Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb16 էջ 82–էջ 85 պարբ. 5
  • Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին
  • 2016 Եհովայի վկաների տարեգիրք
2016 Եհովայի վկաների տարեգիրք
yb16 էջ 82–էջ 85 պարբ. 5

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Ընդհանուր տեղեկություններ Ինդոնեզիայի մասին

Տարածքը։ Ինդոնեզիան գտնվում է հասարակածային գոտում՝ Ասիայի մայրցամաքային հատվածի և Ավստրալիայի միջև։ Այն աշխարհի ամենամեծ կղզեխմբային պետությունն է։ Կազմված է ավելի քան 17500 կղզիներից, որոնց մեծ մասը աչքի է ընկնում քարքարոտ լեռներով և փարթամ արևադարձային անտառներով։ Ինդոնեզիան նաև երկրագնդի ամենաակտիվ տեկտոնական շրջաններից է, և այնտեղ կա մոտ 100 գործող հրաբուխ։

Մի ինդոնեզուհի ազգային գլխադիր է դնում

Բնակչությունը։ Ինդոնեզիան իր բնակչության թվով չորրորդ պետությունն է աշխարհում (Չինաստանից, Հնդկաստանից և Միացյալ Նահանգներից հետո)։ Այստեղ ապրում են ավելի քան 300 էթնիկ խմբեր։ Միայն ճավացիները և սունդացիները կազմում են երկրի բնակչության կեսից ավելին։

Կրոնը։ Ինդոնեզիայի բնակչության մոտ 90 տոկոսը մուսուլման է։ Մյուսները հիմնականում դավանում են հնդուականություն, բուդդայականություն կամ քրիստոնեություն։ Շատերը նաև հետևում են իրենց ցեղի ավանդական կրոնական սովորույթներին։

Լեզուն։ Երկրում խոսում են ավելի քան 700 լեզվով։ Պետական լեզուն ինդոնեզերենն է, որը ծագում է մալայերենից և հանդիսանում է միջցեղային հաղորդակցման լեզու (լինգվա-ֆրանկա)։ Շատերը ընտանեկան միջավայրում խոսում են նաև իրենց ցեղի լեզվով։

Փայտե շամփուրների վրա շարված միս

Տնտեսությունը։ Մարդկանց մեծ մասը զբաղվում է փոքր մասշտաբի գյուղատնտեսությամբ կամ առևտրով։ Երկիրը ունի հանքային նյութերի, փայտանյութի, հում նավթի և բնական գազի հարուստ պաշարներ, արտահանում է մեծ քանակությամբ կաուչուկ և արմավի յուղ։

Սնունդը։ Հիմնական սննդամթերքը բրինձն է։ Հայտնի ուտեստներից են նասի գորենգը (տապակած բրինձ և ձու բանջարեղենի հետ), սատեն (փոքր շամփուրների վրա խորոված միս) և գադո-գադոն (գետնանուշի սոուսով աղցան)։

Կլիման։ Երկիրը աչքի է ընկնում շոգ և խոնավ կլիմայով։ Մուսոնային քամիների պատճառով տարվա մեջ հիմնականում երկու եղանակ է լինում՝ անձրևային և չոր։ Հաճախ լինում են ամպրոպներ։

ՏԱՐԱԾՔԸ (քառակուսի կիլոմետր)

1910931

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

256000000

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԹԻՎԸ 2015-ԻՆ

26246

1 ՔԱՐՈԶՉԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

1։9754

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՆԵՐԿԱՆԵՐԸ 2015-ԻՆ

55864

Ինդոնեզիայի քարտեզը
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը