ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական ակտիվիստն ու աթեիստը դառնում է Աստծու ծառա
Խուան Կրիսպին
ԾՆՎԵԼ Է՝ 1944 թ.
ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1964 թ.
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Նախկին աթեիստ, ով արդեն 50 տարի է՝ հավատարմորեն ծառայում է Եհովային։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ժամանակ, երբ ծանոթացա կրոնի պատմությանը, ես խիստ հիասթափվեցի։ Նաև չէի հասկանում, թե ինչու Աստված վերջ չի դնում աղքատությանն ու անարդարությանը և ինչու կրոնասեր շատ մարդիկ չեն անում այն, ինչ գրված է Աստվածաշնչում։ Դա էր պատճառը, որ ես դարձա աթեիստ և սկսեցի հավատալ, որ միայն քաղաքական հեղաշրջումը կփոխի աշխարհը։
1962 թ.-ին սկսեցի կարդալ «Արթնացե՛ք» ամսագիրը, իսկ մեկ տարի անց՝ 1963 թ.-ին, համաձայնեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այն, ինչ իմացա, մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ Աստված չէ տարբեր կրոնական խմբերի դրսևորած դաժանության պատճառը և որ նա հրաշալի հեռանկար է պատրաստել մարդկության համար։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը սկսելուց երկու ամիս անց սկսեցի ուրիշներին պատմել, որ Աստծու Թագավորությունը կփոխարինի այս ապականված համակարգին։ Ես մկրտվեցի 1964 թ.-ին, իսկ 1966-ին նշանակվեցի հատուկ ռահվիրա։ Համոզվածությամբ կարող եմ ասել, որ ճշմարտությունը փրկել է իմ կյանքը, քանի որ իմ ակտիվիստ ընկերներից շատերը դաժանորեն սպանվել են, բանտարկված են կամ փախել են երկրից։ Շնորհակալ եմ Եհովային, որ օգնել է ինձ՝ անհույս աթեիստիս, դառնալ իր ծառան, որն այժմ նոր աշխարհի հիանալի հույսն ունի։
Եղբայր Կրիսպինը Բեթելում առավոտյան երկրպագություն անցկացնելիս