Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwfq հոդված 46
  • Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում
  • Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է որոշվում Եհովայի վկաների թիվը
  • Պե՞տք է արդյոք անհատը գումար նվիրաբերի, որպեսզի համարվի Եհովայի վկա
  • Ինչպե՞ս եք իմանում, թե քանի հոգի են կանոնավոր մասնակցում քարոզչությանը
  • Վկաների թվի մեջ ներառվա՞ծ են այն մարդիկ, ովքեր չեն քարոզում, բայց առնչություն ունեն ձեր կազմակերպության հետ
  • Ինչո՞ւ է ըստ պետության վիճակագրական տվյալների՝ Վկաների թիվը ավելի մեծ, քան ըստ ձեր տվյալների
  • Ընթերցողների հարցերը
    2011 Դիտարան
  • 2015 Ընդհանուր հաշվետվություն
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • 2021 Ընդհանուր հաշվետվություն
    2021 Եհովայի վկաների ծառայողական տարվա համաշխարհային հաշվետվություն
  • 2024 Ընդհանուր հաշվետվություն
    2024 Եհովայի վկաների ծառայողական տարվա համաշխարհային հաշվետվություն
Ավելին
Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
ijwfq հոդված 46
Եհովայի վկան քարոզում է մի կնոջ

Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում

2025 թ. հաշվետվություն

Եհովայի վկաների թիվը ողջ աշխարհում՝

9 205 326

Ժողովներ՝

119 652

Երկրներ, որտեղ Եհովայի վկաները քարոզում են՝

241

2025 Ընդհանուր հաշվետվությունը

2025 Երկրների և տարածքների հաշվետվությունները

Ինչպե՞ս է որոշվում Եհովայի վկաների թիվը

Եհովայի վկաների թիվը որոշելիս հաշվում ենք միայն նրանց, ովքեր ամեն ամիս կանոնավոր մասնակցում են Աստծու թագավորության մասին բարի լուրի քարոզչությանը (Մատթեոս 24:14)։ Հաշվվում են այն անհատները, ովքեր մկրտվել և դարձել են Վկա, ինչպես նաև նրանք, ովքեր թեև դեռ չեն մկրտվել, սակայն համապատասխանում են քարոզչական գործին մասնակցելու պահանջներին։

Պե՞տք է արդյոք անհատը գումար նվիրաբերի, որպեսզի համարվի Եհովայի վկա

Ո՛չ։ Նվիրատվություններով չէ, որ որոշվում է անհատի՝ Եհովայի վկա լինելը կամ կազմակերպության մեջ որոշակի նշանակում ստանալը կամ պատասխանատվություն ստանձնելը (Գործեր 8:18-20)։ Իրականում նվիրատվությունների մեծ մասը անանուն կերպով է արվում։ Յուրաքանչյուր Վկա համաշխարհային գործի համար, ըստ ցանկության, տալիս է իր ժամանակը, ուժերը և միջոցները՝ հաշվի առնելով իր հանգամանքները (2 Կորնթացիներ 9:7)։

Ինչպե՞ս եք իմանում, թե քանի հոգի են կանոնավոր մասնակցում քարոզչությանը

Ամեն ամիս Վկաները տեղի ժողովին հաշվետվություն են հանձնում իրենց քարոզչական գործունեության մասին։ Այդ հաշվետվությունը հոժարակամորեն է ներկայացվում։

Սկզբում հավաքվում են ժողովում ծառայող քարոզիչների հաշվետվությունները, ապա այդ հաշվետվությունների ընդհանուր թիվը ուղարկվում է տեղի մասնաճյուղ։ Իսկ մասնաճյուղը իր հոգածության տակ գտնվող երկրի կամ տարածքի հաշվետվության ընդհանուր թվերը ուղարկում է գլխավոր վարչություն։

Ամեն ծառայողական տարվաa վերջում յուրաքանչյուր երկրի համար որոշվում է Վկաների բարձրագույն թիվը, որ գրանցվել է տվյալ տարվա ընթացքում։ Այդ թվերը իրար են գումարվում, որպեսզի որոշվի, թե քանի Եհովայի վկա կա ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր երկրի մանրամասն հաշվետվությունները հրատարակվում են մեր կայքի «Ողջ աշխարհով մեկ» բաժնում։ Մենք քաջալերվում ենք այս հաշվետվություններից, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաներն էին քաջալերվում նմանատիպ հաշվետվություններից (Գործեր 2:41; 4:4; 15:3)։

Վկաների թվի մեջ ներառվա՞ծ են այն մարդիկ, ովքեր չեն քարոզում, բայց առնչություն ունեն ձեր կազմակերպության հետ

Թեև մենք այդ մարդկանց չենք ընդգրկում Վկաների ընդհանուր թվի մեջ, սակայն ջերմորեն ընդունում ենք մեր ժողովներում։ Նրանցից շատերը ամեն տարի մասնակցում են Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին, ուստի նրանց թիվը կարելի է մոտավորապես որոշել այդ հանդիպմանը ներկա գտնված մարդկանց ընդհանուր թվից հանելով Վկաների թիվը։ Օրինակ՝ 2025 թ. Հիշատակի երեկոյին ներկա էր 20 635 015 հոգի։

Շատերը, ովքեր չեն հաճախում մեր հանդիպումներին, օգտվում են Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար դասընթացից։ 2025 թ.-ին մենք ամեն ամիս միջին հաշվով անցկացրել ենք Աստվածաշնչի 7 603 182 ուսումնասիրություն։ Այդ ուսումնասիրություններից մի քանիսին միաժամանակ մասնակցել է մի քանի մարդ։

Ինչո՞ւ է ըստ պետության վիճակագրական տվյալների՝ Վկաների թիվը ավելի մեծ, քան ըստ ձեր տվյալների

Կառավարության կողմից վիճակագրությամբ զբաղվող հաստատությունները, որպեսզի իմանան, թե մարդիկ որ կրոնական խմբին են պատկանում, հաճախ հարցում են անցկացնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն նշում է, որ իրենց հարցումների «նպատակն է՝ որոշել, թե արդյոք հարցման մասնակիցները իրենց համարում են որևէ կրոնի հետևորդ», և ավելացնում է, որ ստացված թվերը «սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ»։ Սակայն ի տարբերություն նրանց՝ մենք Եհովայի վկաների թվում ընդգրկում ենք միայն այն անհատներին, ովքեր քարոզում են և հաշվետվություն են հանձնում, ոչ թե նրանց, ովքեր պարզապես ասում են, թե Վկա են։

a Ծառայողական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսի 31-ին։ Օրինակ՝ 2023 թ. ծառայողական տարին սկսվել էր 2022 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2023 թ. օգոստոսի 31-ին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը