Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 160–էջ 161 պարբ. 1
  • Եհովան բացել է շատերի սրտերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան բացել է շատերի սրտերը
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Քաղաքական ակտիվիստն ու աթեիստը դառնում է Աստծու ծառա
    2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Հաշմանդամ, բայց պատրաստ ծառայելու
    2007 Դիտարան
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 160–էջ 161 պարբ. 1

ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Եհովան բացել է շատերի սրտերը

Լեոնարդո Ամոր

  • ԾՆՎԵԼ Է՝ 1943 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1961 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ճշմարտությունն իմացել է պատանեկան հասակում և 50 տարուց ավելի է՝ լիաժամ ծառայում է Եհովային։

նկար 160-րդ էջի վրա

1961թ.-ին Տրուխիլիոյի սպանությունից մեկ ամիս անց ես մկրտվեցի։ Այդ ժամանակ իրավագիտություն էի սովորում համալսարանում։ Հայրս ուզում էր, որ իրավաբան դառնամ, բայց ես տեսնում էի, որ աստվածաշնչյան կրթությունը ավելի գերազանց է։ Այդ իսկ պատճառով, հակառակ հորս կամքին, ես թողեցի համալսարանը։ Դրանից կարճ ժամանակ անց նշանակվեցի հատուկ ռահվիրա։

Իմ նշանակման վայրերից մեկը Լա Վեգա քաղաքն էր, որտեղ խոր արմատներ էր գցել կաթոլիկությունը։ Այն ամբողջ ընթացքում, որ ծառայեցի այնտեղ, ոչ ոք չընդունեց ճշմարտությունը։ Երբ հանրային ելույթ էի ներկայացնում, իմ միակ ունկնդիրը ռահվիրա համագործակիցս էր։ Այդուհանդերձ Եհովայից ուժ էի ստանում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության, համաժողովների և ջերմեռանդ աղոթքների միջոցով։ Աղոթքներիս մեջ հաճախ հարցնում էի Եհովային՝ արդյոք երբևէ Լա Վեգայում ժողով կլինի։ Այսօր ուրախ եմ, որ այստեղ կան 6 Թագավորության սրահներ, որտեղ հանդիպումներ են անցկացնում 14 ժողովներ, և կան ավելի քան 800 քարոզիչներ։

Անժելայի հետ ես ամուսնացա 1965 թ.-ին։ 1981-ին մեզ հրավիրեցին Բեթել։ Այն ժամանակ, երբ ես մկրտվեցի, երկրում կար ընդամենը 681 քարոզիչ։ Իսկ այսօր քարոզիչների թիվը անցնում է 36000-ը։ Համաժողովներին ներկա են լինում հազարավոր մարդիկ։ Հետադարձ հայացք գցելով՝ հիանում եմ, թե ինչպես է Եհովան բացել շատերի սրտերը, որ ընդունեն Աստվածաշնչի ճշմարտությունը։

նկար 161-րդ էջի վրա

Մասնաճյուղի կոմիտեի անդամները (ձախից աջ)՝ Ռայներ Թոմսոն, Խուան Կրիսպին, Թոմաս Դին, Լեոնել Պեգերո, Լեոնարդո Ամոր և Ռիչարդ Ստադարդ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը