ԱՊՐԻԼԻ 20-26
ԵՍԱՅԻԱ 54-55
Երգ 86 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Ի՞նչ գին ես պատրաստ վճարել
(10 ր)
Եհովան խոստացել է ուսուցանել իր զավակներին (Ես 54։13; w09 9/15, էջ 21, պրբ. 3)։
Եհովայից ուսուցանվելու համար պետք է պատրաստ լինենք ժամանակ տրամադրել (Ես 55։1, 2; w18.11, էջ 4, պրբ. 6-7)։
Նաև պետք է ջանքեր գործադրենք և ուշադիր լսենք, քանի որ դրանից կախված է մեր կյանքը (Ես 55։3; be, էջ 14, պրբ. 3-5)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ինչպե՞ս կարող եմ բարելավել իմ անձնական ուսումնասիրությունը»։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Ես 54։17 — Համարի առաջին մասը ի՞նչ երեք կարևոր փաստ է հիշեցնում մեզ (w19.01, էջ 6, պրբ. 14-15)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Ես 54։1-10 (th, դաս 11)։
4. Զրույց սկսիր
(2 ր) ՏՆԵՏՈՒՆ։ «Սիրիր մարդկանց» գրքույկի հավելված Ա-ից ընտրիր մի թեմա և խոսիր այդ մասին (lmd, դաս 1, կետ 4)։
5. Զրույց սկսիր
(2 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ «Սիրիր մարդկանց» գրքույկի հավելված Ա-ից ընտրիր մի թեմա և խոսիր այդ մասին (lmd, դաս 2, կետ 3)։
6. Զարգացրու հետաքրքրությունը
(2 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Մարդուն տուր մեր այցեքարտերից որևէ մեկը (lmd, դաս 9, կետ 3)։
7. Ելույթ
(5 ր) be, էջ 28, պրբ. 3-էջ 31, պրբ. 2։ Թեմա՝ «Ինչպես ուսումնասիրել» (th, դաս 14)։
Երգ 97
8. Ինչպես հաղթահարել անձնական ուսումնասիրություն անելու խոչընդոտները
(15 ր) Քննարկում։
Կանոնավոր անձնական ուսումնասիրություն անելուն կարող են խանգարել մի շարք խոչընդոտներ։ Ենթադրենք փորձում ես օգնել հավատակցիդ, ով դժվարանում է կանոնավոր անձնական ուսումնասիրություն անել և ամեն օր Աստվածաշունչ ընթերցել։ Նա նշում է հետևյալ խոչընդոտները։ Յուրաքանչյուրի համար գրի առ այն հաղթահարելու մեկ գործնական առաջարկ, աստվածաշնչյան համար և որևիցե օգտակար տեսանյութ կամ հոդված։
«Կարդալն ինձ համար դժվար է»։
«Ես չեմ սիրում ուսումնասիրություն անել»։
«Չգիտեմ Աստվածաշնչի ո՛ր մասից սկսեմ ու օրական ինչքան կարդամ»։
«Այնքան շատ նյութ կա, որ չեմ կողմնորոշվում՝ ամեն շաբաթ ինչ ուսումնասիրեմ»։
«Շատ զբաղված եմ, դժվարանում եմ ուսումնասիրություն անելու ժամանակ գտնել»։
«Դժվարությամբ եմ կենտրոնանում և երբեմն էլ կարդացածս տեղում մոռանում եմ»։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն»։ Հետո ներկաներին հարցրու.
Աստվածաշնչի ուսումնասիրությունը արդյունավետ դարձնելու ո՞ր առաջարկը քեզ ամենաշատը դուր եկավ։
9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 78-79։