Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • foa հոդված 4
  • Նրանք իրենց լավագույնը տվեցին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք իրենց լավագույնը տվեցին
  • Մեր արխիվից
  • Ենթավերնագրեր
  • Այլ երկրներում ապրող Վկաներն անմիջապես արձագանքում են
  • Ապշեցուցիչ արդյունքներ
  • «Սիրեք իրար»
Մեր արխիվից
foa հոդված 4
Հումանիտար օգնությունը բարձվում է, որպեսզի ուղարկվի Գերմանիա

ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

Նրանք իրենց լավագույնը տվեցին

1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Գերմանիայի մեծ մասն ավերակների մեջ էր։ Քաղաքները քարուքանդ էին, դպրոցները՝ դատարկ, հիվանդանոցներն՝ ավերված, ամենուր չպայթած արկեր էին։ Սննդի պակասի պատճառով սննդամթերքի գինը խիստ բարձր էր։ Սև շուկայում 500 գրամ (1 ֆունտ) կարագի գինը նույնքան էր, որքան 6 շաբաթվա աշխատավարձը։

Այդ ժամանակ Գերմանիայում ապրում էին հարյուրավոր Եհովայի վկաներ, ովքեր իրենց հավատի համար տարիներով բանտարկված էին եղել կալանավայրերում և համակենտրոնացման ճամբարներում։ Երբ 1945 թ.-ին ազատ արձակվեցին, նրանց ունեցածը միայն իրենց կալանավայրի հագուստն էր։ Մնացած Վկաներն էլ կորցրել էին իրենց ունեցվածքն ու գույքը։ Սաստիկ սովի պատճառով ոմանք նույնիսկ ուշագնաց էին լինում ժողովի հանդիպումների ժամանակ։

Այլ երկրներում ապրող Վկաներն անմիջապես արձագանքում են

Աշխարհի տարբեր մասերում բնակվող Վկաներն արագորեն արձագանքեցին, որպեսզի իրենց հավատակիցներին ապահովեն սննդով ու հագուստով։ Գլխավոր վարչությունում ծառայող եղբայրները Շվեյցարիայի Բեռն քաղաքում գտնվող մասնաճյուղին խնդրեցին օգնություն տրամադրել Գերմանիայի եղբայրներին։ Գլխավոր վարչության ներկայացուցիչը՝ եղբայր Նաթան Նորը, եկավ Եվրոպա, որպեսզի կոորդինացնի և արագացնի տուժածներին օգնություն տրամադրելու գործը։

Նաթան Նորը դիմում է Վիսբադենի եղբայրներին (1947 թ., Գերմանիա)։ Նրա գլխավերևում տարվա խոսքն է գերմաներեն. «Գովաբանե՛ք Եհովային, ո՛վ բոլոր ազգեր»։

Շվեյցարիայի Վկաները առատաձեռնորեն նվիրաբերեցին սնունդ, հագուստ և գումար։ Դրանք սկզբում ուղարկվեցին Բեռն, որտեղ տեսակավորվեցին և փաթեթավորվեցին՝ այնտեղից Գերմանիա փոխադրելու համար։ Այլ երկրների, օրինակ՝ Շվեդիայի, Կանադայի և ԱՄՆ-ի Վկաները նույնպես օգնություն ուղարկեցին, որից օգտվեցին ոչ միայն Գերմանիայում բնակվող Վկաները, այլև Եվրոպայի և Ասիայի մեր այն հավատակիցները, որոնք տուժել էին պատերազմից։

Ապշեցուցիչ արդյունքներ

Շվեյցարիայի մասնաճյուղից ուղարկեցին սուրճ, կաթ, շաքարավազ, հացահատիկ, չրեր, բանջարեղեն, պահածոյացված միս և ձուկ։ Նվիրատվությունների մեջ կար նաև կանխիկ գումար։

Շվեյցարիայի Վկաները նաև ուղարկեցին 5 տոննա հագուստ՝ այդ թվում վերարկուներ, կանացի զգեստներ և տղամարդու կոստյումներ։ «Դիտարանի» 1946 թ. հունվարի 15-ի թողարկման մեջ ասվում էր. «Մեր հավատակիցները ոչ թե իրենց ունեցածի վատը տվեցին, այլ լավագույնը։ Նրանք մեծ զոհողություններ արեցին, որ օգնեն իրենց գերմանացի եղբայրներին»։

Շվեյցարիայի Վկաները նվիրաբերեցին նաև 1 000 զույգ կոշիկ, որոնք եղբայրները ստուգում էին նախքան ուղարկելը։ Երբ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ապրող Վկաները բացեցին կապոցները, ապշեցին՝ տեսնելով ապրանքների որակն ու բազմազանությունը։ Մի եղբայր գրեց. «Գերմանիայում դժվար թե այնպիսի խանութ գտնես, որն այսքան տեսականի ունենա»։

Եղբայրներին շարունակեցին օգնություն տրամադրել մինչև 1948 թ. օգոստոսը։ Ընդհանուր առմամբ, Շվեյցարիայի Վկաները Գերմանիայի իրենց հավատակիցներին ուղարկել են 444 արկղ հումանիտար օգնություն, որի քաշը կազմում էր 25 տոննա։ Ինչպես նշվեց, Շվեյցարիայի Վկաները միակը չէին, որ մասնակցել էին այս գործին, սակայն նրանք ամենափոքր խմբերից մեկն էին։ Այդ ժամանակ Շվեյցարիայում ընդամենը 1600 Վկա կար։

«Սիրեք իրար»

Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։ Սերը Եհովայի ժողովրդին մղեց տալու ոչ թե այն, ինչը իրենց հարկավոր չէր, այլ իրենց լավագույնը (2 Կորնթացիներ 8։1–4)։ Ցյուրիխից ուղարկված մի նամակում նշվում էր, որ շատ եղբայրներ, որոնք թեև խիստ սահմանափակ միջոցներ ունեին, սակայն ցանկություն ունեին օգնելու, տվել էին իրենց կտրոնները, որոնցով կարելի էր սնունդ և այլ ապրանքներ ձեռք բերել։ Նրանք նաև գումար էին նվիրաբերել։

Գերմանիայում պատերազմից ու հալածանքից հետո Եհովայի ժողովուրդը շատ արագ ոտքի կանգնեց։ Պատճառներից մեկը կազմակերպված և առատաձեռն նվիրատվություններն էին, որոնք արել էին նրանց անձնազոհ հավատակիցները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը