Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 193
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ո՞վ էր Դանիելը
  • Աստվածաշնչի գիրք համար 27. Դանիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Անսացե՛ք մեր օրերի համար գրի առնված Աստծո մարգարեական խոսքին
    2000 Դիտարան
  • Արժեք ունե՞ս Աստծու աչքում
    2011 Դիտարան
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 193
Դանիել մարգարեն աղոթում է առյուծների գուբում

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին

Աստվածաշնչի պատասխանը

Դանիելը նշանավոր հրեա մարգարե էր, ով ապրել է մ.թ.ա. յոթերորդ և վեցերորդ դարերում։ Աստված նրան շնորհել էր երազներ մեկնելու ունակությամբ, տեսիլքներ էր տվել ապագա իրադարձությունների մասին և ներշնչել էր գրելու Աստվածաշնչի գրքերից մեկը, որը կրում է իր անունը (Դանիել 1։17; 2։19)։

Ո՞վ էր Դանիելը

Դանիելը մեծացել է Հուդայի թագավորությունում, որի մեջ մտնում էին Երուսաղեմ քաղաքն ու տաճարը։ Մ. թ. ա. 617 թ.–ին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը գրավեց Երուսաղեմը և «երկրի անվանիներին» գերի տարավ Բաբելոն (2 Թագավորներ 24։15; Դանիել 1։1)։ Դանիելին, որն այդ ժամանակ հավանաբար դեռահաս էր, նույնպես տարան իրենց հետ։

Դանիելին և նրա ընկերներին պալատականները բերում են Բաբելոնի պալատ

Դանիելը և մի քանի այլ երիտասարդներ (այդ թվում՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը) տարվեցին բաբելոնյան պալատ՝ պետական ծառայության համար հատուկ կրթություն ստանալու։ Թեև նրանց վրա ճնշում էին գործադրում, որ փոխզիջումների գնան հավատալիքների հարցում, սակայն Դանիելը և իր երեք ընկերները հավատարիմ մնացին իրենց Աստծուն՝ Եհովային (Դանիել 1։3-8)։ Երեք տարի ուսուցում ստանալուց հետո Դանիելն ու իր ընկերները Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից գովասանքի արժանացան իրենց իմաստության և հմտությունների համար։ Թագավորն ասաց, որ «նրանք տասն անգամ ավելի լավն են, քան մոգությամբ զբաղվող բոլոր քրմերն ու ոգի կանչողները, որոնք իր թագավորական տիրույթներում են»։ Ուստի նա Դանիելին ու նրա ընկերներին պալատում ծառայության նշանակեց (Դանիել 1։18-20)։

Տասնամյակներ անց, երբ Դանիելը հավանաբար 90 տարեկան էր, կանչվեց պալատ։ Բաղդասարը, որն այն ժամանակ իշխում էր Բաբելոնում, Դանիելին խնդրեց մեկնաբանել պատին առեղծվածային կերպով հայտնված գրվածքը։ Աստծու առաջնորդությամբ Դանիելը հայտնեց, որ Բաբելոնն ընկնելու է մարա-պարսկական կայսրության ձեռքով։ Ու հենց այդ գիշեր Բաբելոնն ընկավ (Դանիել 5։1, 13-31)։

Դանիելը մեկնում է պատի գրությունը

Մարա-պարսկական տիրապետության ներքո Դանիելը դարձավ բարձրաստիճան պաշտոնյա։ Դարեհ թագավորը մտածում էր, թե ինչպես հետագայում ավելի բարձր պաշտոններ վստահի նրան (Դանիել 6։1-3)։ Սակայն նախանձ պաշտոնյաները ծրագրեցին սպանել Դանիելին՝ նրան առյուծների գուբը նետելով, բայց Եհովան փրկեց նրան (Դանիել 6։4-23)։ Դանիելի կյանքի վերջում մի հրեշտակ երևաց նրան և երկու անգամ վստահեցրեց, որ վերջինս շատ «թանկագին մարդ է» (Դանիել 10։11, 19)։

Դիտեք այս իրադարձությունները կյանքի կոչող երկու մասից բաղկացած «Դանիել. նա ապրեց անկոտրում հավատով» աստվածաշնչյան վիդեոբեմադրությունը։

Պատմությունն ի՞նչ է բացահայտում «Դանիել» գրքի վերաբերյալ

Դանիելը գրել է։ Նաբուգոդոնոսորը հսկա արձան կանգնեցրեց և պատվիրեց իր ենթականերին երկրպագել այն, իսկ նրանց, ովքեր կհրաժարվեն հնազանդվել այս պատվերին՝ գցել կրակե հնոցը (Դանիել 3։1-6)։

Պատմության բացահայտումը։ Ըստ «Բրիտանական հանրագիտարանի»՝ Նաբուգոդոնոսորը Բաբելոնում հսկայական շինարարական ծրագրեր իրականացրեց «ոչ միայն իր, այլև աստվածների պատվի համար։ Նա ձգտում էր լինել այն մեկը, որը ժողովրդին կդրդեր պաշտել մեծ աստվածներին։

Ինչ վերաբերում է մահապատիժներին, որոնք իրականացվում էին հնոցներում, ապա դրանք մի քանի անգամ հիշատակվում են հին բաբելոնյան արձանագրություններում, ներառյալ այն դեպքերը, երբ դրանք պատվիրված էին կառավարչի կողմից։ Նաբուգոդոնոսորի ժամանակներով թվագրվող մի հին տեքստում նկարագրվում է այն պաշտոնյաների պատիժը, որոնք մեղադրվում էին Բաբելոնի աստվածներին պղծելու մեջ։ Տեքստում ասվում է. «Ոչնչացնել նրանց, այրել, խորովել.... ջեռոցը գցել.... թող նրանց ծուխը վեր բարձրանա, կատաղի բոցով բե՛ր նրանց վախճանը»։a

Դանիելը գրում է։ Նաբուգոդոնոսոր թագավորը պարծեցավ իր շինարարական նախագծերով (Դանիել 4։29, 30)։

Բաբելոնում հայտնաբերված աղյուս՝ Նաբուգոդոնոսորի անունով

Պատմության բացահայտումը։ «Այն արձանագրությունները, որոնք Նաբուգոդոնոսորը թողել է իր հետնորդներին, պատմում են.... մի մեծ թագավորի մասին, որը վստահ է իր արդարության և զորության վրա»։b Օրինակ՝ շինություններից մեկի վրա կա Նաբուգոդոնոսորի հետևյալ արձանագրությունը։ Նա պարծենում է. «Կուպրով և աղյուսով մի հզոր պատ կառուցեցի։ Այն լեռան պես է, որը հնարավոր չէ սասանել.... Ես ամրապնդեցի Էսագիլի և Բաբելոնի ամրությունները և հաստատեցի իմ թագավորության անունը հավիտյան»։c Բաբելոնում հայտնաբերված աղյուսներից շատերի վրա դրոշմված է Նաբուգոդոնոսորի անունը։

Դանիելը գրում է։ Բաղդասար թագավորն ասաց, որ Դանիելը իր «թագավորության մեջ երրորդը կլինի» (Դանիել 5։1, 13-16)։

Մ. թ. ա. 550 թ.-ով թվագրվող սեպագիր գլան, որտեղ նշված է Նաբոնիդ թագավորի և նրա որդու՝ Բաղդասարի մասին

Պատմության բացահայտումը։ Դանիել 5-րդ գլխում արձանագրված իրադարձությունների ժամանակ թագավորում էր Նաբոնիդ անունով մի մարդ։ Սակայն Նաբոնիդը իր կառավարման մեծ մասն անցկացրեց ոչ թե Բաբելոնում, այլ Արաբիայում։ Իսկ ո՞վ էր իշխում Բաբելոնում նրա բացակայության ընթացքում։ «Սեպագիր արձանագրությունում ասվում է, որ Նաբոնիդը թագավորությունը վստահել է իր ավագ որդուն, այսինքն՝ Բաղդասարին,— նշում է պատմաբան Ռայմոնդ Ֆիլիպ Դոգերտին իր «Նաբոնիդը և Բաղդասարը» գրքում։ —Բաղդասարը թագավորի պաշտոնակատարն էր միապետի՝ իր հոր բացակայության ժամանակ»։ Քանի որ Նաբոնիդն ու Բաղդասարը արդեն զբաղեցնում էին թագավորության առաջին և երկրորդ տեղերը, այդ իսկ պատճառով Բաղդասարը Դանիելին առաջարկեց երրորդը։

a «Journal of Biblical Literature» (հատոր 128, թիվ 2, էջ 279, 284)։

b «Babylon—City of Wonders», Irving Finkel and Michael Seymour (էջ 17)։

c «Archæology and the Bible», George Barton (էջ 479)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը