնտրել ուրիշների շահը (Փիլիպպեցիներ 2։4)։ Երբ որոշում ենք, թե ինչպես վարվել մահացած մարդու մարմնի հետ, պետք է քննենք հետևյալ հարցերը. «Ի՞նչ կարծիք ունեն մահացածի ընտանիքի մյուս անդամները նրան դիակիզելու կամ թաղելու վերաբերյալ։ Ինչպե՞ս է տեղի համայնքը դիտում այդ սովորությունները»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը