Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 136
  • Մարիամը Աստվածամա՞յր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարիամը Աստվածամա՞յր է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Կեղծ ուսմունք 5. Մարիամը Աստվածամայր է
    2009 Դիտարան
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    2008 Դիտարան
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 136
Մարիամը մանուկ Հիսուսի հետ

Մարիամը Աստվածամա՞յր է

Աստվածաշնչի պատասխանը

Ո՛չ, Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Մարիամը Աստծու մայրն է, և ոչ էլ ասում է, որ քրիստոնյաները պետք է երկրպագեն կամ մեծարեն Մարիամին։a Նկատի առնենք հետևյալը։

  • Մարիամը երբեք չի ասել, որ ինքն Աստծու մայրն է։ Աստվածաշնչում նշվում է, որ նա ծնունդ տվեց «Բարձրյալի Որդուն»՝ «Աստծու Որդուն», և ոչ թե Աստծուն (Ղուկաս 1։32, 35)։

  • Հիսուս Քրիստոսը երբեք չի ասել, որ Մարիամը Աստվածամայր է, կամ որ նա հատուկ մեծարանքի է արժանի։ Նա նույնիսկ ուղղեց այն կնոջը, ով երջանիկ անվանեց Մարիամին նրա մայրը լինելու համար՝ ասելով. «Ավելի երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։27, 28)։

  • Աստվածաշնչում չեն հանդիպում «Աստվածամայր» և Թեոտոկոս (Աստվածածին) բառերը։

  • «Երկնքի Թագուհի» արտահայտությունը Աստվածաշնչում վերաբերում է ոչ թե Մարիամին, այլ մի կեղծ աստվածուհու, որին երկրպագում էին հավատուրաց իսրայելացիները (Երեմիա 44։15–19)։ Հնարավոր է՝ «երկնքի Թագուհին» բաբելոնյան աստվածուհի Իշտարն էր (Աստարտ)։

  • Վաղ քրիստոնյաները Մարիամին չէին երկրպագում և հատուկ պատվի չէին արժանացնում նրան։ Մի պատմագիր նշում է, որ նրանք «մերժում էին կռապաշտությունը ու թերևս կվախենային Մարիամին անտեղի ուշադրության արժանացնելուց, քանի որ դա կարող էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե նրանք աստվածուհու են պաշտում» (In Quest of the Jewish Mary)։

  • Աստվածաշունչն ասում է, որ Աստված միշտ գոյություն է ունեցել (Սաղմոս 90։1, 2; Եսայիա 40։28)։ Քանի որ նա սկիզբ չի ունեցել, չի կարող մայր ունենալ։ Ավելին, Մարիամը Աստծուն չէր կարող կրել իր որովայնում, քանի որ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ երկինքը չի կարող նրան պարունակել (1 Թագավորներ 8։27)։

Մարիամը Հիսուսի մայրն է և ոչ թե Աստվածամայր է

Մարիամը ծնունդով հրեա էր և ուղղակիորեն սերում էր Դավիթ թագավորի շառավղից (Ղուկաս 3։23–31)։ Նրա հավատի և նվիրվածության համար Աստված նրան շնորհընկալ էր համարում (Ղուկաս 1։28)։ Աստված ընտրեց Մարիամին, որ լինի Հիսուսի մայրը (Ղուկաս 1։31, 35)։ Հետագայում նա իր ամուսնուց՝ Հովսեփից, ուրիշ երեխաներ ունեցավ (Մարկոս 6։3)։

Թեև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Մարիամը դարձավ Հիսուսի աշակերտը, սակայն նրա մասին լրացուցիչ շատ տեղեկություն չկա (Գործեր 1։14)։

Ինչո՞ւ են ոմանք կարծում, որ Մարիամը Աստվածամայր է

Մարիամին մեծարանքի արժանացնելու ամենավաղ ապացույցները թվագրվում են մ.թ. չորրորդ դարի վերջով։ Այդ ժամանակ կաթոլիկությունը դարձավ Հռոմեական կայսրության պետական կրոնը։ Արդյունքում՝ շատ հեթանոսներ դարձան այսպես կոչված քրիստոնյաներ։ Եկեղեցին նաև որդեգրեց աստվածաշնչյան հիմք չունեցող Երրորդության ուսմունքը։

Երրորդության ուսմունքի պատճառով եկեղեցի հաճախողներից շատերը եզրակացրին, որ եթե Հիսուսն Աստված է, ուրեմն Մարիամը պետք է որ Աստծու մայրը լինի։ Մ.թ. 431թ.-ին Եփեսոսի տիեզերական ժողովը Մարիամին պաշտոնապես հայտարարեց «Աստվածամայր»։ Մարիամի պաշտամունքը՝ նրան մեծարանքի արժանացնելը, ծաղկեց Եփեսոսում տեղի ունեցած այդ ժողովից հետո։ Իսկ երբ հեթանոսները եկեղեցու անդամ դարձան, Կույս Մարիամի սրբապատկերները աստիճանաբար փոխարինեցին պտղաբերության աստվածուհիների, օրինակ՝ Արտեմիսի (հռոմեական դիցաբանության մեջ՝ Դիանա) և Իսիսի պատկերներին։

Մ.թ. 432թ.-ին Սիքստոս III պապը պատվիրեց Հռոմում մի եկեղեցի կառուցել ի պատիվ «Աստվածամոր»։ Այդ եկեղեցին կառուցվեց ոչ հեռու այն վայրից, որտեղ ավելի վաղ կառուցվել էր ծննդաբերության հռոմեական աստվածուհու՝ Լուսինայի պատվին տաճարը։ Մի հեղինակ այս եկեղեցին նկարագրել է որպես «հավիտենական խորհրդանիշ այն բանի, որ հեթանոսական Մեծ Մոր պաշտամունքը միաձուլվել է Մարիամի պաշտամունքին Հռոմի՝ քրիստոնեություն ընդունելուց հետո» (Mary​—The Complete Resource)։

a Կրոնական որոշ ուղղություններ սովորեցնում են, որ Մարիամը Աստվածամայր է։ Նրանք կոչում են նրան «երկնքի Թագուհի» կամ դիմում են հունարեն Թեոտոկոս բառով, որը նշանակում է «աստվածածին»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը