Ինդոնեզիա
ՍԱ ՄԻ հուզիչ պատմություն է խոնարհ քրիստոնյա կանանց ու տղամարդկանց մասին, ովքեր ամուր են մնացել՝ չնայած քաղաքական խռովություններին, կրոնական ընդհարումներին և հոգևորականների հրահրմամբ սահմանված արգելքին, որը տևեց 25 տարի։ Դուք կիմանաք մի եղբոր մասին, որի անունը գրված էր կոմունիստների մահվան ցուցակում, և հանցախմբի նախկին պարագլխի մասին, ով դարձավ հասուն քրիստոնյա։ Նաև կարող եք կարդալ սիրտ ջերմացնող պատմություն երկու խուլ աղջիկների մասին, որոնք դարձան ընկերներ և հետո իմացան, որ հարազատ քույրեր են։ Բացի այդ, կիմանաք, թե ինչպես է Եհովայի ժողովուրդը քարոզում բարի լուրը ամենաշատ մուսուլմանական բնակչություն ունեցող երկրում։