Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 56
  • Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ի՞նչ է կամ ո՞վ է Սատանան
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Հակառա՛կ կացեք Սատանային, և նա կփախչի
    2006 Դիտարան
  • Որքանո՞վ է Բանսարկուն իրական ձեզ համար
    2005 Դիտարան
  • Սատանա իրականում կա՞
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 56

Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Աստվածաշնչի պատասխանը

Սատանայի և դևերի ազդեցությունը մարդկանց վրա այնքան մեծ է, որ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5:19)։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպես է Սատանան ազդեցություն բանեցնում մարդկանց վրա։

  • Խարդավանք։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6:11)։ Նրա խարդավանքներից մեկը մարդկանց հավատացնելն է, թե իր ծառաները Աստծու սպասավորներն են (2 Կորնթացիներ 11:13–15)։

  • Ոգեհարցություն։ Սատանան մոլորեցնում է մարդկանց ոգեհարցների, գուշակների և կախարդություն ու աստղագուշակություն անողների միջոցով (2 Օրենք 18:10–12)։ Թմրանյութեր ընդունելը, հիպնոսը և մեդիտացիան, որը գիտակցությունը դատարկում է մտքերից, մարդուն դարձնում են խոցելի և Սատանայի ազդեցությանը ենթակա (Ղուկաս 11:24–26)։

  • Կեղծ կրոն։ Կրոնները, որոնք սխալ գաղափարներ և ուսմունքներ են սովորեցնում, մոլորեցնում են մարդկանց և մղում են Աստծուն տհաճ բաներ անել (1 Կորնթացիներ 10:20)։ Նման սխալ գաղափարները Աստվածաշնչում կոչվում են «դևերի ուսմունքներ» (1 Տիմոթեոս 4:1)։

  • Դիվահարություն։ Աստվածաշնչում արձանագրված են դեպքեր, երբ չար ոգիները մտել են մարդկանց մեջ։ Դևերի ազդեցության տակ այս մարդիկ կուրացել, համր են դարձել, նույնիսկ վնասել են իրենք իրենց (Մատթեոս 12:22; Մարկոս 5:2–5)։

Ինչպես պաշտպանվել

Կարիք չկա սարսափահար լինել Սատանայի ազդեցության տակ ընկնելու վախից, քանի որ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչպես կարող ենք պաշտպանվել ու դիմադրել նրան։

  • Իմացիր, թե որոնք են Սատանայի բանեցրած մեթոդները, որպեսզի անտեղյակ չլինես «նրա դիտավորություններին» (2 Կորնթացիներ 2:11)։

  • Ստացիր գիտելիքներ Աստվածաշնչից և ապրիր դրանց համաձայն։ Աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվելով՝ կկարողանաս պաշտպանել ինքդ քեզ Սատանայի ազդեցությունից (Եփեսացիներ 6:11–18)։

  • Ազատվիր այն ամենից, ինչ կապ ունի դիվային բաների հետ (Գործեր 19:19)։ Դա կլինի երաժշտություն, գիրք, ամսագիր, պլակատ կամ տեսանյութ, որը ոգեհարցությամբ զբաղվելու մասին է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը