Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb17 էջ 110
  • Վրացերեն Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վրացերեն Աստվածաշունչը
  • 2017 Եհովայի վկաների տարեգիրք
2017 Եհովայի վկաների տարեգիրք
yb17 էջ 110
Էջ՝ վրացերեն Աստվածաշնչից

«Մոքվի Քառավետարանը», 14-րդ դարով թվագրված վրացերեն ձեռագիր

ՎՐԱՍՏԱՆ | 1924–1990 թթ.

Վրացերեն Աստվածաշունչը

ՎՐԱՑԵՐԵՆԸ, ինչպես նաև ասորերենը, լատիներենը, հայերենը, ղպտիերենը և այլ լեզուներ առաջին լեզուներից են, որոնցով թարգմանվել է Աստվածաշունչը։ Ավետարանների, Պողոս առաքյալի նամակների և «Սաղմոսների» հին վրացերեն ձեռագրերը թվագրվում են հինգերորդ դարի կեսերով և նույնիսկ ավելի վաղ ժամանակներով։ Հաջորդ դարերում Աստվածաշունչը սկսեցին ավելի շատ թարգմանել ու կրկնօրինակել վրացերենով, և արդյունքում մի քանի թարգմանություններ հրատարակվեցին։a

Աստվածաշունչը մեծ ազդեցություն է թողել վրաց գրականության ու վրաց ժողովրդի ազգային արժեքների վրա։ Օրինակ՝ Շուշանիկ թագուհու մասին ողբերգական պատմության մեջ, որը հավանաբար գրվել է հինգերորդ դարի վերջում, Աստվածաշնչի տարբեր հատվածներից մեջբերումներ են արվել։ «Ընձենավորը» էպիկական պոեմում (գրվել է մոտ 1220 թ.-ին) Շոթա Ռուսթավելին անդրադարձել է քրիստոնեական բարոյական արժեքներին։ Նա գրել է, օրինակ, ընկերության, առատաձեռնության և անծանոթների հանդեպ սեր դրսևորելու մասին, արժեքներ, որոնք մինչ օրս վրաց ժողովուրդը բարձր է գնահատում։

a Ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել» հոդվածը «Դիտարանի» 2013 թ. հունիսի 1-ի համարում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը