Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb26 մարտ էջ 14–15
  • Ապրիլի 27-մայիսի 3

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրիլի 27-մայիսի 3
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
mwb26 մարտ էջ 14–15

ԱՊՐԻԼԻ 27–ՄԱՅԻՍԻ 3

ԵՍԱՅԻԱ 56-57

Երգ 12 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Ուրախ ենք, որ մեր Աստվածը Եհովան է

(10 ր)

Կուռքերին օգնության կանչողները պատասխան չեն ստանում (Ես 57։13; ip-2, էջ 269, պրբ. 14-16)։

Եհովային չծառայող մարդիկ պառակտված են և ալեկոծ ծովի պես անհանգիստ (Ես 57։20; w18.06, էջ 7, պրբ. 16; it, «Երկիր», պրբ. 21)։

Անօրենների համար խաղաղություն չկա (Ես 57։21; it, «Խաղաղություն», պրբ. 3)։

Երկու քույրեր ուրախ ծառայում են միասին

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Եհովայի հետ լավ հարաբերություններ ունենալը ինչպե՞ս է նպաստում իմ բարօրությանը»։

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Ես 56։6, 7 — Ինչպե՞ս է կատարվում այս մարգարեությունը (w07 1/15, էջ 10, պրբ. 3; w06 11/1, էջ 27, պրբ. 1)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Ես 56։4-12 (th, դաս 5)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ մի բան պատմիր ժողովի վերջին հանդիպումներից մեկի ժամանակ քո սովորածից (lmd, դաս 2, կետ 4)։

5. Բացատրիր հավատալիքներդ

(5 ր) Ելույթ։ ijwbq, հոդված 90։ Թեմա՝ «Անհրաժե՞շտ է կրոնական կազմակերպության անդամ լինել» (th, դաս 16)։

6. Օգնիր աշակերտ դառնալ

(4 ր) lff, դաս 19, կետ 4 (lmd, դաս 11, կետ 3)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 58

7. Երբեք մի՛ դադարիր խոսել Եհովայի մասին

(15 ր) Քննարկում։

Եհովային չճանաչող մարդիկ չունեն իսկապես հուսալի մեկը, ով իրենց ճիշտ ուղղություն ցույց կտա, կօգնի ճիշտ որոշումներ կայացնել, իմաստալից կյանքով ապրել և իրական հույս ունենալ։ Այդուհանդերձ, շատերը մերժում են աստվածաշնչյան ճշմարտությունը՝ առանց նույնիսկ գիտակցելու, թե այն ինչքան օգուտներ կբերեր իրենց։ Բայց նույնիսկ երբ մարդիկ չեն ուզում լսել մեզ, չպետք է թևաթափ լինենք (Ժղ 11։6)։ Ստորև նշված են մի շարք պատճառներ, թե ինչու։

  • Մեր տարածքի բնակչության կազմը անընդհատ փոխվում է։ Չհետաքրքրվող մարդիկ տեղափոխվում են ուրիշ վայր, և գալիս են նոր բնակիչներ, ովքեր գուցե ցանկանան լսել։

  • Գուցե ուրիշ մարդ բացի դուռը։ Հնարավոր է՝ դուռը բացի տարեց ծնողը, չափահաս դարձած զավակը, նոր սենյակակիցը կամ տան հյուրերից մեկը։

  • Մարդիկ փոխվում են (1Տմ 1։13)։ Աշխարհի վատթարացող պայմանները կամ կյանքում տեղի ունեցած ցավալի դեպքերը գուցե մղեն մարդուն, որ հետաքրքրվի մեր հայտնած լուրով։

  • Մեր հաստատակամությամբ ցույց կտանք, որ սիրում ենք Եհովային (Ղկ 6։45; 1Հվ 5։3)։

Դրվագ՝ «Եհովան «հեռու չէ»» տեսանյութից։ Քույրը սուրճի վաճառակետում թերթիկ է տալիս մի կնոջ

Դիտեք ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Եհովան «հեռու չէ»»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Ի՞նչ սովորեցիր քարոզելու գործը հաստատակամորեն շարունակելու մասին։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) lfb, դաս 80-81։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 28 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը