ՀՈՒԼԻՍԻ 13-19
ԵՐԵՄԻԱ 16-17
Երգ 34 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Կարևոր է, թե ում վրա ենք դնում մեր հույսը
(10 ր)
Մարդկանց վրա հույս դնողները տհաճ են Եհովային և նրա վրդովմունքն են հարուցում (Ես 30։1, 2; Եր 17։5)։
Այդպիսի մարդիկ դժվարություններով լի կյանք կունենան (Եր 17։6; it, Գիհի, № 2)։
Իսկ Եհովային ապավինողները կբարգավաճեն (Եր 17։7, 8; w09 3/1, էջ 17, պրբ. 2)։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Եր 17։7 — Ո՞րն է Եհովայի հանդեպ մեր վստահությունը ցույց տալու կերպերից մեկը (w22.02, էջ 4, պրբ. 7-8)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Եր 17։5-18 (th, դաս 5)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ «Ուսուցանելու գործիքների արկղից» մի տեսանյութ ներկայացրու (lmd, դաս 5, կետ 5)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Անհատին կրկին այցելելիս Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 7, կետ 4)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(5 ր) lff, դաս 19, «Ամփոփում», «Վերհիշենք» և «Նպատակ դիր» բաժինները (lmd, դաս 11, կետ 3)։
Երգ 54
7. Պատանինե՛ր, վստահեք ամենահուսալի ուղեցույցին՝ Աստծու Խոսքին
(15 ր) Քննարկում։
Եթե դեռահաս ես ու անփորձ, ուրեմն Սատանայի ամենահարմար թիրախներից ես (Ծն 3։1)։ Դպրոցում հավանաբար ամեն օր դժվար իրավիճակներում ես հայտնվում։ Դու կխուսափես բազում ցավալի հետևանքներից, եթե վստահես Եհովային և հետևես նրա Խոսքում գրված խորհուրդներին։ Հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրի համար նշիր, թե աստվածաշնչյան որ կերպարի օրինակը կամ աստվածաշնչյան որ խոսքը կարող է օգտակար լինել։
Համադասարանցիներդ ծաղրում են քեզ, քանի որ տարբերվում ես իրենցից։
Ժողովում քեզ հասակակից մեկը չկա, որ ընկերանաս նրա հետ։
Դասարանցիդ ցանկանում է հեռախոսով կամ սոցիալական ցանցում շփվել քեզ հետ։
Ուսուցիչը հորդորում է հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն այլ նպատակների ձգտել։
Դիտեք ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել քեզ»։ Հետո ներկաներին հարցրու.
Ի՞նչ ես սովորում այս տեսանյութից։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Աստվածաշնչի ընթերցանության առաջադրանք-մարտահրավեր. ամեն օր կարդա մեկ գլուխ և հետո քեզ հետաքրքրող որևէ մտքի վերաբերյալ փնտրտուք արա։ Տես, թե քանի օր անընդմեջ կկարողանաս կատարել այդ առաջադրանքը։ Այդպես կսովորես հարցերին նայել Հիսուսի պես և արագ արձագանք պահանջող իրավիճակներում միանգամից կկողմնորոշվես՝ ինչ անել (1Կթ 2։16)։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 102-103։