Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb17 էջ 108–109
  • «Աստծու համար ամեն բան հնարավոր է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աստծու համար ամեն բան հնարավոր է»
  • 2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան գրականության թողարկումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Գանձ, որ դարեր շարունակ թաքնված է եղել
    2013 Դիտարան
  • Ամուսինս ցած չէր դնում գիրքը
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Պարզեցված տպագրություն՝ «ամեն տեսակ մարդկանց» օգնելու համար
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
Ավելին
2017 Եհովայի վկաների տարեգիրք
yb17 էջ 108–109

ՎՐԱՍՏԱՆ

«Աստծու համար ամեն բան հնարավոր է»

Նաթելա Գրիգորիադիս

  • ԾՆՎԵԼ Է 1960 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1987 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Մկրտությունից կարճ ժամանակ անց Նաթելան, որը առևտրի գծով մենեջեր էր, օգտագործեց իր փորձն ու կապերը, որպեսզի աջակցի աստվածաշնչյան գրականության ընդհատակյա տպագրությանը։

Նաթելա Գրիգորիադիսը

1980-ԱԿԱՆՆԵՐԻ վերջին ժողովներում միայն «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումն անցկացնող եղբայրը ուներ «Դիտարանի» օրինակ, որը սովորաբար ձեռքով էր գրված։ Մի օր ես մոտեցա մեր ժողովի երեցներից մեկին՝ Գենադի Գուդաձեին, և առաջարկեցի, որ մենք ինքներս փորձենք տպագրել մեր գրականությունը։

Մինչ այդ եղբայրները ինքնաշեն միմիոգրաֆի օգնությամբ քիչ քանակությամբ գրականություն էին տպագրում։ Բայց այն կանոնավորաբար տպագրելու համար ավելի որակյալ միմիոգրաֆի, փորձառու մեքենագրողի, գրամեքենայի և թղթե տպաձևի մշտական մատակարարման կարիք կար։ Սակայն բոլոր տպագրական սարքերը, նույնիսկ թուղթը հաշվառված էին կառավարության համապատասխան մարմինների կողմից և վերահսկվում էին պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ես մի գրամեքենա ձեռք բերեցի իմ ծանոթներից մեկի միջոցով, որը իրավասու էր օգտագործելու այն գրամեքենաները, որոնք այլևս պիտանի չէին և կառավարության վերահսկողության տակ չէին։ Քույրս մեքենագրուհի էր և կարող էր օգնել։ Եղբայրները նոր միմիոգրաֆ պատրաստեցին և գտան մի տեղ, որտեղից կարելի էր թղթե տպաձևեր գնել։ Այսպիսով՝ ամեն ինչ պատրաստ էր։ Շուտով տպագրվեց «Դիտարանի» վրացերեն առաջին օրինակը։

Սակայն առաջ եկավ մի նոր խոչընդոտ։ Մի օր Գենադին ասաց ինձ. «Հարկավոր է մեկ ուրիշ տեղ գտնել, որտեղից կարող ենք թղթե տպաձևեր գնել»։ Նա պետական մի հիմնարկում տեսել էր տուփերով շարված թղթե տպաձևեր։ Բայց չէր կարող գնել դրանք, քանի որ իշխանությունները հետևում էին նրան։ Ինչպե՞ս էինք ձեռք բերելու այդ տպաձևերը։ Ես անընդհատ ասում էի. «Դա անհնա՛ր է»։ Սակայն Գենադին վճռականորեն պատասխանեց. «Այլևս մի՛ ասա՝ անհնար է, որովհետև «Աստծու համար ամեն բան հնարավոր է»» (Մատթ. 19։26)։

Հաջորդ օրը, թեպետ շատ լարված էի, բայց գնացի այդ հիմնարկ։ Ողջ ճանապարհին գլխիս մեջ շարունակ աստվածաշնչյան այդ համարն էր պտտվում։ Եհովան առաջնորդեց ինձ, և ես հանդիպեցի մի բարեհամբույր մեքենագրուհու, որի միջոցով կարողացա խնդրանքս ներկայացնել հիմնարկի պետին, որը, ինչպես պարզվեց, նրա ամուսինն էր։ Շատ չանցած՝ ես կանոնավորաբար թղթե տպաձևեր էի գնում այդ հիմնարկից։ Այդուհետ մենք ոչ մի խնդիր չունեցանք թղթե տպաձևերի մատակարարման հետ կապված։

Նաթելա Գրիգորիադիսը կարդում է «Դիտարան» ամսագիրը
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը