ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Ինչպես հասկանալ Աստվածաշնչում օգտագործված պատկերավոր խոսքերը
Աստվածաշնչում պատկերավոր խոսքի հարյուրավոր օրինակներ կան։ Սակայն բազմաթիվ ընթերցողներ դժվարանում են հասկանալ դրանք (Մատթ. 13։13)։ Ի՞նչը կօգնի քեզ հասկանալ Աստվածաշնչում գրված պատկերավոր խոսքերի իմաստը։ Ահա մի քանի առաջարկ։
Փորձիր հասկանալ թեման և պատկերը։ Պատկերավոր խոսքում թեման համեմատվում է պատկերի հետ։ Օրինակ՝ Հայտնություն 3։3-ում Հիսուսի գալուստը (թեման) համեմատվում է գողի գալու հետ (պատկեր)։
Մտածիր, թե ինչով են թեման ու պատկերը նման։ Մտածիր, թե ինչ ընդհանուր առանձնահատկություններ ունեն թեման ու պատկերը։
Ճիշտ եզրակացություն արա։ Թեմայի և պատկերի միջև եղած որոշ նմանություններ գուցե հանգեցնեն սխալ եզրակացության։ Վերևում նշված օրինակում Հիսուսը չի գալիս ինչ-որ բան գողանալու նպատակով։ Համատեքստը ցույց է տալիս, որ նա գալու է գողի նման այն իմաստով, որ դա լինելու է անսպասելի և առանց նախազգուշացման։