Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb26 հունվար էջ 2–16
  • Հունվարի 5-11

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունվարի 5-11
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
mwb26 հունվար էջ 2–16

ՀՈՒՆՎԱՐԻ 5-11

ԵՍԱՅԻԱ 17-20

Երգ 153 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. «Ինչ է սպասում մեզ կողոպտողներին»

(10 ր)

Աստվածաշունչը մարդկությանը համեմատում է ալեկոծ ծովի հետ (Ես 17։12; w18.06, էջ 7, պրբ. 16)։

Քանի որ չեզոք ենք մնում քաղաքական ու սոցիալական հարցերում, ակնկալում ենք, որ աշխարհի կողմից վատ վերաբերմունքի կարժանանանք (Հվ 15։18, 19; w16.04, էջ 28, պրբ. 4)։

Եհովան շուտով կազատի մեզ «կողոպտողների» ձեռքից (Ես 17։13, 14; ip-1, էջ 198, պրբ. 20)։

Բանտում եղբայրը ջերմեռանդորեն աղոթում է։ Բանտախցից դուրս կանգնած է հսկիչը՝ զենքը ձեռքին

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Ես 20։2 — Եսայիան երեք տարի շարունակ իսկապես ամբողջությամբ մե՞րկ է շրջել (w06 12/1, էջ 11, պրբ. 1)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Ես 19։1-12 (th, դաս 11)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ «Սիրիր մարդկանց» գրքույկի հավելված Ա-ից ընտրիր մի թեմա և այդ մասին խոսիր մեկի հետ, ով ամուսնացած է (lmd, դաս 2, կետ 3)։

5. Զարգացրու հետաքրքրությունը

(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 8, կետ 4)։

6. Ելույթ

(5 ր) lmd, հավելված Ա, կետ 14։ Թեմա՝ «Աստված ուզում է, որ աղոթենք իրեն» (th, դաս 8)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 148

7. Հիշիր «քո Ժայռին, քո Ամրոցին»։

(10 ր) Քննարկում։

Եհովան մեր Ժայռն է, մեր Ամրոցը (Ես 17։10)։ Նա փրկում է նրանց, ովքեր իր մոտ են պատսպարվում (Սղ 144։1, 2)։ Թեև Եհովան միշտ չէ, որ վերացնում է հալածանքը, բայց իր ընկերներին տալիս է ամեն անհրաժեշտ բան, որ դիմանան (1Կթ 10։13)։

Դրվագ՝ «Սովորիր Եհովայի ընկերներից. Հանանիա, Միսայել և Ազարիա» տեսանյութից։ Հանանիան, Միսայելը և Ազարիան հրաժարվում են Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի առաջ խոնարհվել։ Նաբուգոդոնոսորը զայրացած պատվիրում է զինվորին բռնել նրանց

Եհովային հիշելու կերպերից մեկը նրան հնազանդվելն է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Սովորիր Եհովայի ընկերներից. Հանանիա, Միսայել և Ազարիա»։ Բեմ հրավիրիր նախապես ընտրված մի քանի երեխաների ու նրանց տուր հետևյալ հարցերը կամ հարցրու ներկաներին։

  • Եհովան ինչպե՞ս փրկեց իր ընկերներին (Դն 3։24-28)։

  • Հանանիան, Միսայելը և Ազարիան ինչպե՞ս ցույց տվեցին, որ Եհովայի ընկերներն են։

  • Ե՞րբ ես դժվարանում հնազանդվել Եհովային։

  • Ի՞նչը կօգնի, որ հնազանդվես Եհովային։

8. Ամեն օր ժամանակ տրամադրիր, որ սովորես Եհովայի ընկերներից

(5 ր) Քննարկում։

«Սովորիր Եհովայի ընկերներից» տեսաշարի աստվածաշնչյան տարբեր կերպարների համակցված նկար։ Առջևի պլանում մեծ Աստվածաշունչն է և տեսաշարը վարող կերպարը

«Սովորիր Եհովայի ընկերներից» տեսաշարը նախատեսված է այն երեխաների համար, ովքեր նոր են սկսել կարդալ։ Այն պատմում է Եհովային սիրող տարբեր մարդկանց մասին։ Յուրաքանչյուր տեսանյութում փոքրերին խրախուսվում է «ամեն օր ժամանակ տրամադրել, որ սովորեն Եհովայի ընկերներից»։

  • Ինչպե՞ս կարող ես ամեն օր ժամանակ գտնել, որ սովորես Եհովայի ու նրա ընկերների մասին։

  • Աստվածաշնչյան ո՞ր կերպարների մասին կուզես ավելին իմանալ և ինչո՞ւ։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) lfb, դաս 50, 9-րդ բաժնի ներածություն և դաս 51։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 73 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը