Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • foa հոդված 6
  • Միաբան՝ պառակտված երկրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Միաբան՝ պառակտված երկրում
  • Մեր արխիվից
  • Ենթավերնագրեր
  • Անկոտրում՝ սեգրեգացիայի բերած վտանգների ներքո
  • Հանդիպումներ՝ պառակտված երկրում
  • Քարոզչություն՝ առանձնացված տարածքներում
  • Շրջապատված՝ ատելությամբ, միաբանված՝ սիրով
Մեր արխիվից
foa հոդված 6
Միլթոն Բարտլեթը և որոշ սևամորթ Վկաներ ապարտեիդի տարիներին ծառայում են սևամորթների տարածքում

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Միաբան՝ պառակտված երկրում

1948 թ.-ից 1990-ականների սկիզբը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդյան քաղաքականություն էր տիրում։a Այդ ժամանակ շատերը այլ ռասաների մարդկանց հետ անարդարացիորեն էին վարվում։ Քելին, ով ապարտեիդի տարիներին դասակարգվել էր որպես «գունավոր» (խառնազգի), հիշում է. «Ոչ սպիտակամորթները նույնպես նախապաշարումներ ունեին իրար հանդեպ»։

Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները բազմազան էթնիկական խմբերից են։ Ինչպե՞ս էին նրանք վարվում ապարտեիդի ժամանակ։ Եվ ի՞նչ դասեր կարող ենք սովորել նրանց պատմության այս էջից։

Անկոտրում՝ սեգրեգացիայի բերած վտանգների ներքո

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոմանք, դեմ լինելով սեգրեգացիային, ցույցեր էին կազմակերպում։ Կառավարության վարած քաղաքականության դեմ ապստամբողներից շատերը բանտարկվում էին, իսկ ոմանք՝ սպանվում։ Այդ պատճառով ապստամբներն ավելի դաժան էին դառնում։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի վկաները հնազանդվում էին օրենքին և չէին մասնակցում ցույցերին կամ հեղաշրջման փորձերին։ Այդպիսով նրանք ընդօրինակում էին առաջին դարի քրիստոնյաներին, ովքեր «հպատակվում էին վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13։1, 2)։

Շատ հաճախ Եհովայի վկաների վրա ճնշում էին բանեցնում, որ խախտեն իրենց չեզոքությունը և ինչ-որ մեկի կողմը դիրք բռնեն։ Բայց այդպես վարվելով՝ նրանք գուցե աջակցեին կատաղի քաղաքական բախումներին և անգամ սկսեին պատերազմել իրենց հավատակիցների դեմ։ Թեմբսին հիշում է. «1976 թ. խռովությունների ժամանակ ավագ դպրոցի շատ աշակերտների ստիպում էին միանալ քաղաքական ապստամբություններին։ Խռովարար աշակերտները գնում էին տնից տուն և փնտրում այլ աշակերտների, ովքեր կմիանային իրենց։ Եթե հրաժարվեիր, նրանք կարող էին այրել տունդ կամ անգամ ծեծելով սպանել քեզ»։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը Թեոֆիլոս անունով մի Վկայի ասաց. «Հենց հաղթենք սպիտակներին, ձեզ սպանելո՛ւ ենք, որովհետև մեր երկրի համար չկռվեցիք»։

Հանդիպումներ՝ պառակտված երկրում

Չնայած ապարտեիդի բերած դժվարություններին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության Վկաները շարունակում էին հավաքվել երկրպագության համար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Շատ ժողովներ չէին կարողանում Թագավորության սրահ կառուցել, քանի որ ապարտեիդի պատճառով սուղ միջոցներ ունեին։b Էնվերն ասում է. «Տարիներ շարունակ ստիպված էինք վարձակալել վատ վիճակում գտնվող շինություններ։ Ուստի հայրս առաջարկեց, որ մեր տունը օգտագործվի ժողովի հանդիպումների համար։ Շաբաթը երկու անգամ ընտանիքով մեր տունը վերածում էինք Թագավորության սրահի։ Երբեմն այն լցվում էր հարյուրից ավելի մարդկանցով։ Հաճախ հանդիպումից հետո հյուրասիրություն էինք կազմակերպում բոլորի համար»։

Սպիտակամորթ և սևամորթ Վկաները հավաքվել են ժողովի հանդիպման համար, ապրիլ, 1950 թ.

Միջռասայական հանդիպում, «Ռենդ» մարզադաշտ, Յոհաննեսբուրգ, 1980 թ.

Եղբայրները հնարամտություն էին ցուցաբերում, որ շրջանցեն ապարտեիդի ստեղծած խոչընդոտները։ Օրինակ՝ Լիմպոպո նահանգից մի սպիտակամորթ եղբոր, ում խնդրել էին սևամորթների տարածքում շրջանային համաժողովին ելույթ ներկայացնել, թույլ չտվեցին ներս մտնել։ Նա էլ մոտեցավ սևամորթների տարածքին կից ֆերմայի սպիտակամորթ տիրոջը և պայմանավորվեց նրա մոտի՛ց ելույթ ներկայացնել։ Այդպես անցկացվեց շրջանային համաժողովը. ֆերմայի ցանկապատից դուրս ունկնդիրներն էին, իսկ ներսում՝ հրավիրված հռետորը։

Քարոզչություն՝ առանձնացված տարածքներում

Ապարտեիդի շրջանում մարդկանց, ըստ իրենց ռասաների, առանձնացնում էին տարբեր բնակավայրերում։ Ուստի, որպես կանոն, ժողովները կազմված էին լինում նույն ռասայի ներկայացուցիչներից։ Ապարտեիդը ստիպեց Վկաներին ճկունություն դրսևորել քարոզչական գործը կազմակերպելու հարցում։ Օրինակ՝ չնշանակված տարածքներում ծառայելը որոշակի խոչընդոտներ էր ստեղծում։ Կրիշը, ում ապարտեիդի ժամանակ դասակարգում էին որպես «հնդիկ», հիշում է. «Հաճախ ոչ սպիտակամորթներին ոչ մի տեղ թույլ չէին տալիս գիշերել։ Դրա համար քնում էինք մեր մեքենաներում կամ ծառերի տակ։ Առավոտյան լվացվում էինք լցակայանի զուգարանում։ Երբեմն նույնիսկ այդ զուգարանների վրա ցուցանակ կար՝ «Միայն սպիտակամորթների համար» գրությամբ։ Չնայած դրան՝ քարոզիչները եռանդորեն մասնակցում էին ծառայությանը և հաճույքով քարոզում գյուղական վայրերում բնակվող շատ հետաքրքրվող անհատների»։

Տարբեր ռասաներից մի խումբ Վկաներ քարոզում են գյուղական տարածքում, 1981 թ.

Չնայած այս դժվարություններին՝ Եհովայի ժողովուրդը շարունակում էր շատանալ։ Երբ 1948 թ.-ին ապարտեիդը օրինականացվեց, Հարավաֆրիկյան Հանրապետությունում կար 4 831 քարոզիչ։ Իսկ 1994 թ.-ին, երբ ապարտեիդն արդեն վերջացել էր, քարոզիչների թիվը հասել էր 58 729-ի։ Ու նրանց աճը այդքանով չսահմանափակվեց։ 2021 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում բարձրագույն թիվ գրանցեցինք՝ 100 112 քարոզիչ։

Շրջապատված՝ ատելությամբ, միաբանված՝ սիրով

Սպիտակամորթ եղբայրը գյուղական տարածքում քարոզում է մի սևամորթ կնոջ ու նրա տղային

Ապարտեիդի շրջանում Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները ապրում էին մի երկրում, որը հայտնի էր բռնի ռասայական սեգրեգացիայով։ Այս միջավայրում նրանք ջանք չէին խնայում, որ սեր ու միասնություն տարածեն բոլոր ռասաների մարդկանց մեջ։ Նրանք դա անում էին՝ սովորեցնելով աստվածաշնչյան սկզբունքների մասին և հետևելով դրանց (Գործեր 10։34, 35)։ Թեպետ շրջապատված էին ատելությամբ, բայց միաբանված էին սիրով (Հովհաննես 13։34, 35)։

1993 թ.-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները բազմազգ համաժողով կազմակերպեցին։ Մի հեղինակավոր քաղաքական գործիչ հետևում էր, թե Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի վկաները ինչպես են օդանավակայանում ջերմորեն դիմավորում օտարազգի պատվիրակներին և գրկախառնվում նրանց հետ։ Նա ասաց. «Եթե մենք ձեզ նման միասնական ոգի ունենայինք, մեր խնդիրները վաղո՜ւց լուծված կլինեին»։

Եհովայի վկաների գլխավոր վարչությունից Միլթոն Հենշելը խոսում է տարբեր ռասաներից Վկաների մեծ լսարանի առաջ, 1955 թ.

Սևամորթ և սպիտակամորթ եղբայրները միասին մեքենա են վերանորուգում

Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղում սպիտակամորթ և սևամորթ Վկաները միասին աշխատում են, 1986 թ.

Երկարամյա Վկաներ Թոմաս Սկոսանան (ձախից) և Ալբերտ Սթեյնբերգը՝ մարզային համաժողովին, 1985 թ.

Տարբեր ռասաներից Վկաներ մարզային համաժողովին սնունդ են մատուցում, 1985 թ.

Տարբեր ռասաներից Վկաների բազմություն՝ հավաքված «FNB» մարզադաշտում, Յոհաննեսբուրգ, 2011 թ.

a Ապարտեիդը ռասայական առանձնացում պարտադրող համակարգ էր։ Այն թելադրում էր, թե անհատը, ըստ իր ռասայի, ինչ կրթություն ստանա, ինչ աշխատանք կատարի, որտեղ ապրի և ում հետ ամուսնանա։ Ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է ապարտեիդը» շրջանակը «Եհովայի վկաների 2007 թ. տարեգրքում» (անգլ., ռուս.)։

b 1999 թ.-ից ի վեր, երբ որևէ վայրում Թագավորության սրահ կառուցելու կամ վերանորոգելու կարիք է առաջանում, օգտագործվում են ամբողջ աշխարհի Եհովայի վկաների ժողովներում կատարված նվիրատվությունները։

Խթանեցին միասնություն՝ պառակտված երկրում

Յուրաքանչյուրս կարող է ընդօրինակել ապարտեիդի տարիներին հավատարմորեն ծառայած Վկաներին։ Ահա, թե ինչպես։

Մինկի

Ազատվիր էթնիկական նախապաշարումներից (Կողոսացիներ 3։10, 11)

Մինկին պատմում է. «Մեծացել ենք մի միջավայրում, որտեղ պրոպագանդվել է սպիտակամորթների գերադաս լինելու գաղափարը»։ Նա և նրա ամուսինը չափահաս տարիքում են իմացել ճշմարտությունը. «Մենք ցանկություն հայտնեցինք ծառայելու ոչ սպիտակամորթների դաշտում։ Մեծ ջանքեր էինք ներդնում, որ ազատվենք ռասիստական զգացմունքներից։ Կոնկրետ աղոթում էինք դրա մասին»։ Մինկին ու նրա ամուսինը հաղթահարեցին ռասայական նախապաշարումները և օրհնվեցին. «Ընդամենը երեք տարում այն մեկուսի խումբը, որտեղ ծառայում էինք, վերածվեց 100 հոգուց ավելի հաճախելիություն ունեցող ժողովի»։

Բրաֆ

«Մի՛ շտապիր ոգով վիրավորվել» (Ժողովող 7։9)

Բրաֆն ասում է. «Երբ հավատակիցը ասում է կամ անում մի բան, որն ըստ ինձ՝ բխում է ռասայական նախապաշարումից, հիշում եմ, որ Եհովան շատ համբերատար է։ Ժամանակ է պետք նոր անձնավորությունը հագնելու համար (Եփեսացիներ 4։23, 24)։ Աղոթում եմ Եհովային, որ օգնի ընդօրինակել իր համբերատարությունը և շարունակել սեր դրսևորել»։

Լոյիսո

Չեզոք մնա՝ խուսափելով քաղաքական պրոպագանդայից (Հովհաննես 17։16)

Լոյիսոն հիշում է. «Հակաապարտեիդյան մի շարք ամսագրեր էին շրջանառվում։ Ուզում էի չեզոք մնալ, ուստի նման նյութեր չէի ընթերցում»։

Ռոնի

Կենտրոնացիր Աստծու կամքը կատարելու վրա (1 Հովհաննես 2։17)

Ռոնին ասում է. «Եհովայի կազմակերպության մի մասը լինելը միշտ էլ իմաստով է լցրել կյանքս և վստահություն տվել, որ մի մեծ միասնական ընտանիք ունեմ։ Ծառայությամբ և հոգևոր այլ գործերով զբաղված մնալը օգնեց ինձ, որ ապարտեիդի տարիներին չկենտրոնանամ կյանքի դժվարությունների վրա»։

Էռնեստ

Հետևիր աստվածապետական առաջնորդությանը, ոչ թե աշխարհի գաղափարներին (Հակոբոս 3։13, 17, 18)

Էռնեստը, ով ապարտեիդի տարիներին դասակարգվել էր որպես «գունավոր», ասում է. «26 տարեկանում սկսեցի շրջանային ծառայություն կատարել։ Իմ այցելած որոշ ժողովներում կային սպիտակամորթ երեցներ, ովքեր հորս տարիքի էին։ Բայց երբեք այնպես չէին պահում, թե առավել են ինձնից։ Նրանք խոնարհաբար ընդունում էին այն կազմակերպչական հրահանգները, որ փոխանցում էի իրենց, և չէին մերժում իմ տված խորհուրդները»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը