Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 30
  • Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կկարողանա՞ս մերժել այն
  • Սխալ տեսակետներ և փաստեր
  • Ինչպե՞ս մերժել պոռնկագրությունը
  • Ինչո՞ւ խուսափել պոռնկագրությունից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
    2013 Դիտարան
  • Պոռնկագրություն
    2013 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անենք, որ չընկնենք Սատանայի թակարդը
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 30
Ընկերները կանչում են տղային, որ իրենց հետ հեռախոսով պոռնկագրություն դիտի

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը

  • Կկարողանա՞ս մերժել այն

  • Սխալ տեսակետներ և փաստեր

  • Ինչպե՞ս մերժել պոռնկագրությունը

Կկարողանա՞ս մերժել այն

Եթե օգտվում ես ինտերնետից, ապա վաղ թե ուշ ինչ-որ պոռնկագրական նյութ կհայտնվի համակարգչի քո էկրանին։ «Նույնիսկ կարիք չկա այն փնտրելու,— ասում է 17 տարեկան Հեյլին։— Ինքը քեզ կգտնի»։

Պոռնկագրությունը կարող է ծուղակ դառնալ անգամ նրանց համար, ովքեր վճռել են խուսափել դրանից։ «Ինձ համար որոշել էի, որ չեմ թուլացնելու զգոնությունս, բայց չստացվեց,— ասում է Գրեգը (18 տարեկան)։— Չես կարող ասել, որ քեզ հետ երբեք նման բան չի լինի»։

Այսօր առավել քան երբևէ պոռնկագրությունը մեծ տարածում է գտել։ Շատ պատանիներ սեքստինգի միջոցով նույնիսկ իրենց պոռնկագրությունն են տարածում, որտեղ հենց իրենք են նկարված։

Հետևություն։ Այս փորձությունը հաղթահարելը այսօր շատ ավելի դժվար է, քան նախկինում՝ այն ժամանակ, երբ քո ծնողներն էին երիտասարդ։ Այդուհանդերձ հարցը մնում է նույնը՝ կկարողանա՞ս մերժել պոռնկագրությունը (Սաղմոս 97:10)։

Կկարողանաս, եթե ուզես։ Բայց նախևառաջ պետք է համոզված լինես, որ պոռնկագրությունը վատ բան է։ Քննենք տարածված որոշ սխալ տեսակետներ և փաստեր։

Սխալ տեսակետներ և փաստեր

Սխալ տեսակետ։ Պոռնկագրությունը ինձ վրա վատ չի անդրադառնա։

Փաստ։ Պոռնկագրությունը այնպիսի ազդեցություն է թողնում մարդու մտքի վրա, ինչպիսին որ ծխախոտը՝ թոքերի։ Այն պղծում է մարդուն։ Անարգում է այն, ինչը Աստված ստեղծել է տղամարդուն ու կնոջը ուժգին և հարատև կապով միավորելու համար (Ծննդոց 2:24)։ Ժամանակի ընթացքում պոռնկագրությունը կարող է թուլացնել վատը լավից զանազանելու ունակությունը։ Օրինակ՝ որոշ մասնագետներ նշում են, որ այն տղամարդիկ, ովքեր կանոնավորաբար պոռնկագրություն են դիտում, ամենայն հավանականությամբ կսկսեն կանանց հանդեպ բռնություն գործադրելը սովորական բան համարել։

1. Ծխող մարդը պղծում է իր թոքերը, 2. պոռնկագրություն դիտողը պղծում է իր միտքը

Աստվածաշունչը խոսում է որոշ մարդկանց մասին, որոնք «ամոթի զգացումը կորցրել են» (Եփեսացիներ 4:19)։ Այսպիսի մարդկանց խիղճը այն աստիճան է բթացած, որ այլևս չի արձագանքում, երբ վատ բաներ են անում։

Սխալ տեսակետ։ Պոռնկագրությունը սովորեցնում է սեքսի մասին։

Փաստ։ Պոռնկագրությունը մարդուն ագահություն է սովորեցնում։ Դիտողի համար մարդիկ դառնում են ընդամենը իր սեփական հաճույքները բավարարելու առարկա։ Ուստի զարմանալի չէ, որ ըստ մի հետազոտության՝ ովքեր սովորություն ունեն պոռնկագրություն դիտելու, քիչ հավանական է, որ ամուսնանալուց հետո սեռական բավարարվածություն կունենան։

Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին հեռու մնալ «պոռնկությունից, անմաքրությունից, սեռական կրքերից, վնասակար ցանկություններից և ագահությունից» (Կողոսացիներ 3:5)։

Սխալ տեսակետ։ Ովքեր չեն դիտում պոռնկագրություն, ամոթ են համարում սեքսի հետ կապված ցանկացած բան։

Փաստ։ Այն մարդիկ, ովքեր չեն դիտում պոռնկագրություն, արժանավայել տեսակետ ունեն սեքսի մասին։ Նրանք հասկանում են, որ դա պարգև է՝ տրված Աստծու կողմից, որը ամրացնում է ամուսնացած տղամարդու և կնոջ միջև կապը։ Այսպիսի տեսակետ ունեցող ամուսնական զույգերը ամենայն հավանականությամբ բավարարված կլինեն իրենց սեռական կյանքում։

Աստվածաշունչը պարզ է խոսում սեքսի մասին։ Օրինակ՝ ամուսնուն ասում է. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ.... Անդադար նրա սիրով զմայլվիր» (Առակներ 5:18, 19)։

Ինչպե՞ս մերժել պոռնկագրությունը

Ի՞նչ անել, եթե պոռնկագրություն դիտելու գայթակղությունը չափազանց մեծ է, և զգում ես, որ չես կարող դիմադրել։ Քեզ կօգնի «Ինչպես մերժել պոռնկագրությունը» գրառումների էջը։

Վստահ եղիր, որ դու կարող ես դիմադրել պոռնկագրություն դիտելու գայթակղությանը։ Իսկ եթե սկսել ես դիտել, ապա համոզված եղիր, որ կարող ես ձերբազատվել այդ սովորությունից։ Դու միայն կշահես, եթե այդպես վարվես։

Քննենք Կալվինի օրինակը։ Նա խոստովանում է, որ արդեն 13 տարեկանում պոռնկագրություն դիտելու սովորություն էր ձեռք բերել։ «Հասկանում էի, որ սխալ բան եմ անում,— պատմում է նա,— բայց չէի կարողանում դիմադրել գայթակղությանը։ Ամեն անգամ դիտելուց հետո ինձ ահավոր էի զգում։ Մի օր հայրս ինձ բռնացրեց, ու, անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդպես եղավ։ Ինձ օգնեցին, ու ես վերջապես ազատվեցի այդ սովորությունից»։

Կալվինը սովորեց մերժել պոռնկագրությունը։ Նա ասում է. «Մեծ հիմարություն էր պոռնկագրություն դիտելը։ Մինչև հիմա վճարում եմ դրա համար. այդ տեսարանները չեն ջնջվում իմ մտքից։ Երբեմն իմ մեջ գայթակղություն է առաջանում պատկերացնելու, թե ինչեր կտեսնեի, եթե նայեի այն, ինչ չպետք է նայեմ։ Այդ ժամանակ սկսում եմ մտածել այն երջանիկ, մաքուր և պայծառ ապագայի մասին, որ կունենամ, եթե Եհովայի ուզածով ապրեմ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը