Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 142
  • Ո՞վ կամ ի՞նչ է «Ալֆան և Օմեգան»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ կամ ի՞նչ է «Ալֆան և Օմեգան»
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչո՞ւ է Աստված իրեն կոչում «Ալֆա և Օմեգա»
  • Ո՞վ է «առաջինը ու վերջինը»
  • Հայտնություն 22։13-ը փաստո՞ւմ է, որ Հիսուսն է «Ալֆան և Օմեգան»
  • Ալֆա և Օմեգա
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Եհովան երաշխավորում է իր խոստման կատարումը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Քանի՞ անուն ունի Աստված
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչի՞ մասին է Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 142
Ալֆա և օմեգա՝ հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերը

Ո՞վ կամ ի՞նչ է «Ալֆան և Օմեգան»

Աստվածաշնչի պատասխանը

«Ալֆան և Օմեգան» վերաբերում է Եհովա Աստծուն՝ Ամենակարողին։ Այս արտահայտությունը Աստվածաշնչում հանդիպում է երեք անգամ (Հայտնություն 1։8; 21։6; 22։13)։a

Ինչո՞ւ է Աստված իրեն կոչում «Ալֆա և Օմեգա»

Ալֆան և օմեգան հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են։ Հունարենով է գրվել Աստվածաշնչի այն հատվածը, որը սովորաբար կոչվում է Նոր Կտակարան, և որը ներառում է «Հայտնություն» գիրքը։ Ինչպես նշվեց, հունական այբուբենում այս տառերը առաջինն ու վերջինն են, հետևաբար Եհովան «Ալֆան և Օմեգան» է այն իմաստով, որ միայն նա է սկիզբն ու վերջը (Հայտնություն 21։6)։ Նա Ամենակարող Աստված էր անհուն անցյալում և կշարունակի Ամենակարող Աստված լինել հավիտյան։ Նա միակն է, ով «հավիտենից մինչև հավիտյան» է (Սաղմոս 90։2)։

Ո՞վ է «առաջինը ու վերջինը»

Աստվածաշնչում այս արտահայտությունը վերաբերում է և՛ Եհովա Աստծուն, և՛ նրա Որդուն՝ Հիսուսին, սակայն ունի տարբեր նշանակություններ։ Նկատի առնենք երկու օրինակ։

  • Եսայիա 44։6-ում Եհովան ասում է. «Ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա»։ Այստեղ Եհովան ընդգծում է, որ հավիտենական ճշմարիտ Աստվածն է, և բացի իրենից՝ ուրիշը չկա (2 Օրենք 4։35, 39)։ Հետևաբար այս դեպքում «առաջինը ու վերջինը» արտահայտությունը այն նույն իմաստն ունի, ինչ «Ալֆան և Օմեգան»։

  • «Առաջինը [պրոտոս, ոչ թե ալֆա] և Վերջինը [էսխատոս, ոչ թե օմեգա]» արտահայտությունը հանդիպում է նաև Հայտնություն 1։17, 18 և 2։8 համարներում։ Այս համարների համատեքստը ցույց է տալիս, որ նա, ում վերաբերում է այս արտահայտությունը, մահացել է և հետո կենդանացել։ Փաստորեն, այս համարները չեն կարող Աստծուն վերաբերել, քանի որ նա երբեք չի մահացել (Ամբակում 1։12)։ Սակայն Հիսուսը մահացել է ու հարություն առել (Գործեր 3։13–15)։ Նա առաջինն է, ով հարություն է առել որպես ոգեղեն էակ և անմահություն ստացել։ Հիսուսը վերադարձավ երկինք, որտեղ ապրում է «հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 1։18; Կողոսացիներ 1։18)։ Այդ ժամանակվանից ի վեր նա է հարություն տալիս բոլորին (Հովհաննես 6։40, 44)։ Հետևաբար նա վերջինն է, ում Եհովան անձամբ հարություն է տվել (Գործեր 10։40)։ Այս իմաստով Հիսուսը տեղին կարող է կոչվել «Առաջինը և Վերջինը»։

Հայտնություն 22։13-ը փաստո՞ւմ է, որ Հիսուսն է «Ալֆան և Օմեգան»

Ո՛չ։ Հայտնություն 22։13-ում կոնկրետ չի նշվում, թե ով է խոսողը, և այս գլխում խոսողները տարբեր են։ Մեկնաբանելով «Հայտնություն» գրքի այս հատվածը՝ պրոֆեսոր Ուիլյամ Բարկլին գրել է. «Ոչինչ գրված չէ ակնհայտ հերթականությամբ.... և հաճախ շատ դժվար է համոզվածությամբ ասել, թե ով է խոսողը» (The Revelation of John, Volume 2, Revised Edition, page 223)։ Այդ պատճառով կարելի է եզրակացնել, որ Հայտնություն 22։13-ում նշված «Ալֆան և Օմեգան» այն նույն Անձնավորությունն է, ում այս տիտղոսը վերաբերում է «Հայտնություն» գրքի այլ տեղերում, այսինքն՝ Եհովա Աստված։

a Չորրորդ անգամ «Ալֆա և Օմեգա» արտահայտությունը հանդիպում է Աստվածաշնչի «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ՝ Հայտնություն 1։11-ում։ Սակայն ժամանակակից թարգմանություններից շատերում այն բացակայում է, քանի որ չի հանդիպում հունարեն ամենահին ձեռագրերում։ Ակներևաբար այդ արտահայտությունն ավելացվել է Սուրբ Գրքի՝ ավելի ուշ արված օրինակներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը