Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 3
  • Կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կախվածություն ունեմ պոռնկագրությունից
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ կարող ես անել
  • Ինչո՞ւ խուսափել պոռնկագրությունից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
    2013 Դիտարան
  • Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը
    Երիտասարդները հարցնում են
  • Պոռնկագրություն
    2013 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 3
Պատանի, որը պոռնկագրություն նայում է ինտերնետում

Ի՞նչ անեմ, եթե կախվածություն ունեմ պոռնկագրությունից

Ինչ կարող ես անել

Հասկացիր, թե իրականում ինչ է պոռնկագրությունը։ Պոռնկագրությունն ոչ այլ ինչ է, քան մի բան, որը նվաստացնում է այն, ինչ Աստված ստեղծել է որպես պատվական մի բան։ Հասկանալով ու գիտակցելով սա՝ դու կկարողանաս ատել այն, ինչ վատ է ու չար (Սաղմոս 97:10)։

Մտածիր հետևանքների մասին։ Պոռնկագրությունը պատվազրկում է նրանց, ովքեր ներկայացված են այնտեղ, ինչպես նաև նսեմացնում է նրանց, ովքեր դիտում են այն։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22:3)։

Խոստում տուր ինքդ քեզ։ «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին» (Հոբ 31:1)։ Ստորև բերված են մի քանի խոստում, որ կարող ես տալ ինքդ քեզ։

  • Երբ տանը մենակ լինեմ, ինտերնետից չեմ օգտվի։

  • Անմիջապես կփակեմ յուրաքանչյուր պատուհան կամ կայք, որը պոռնկագրություն է ցուցադրում։

  • Եթե կրկին տրվեմ այդ ցանկությանը, ապա կխոսեմ մտերիմներիցս մեկի հետ, որը հասուն անձնավորություն է։

Պարանով կապկպվող ձեռքեր

Պոռնկագրությունը կարող է պարանի պես փաթաթվել ու փաթաթվել ձեռքերիդ շուրջ, և ինչքան շատ նայես այն, այնքան ավելի դժվար կլինի կտրել այդ կապանքը

Աղոթիր այդ մասին։ Սաղմոսերգուն խնդրեց Եհովա Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119:37)։ Աստված ուզում է, որ դու հաղթահարես այդ կախվածությունը և, եթե աղոթես նրան, նա կզորացնի քեզ, որ ճիշտ կերպով վարվես (Փիլիպպեցիներ 4:13)։

Խոսիր ինչ-որ մեկի հետ։ Վստահելի անձնավորությանն այդ մասին պատմելը կարող է կարևոր քայլ լինել պոռնկագրություն դիտելու վատ սովորության դեմ պայքարում (Առակներ 17:17)։

Հիշիր. ամեն անգամ երբ խուսափում ես պոռնկագրությունից, մի նշանակալից հաղթանակ ես տանում։ Պատմիր Եհովա Աստծուն այդ հաղթանակի մասին և շնորհակալություն հայտնիր նրա տված զորության համար։ Համոզված եղիր, որ խուսափելով պոռնկագրությունից՝ դու ուրախացնում ես նրա սիրտը (Առակներ 27:11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը