ՀՈՒԼԻՍԻ 6-12
ԵՐԵՄԻԱ 13-15
Երգ 123 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
Երեմիան մտածում է Եհովայի տված հրահանգների շուրջ
1. Եհովան արժանի է, որ հնազանդվենք իրեն
(10 ր)
Թեև Երեմիան գուցե չէր հասկանում Եհովայի տված հրահանգի պատճառը, և այն կատարելու համար մեծ ջանքեր էր պահանջվում, բայց նա հնազանդվեց (Եր 13։1-7; jr, էջ 51-52, պրբ. 17-18)։
Ավելի ուշ Երեմիան հասկացավ, թե ինչ կարևոր պատճառով էր Եհովան այդպիսի հրահանգ տվել (Եր 13։8-11; jr, էջ 52, պրբ. 19)։
Մենք՝ քրիստոնյաներս, ձգտում ենք Երեմիայի պես հնազանդ լինել, անգամ երբ չենք հասկանում մեզ տրված հրահանգների պատճառները (w22.12, էջ 21, պրբ. 16; w08 6/15, էջ 19, պրբ. 7)։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Եր 15։16, 17 — Ինչպե՞ս կարող ենք Երեմիայի նման պայքարել վհատության դեմ (w07 3/15, էջ 10, պրբ. 3)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Եր 13։1-14 (th, դաս 2)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսիր՝ օգտագործելով որևէ թերթիկ (lmd, դաս 1, կետ 5)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Նախորդ անգամ ձեր քննարկած թեմայի վերաբերյալ զրուցակցիդ հոդված ցույց տուր jw.org կայքից (lmd, դաս 9, կետ 4)։
6. Ելույթ
(5 ր) lmd, հավելված Ա, կետ 18։ Թեմա՝ «Հիսուսը կանխագուշակել էր մեր օրերի իրադարձությունները» (th, դաս 7)։
Երգ 49
7. «Հնազանդությունը.... զոհից լավ է»
(15 ր) Քննարկում։
Երբ Սավուղ թագավորը չհնազանդվեց Սամուել մարգարեի միջոցով Եհովայի տված հստակ հրահանգներին, Սամուելը նրան այս խոսքերն ասաց. «Հնազանդությունը.... զոհից լավ է»։
Կարդացեք 1 Սամուել 15։3, 7-9, 22, 23։ Հետո ներկաներին հարցրու.
Սավուղ թագավորը ինչպե՞ս անհնազանդություն դրսևորեց, և որո՞նք էին նրա վարմունքի հնարավոր պատճառները։
Ինչո՞ւ է Եհովային հնազանդվելը նրան զոհ մատուցելուց լավ։
Ինչո՞ւ է ըմբոստանալը նույնքան ծանր մեղք, որքան գուշակություն անելը։
Կարդացեք Ղուկաս 16։10։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչո՞ւ պետք է հնազանդվենք անգամ փոքր թվացող հարցերում։
Ոմանց աչքին ինչե՞րը գուցե փոքր հարց թվան։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Դարձիր Եհովայի ընկերը։ Ինչո՞ւ հնազանդվենք Աստծուն, եթե չենք տեսնում նրան»։ Հետո ներկաներին հարցրու.
Ի՞նչ սովորեցիր այս տեսանյութից։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 100-101։