Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 128
  • Քավարանի մասին հիշատակվո՞ւմ է Աստվածաշնչում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քավարանի մասին հիշատակվո՞ւմ է Աստվածաշնչում
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Մահ
    2014 Արթնացե՛ք
  • Ինչ է պատահում հոգուն մահվան պահին
    Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 128
Նկարչի պատկերացումը քավարանի մասին

Քավարանի մասին հիշատակվո՞ւմ է Աստվածաշնչում

Աստվածաշնչի պատասխանը

Ո՛չ, չի հիշատակվում։ Աստվածաշնչում «քավարան» բառը չի հանդիպում, և այն չի սովորեցնում, որ մահացածների հոգիները մաքրվում են քավարանում։a Նկատի առնենք, թե Սուրբ Գիրքը ինչ է սովորեցնում մեղքի ու մահվան մասին՝ այդպիսով հերքելով քավարանի մասին ուսմունքը։

  • Մարդուն մեղքից մաքրում է ոչ թե այսպես կոչված քավարանում անցկացրած ժամանակը, այլ Հիսուսի արյան հանդեպ հավատը։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից», և որ «Յիսուս Քրիստոսը.... մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն» (1 Հովհաննես 1:7, «Արարատ» թարգմանություն; Հայտնություն 1:5, «Արարատ» թարգմանություն)։ Հիսուսը «իր կյանքը տվեց որպես փրկագին շատերի համար», որպեսզի վճարի նրանց մեղքերի դիմաց (Մատթեոս 20:28, Աշխարհաբար նոր թարգմանություն)։

  • Մահացածները անգիտակից վիճակում են։ «Անոնք որ կ’ապրին, գիտեն թէ պիտի մեռնին. բայց մեռելները բան մը չեն գիտեր» (Ժողովող 9:5, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Մահացած մարդը ոչինչ չի զգում ու հետևաբար չի կարող տառապել կամ ուրախություն զգալ քավարանի կրակով մաքրվելիս։

  • Մահից հետո մարդը մեղքերի համար պատիժ չի կրում։ Աստվածաշունչն ասում է, որ «մեղքի վարձը մահն է», և «երբ մեկը մեռնում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6:7, 23, Աշխարհաբար նոր թարգմանություն)։ Մահը լիարժեք ու ամբողջական պատիժ է մեղքի համար։

Ինչպե՞ս է սահմանվում քավարանի մասին ուսմունքը

Կաթոլիկական ուսմունքի համաձայն՝ քավարանը մի վիճակ է, առժամանակյա կայան կամ միջավայր, որտեղ քավություն է արվում մահացածների հոգիների չներված մեղքերի համար, և նրանք մաքրվում են։b Ինչպես ասվում է մի աշխատությունում, այդ մաքրումը հարկավոր է, որպեսզի մարդը «սրբության հասնի, ինչը անհրաժեշտ է երկնքի ուրախություն մտնելու համար»։ Այդ գրքում նաև նշվում է. «Եկեղեցու դավանաբանական գրվածքներում.... հիշատակվում է մաքրման կրակի մասին» (տես հոդվածի նկարը)։ Սակայն դա աստվածաշնչյան ուսմունք չէ (Catechism of the Catholic Church)։

Որտեղի՞ց է ծագել քավարանի մասին ուսմունքը

Հին հույները հավատում էին լիմպոսի և քավարանի գոյությանը։ Կղեմես Ալեքսանդրացին, հունական փիլիսոփայության ազդեցության տակ լինելով, հայտարարեց, որ մահացածները կարող են մաքրվել մեղքից մաքրման կրակով։ Սակայն համաձայն «Քրիստոնեական ուսմունքների պատմություն» գրքի՝ Գրիգոր Մեծ պապն էր, որ հատուկ շեշտ դրեց քավարանի կրակների վրա՝ որպես անվիճելի գաղափարի (Catechism of the Catholic Church)։ Այս գրքում նշվում է նաև, որ Գրիգորը, որը պապ էր եղել մ.թ. 590–604թթ.-ին, «սովորաբար կոչվում է «քավարանի մասին ուսմունքի հեղինակը»»։ Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես ընդունեց քավարանի մասին ուսմունքը Լիոնի (1274թ.) և Ֆլորենցիայի (1439թ.) ժողովներում, ապա վերահաստատեց այն Տրիդենտի եկեղեցաժողովում (1547թ.)։

a Մի գրքում քավարանի վերաբերյալ ասվում է, որ «դրա մասին խոսք անգամ չկա Ավետարաններում» (Orpheus: A General History of Religions)։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշվում է. «Քավարանի մասին կաթոլիկական ուսմունքը վերջին հաշվով հիմնված է ոչ թե Սուրբ Գրքի, այլ ավանդության վրա» (New Catholic Encyclopedia, Second Edition, Volume 11, page 825)։

b Տես «Նոր կաթոլիկական հանրագիտարան», երկրորդ հրատարակություն, հատոր 11, էջ 824 (անգլ.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը